Երբ սովորականի պես, 1057-րդ անգամ անընդհատ, ցերեկը ժամը 3-ին մոտ իմ բլոգում կլուսարձակի օրվա գիրն իմ, մենք Թիֆլիսում կլինենք… Յուրա Գանջալյանի սիրալիր առաջնորդությամբ, Արմինեի ու Դավթի հետ։ Ճամփորդական դիտարկումներն իմ վաղվա գրում… Յուրային կթողնեմ քաղաքացիական համաժողովի ընթացքի մասին հրապարակումները. իրեն բնորոշ բարեխղճությամբ այս օրերին այնքան նյութ ժողվեց-կարդաց, թարգմանեց, դասդասեց…
Եվ կորովի է ոգիդ, և դեմքդ հանգիստ է, և հայացքդ կապույտ ու խաղաղ… Չարենցը հենց միստր Յուրայի համար է ասել… Տեղին է, որ իմ օրեր առաջվա ընթերցումը Չարենցի տաղը՝ ձոնված խիզախ ճանապարհորդին, Արմինե Թոփչյան հոգատար-ուշադիր օգնական-ընկեր, եթերում հայտնվի: Լսեք:

Դուք, սեբաստացիներ՝ բոլոր կարգի ու տարիքի, որտեղ էլ որ կաք, հասցրած կլինեք ինձ շնորհավորել Լիլիթ Բլեյան առաջնեկ ունենալու պատվին, Լիլիթի ծննդյան օրվա առթիվ: Ջա՜ն, Լիլիթ ջան… միշտ ու հիմա:

Իմ խոստացած մանիֆեստը՝ հրապարակված երեկվա գրում անպայման կարդացեք, բոլոր կարգի սեբաստացիներ, սովորող, ուսուցիչ, ծնող, շրջանավարտ… Ով իրենն է համարում՝ որպես ձեռքբերում, կրթահամալիրը, համահեղինակ է մեր մանկավարժության, «Ամառ 2017»-ի նախագծով ծրագրային հարցադրում եմ արել, որին պիտի անդրադառնաք-ջանաք… Գլխավոր հարցը՝ էլ ի՞նչ պիտի արվի, որ ծնողը դառնա այս մանկավարժության՝ իր երեխայի ձեռքբերումի տարածողը իր շրջակա միջավայրում, իր մեդիայում։

Հունիսի 1. Հակաբացիլ Կոմիտաս Հանրապետության հրապարակում…
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի։

Խնդիր, որ ինձ զբաղեցնում է նաև հիմա, ամբողջությամբ, երբ ես, այնքա՜ն երեկվա լեցուն ընթացքով, որից մի պրծում կար՝ մահիճը, նորից դարձա ամենաշուտը՝ հազիվ իրիկվա 9-ը բոլորած, մարաղ մտա ու առաջինը աքլորների մեջ՝ գիշերվա 2-3-ին, իմ կենսականչին եմ… Ու առաջին զգացումը-գործը երախտագիտություն հայտնելն է բոլորիդ, ով մասնակցություն ունի ինձ քնեցրած-արթնացրած այս հոգեպար գոհունակության համար, որ ունեցա սեբաստացիների մանկավարժությամբ պաշտպանվածության այսպիսի աստիճանի համար, որ ցուցադրվեց հունիսի 1-ի բոլոր հարթակներում, առավոտից իրիկուն, իր ուսումնական ճամբարային առավոտվա պարապմունքներով միասնական, 4-րդ դասարանցիների ստուգում-ուսուցումով, ճամբարային կազմակերպման ներառմամբ, հեղինակային մանկավարժության՝ ուսուցման նոր մակարդակի ձեռքբերման ուղիղ եթերում արձանագրմամբ, իրական-աշխույժ լողափերով բացօթյա, զիլ-կոմիտասյան ձայներով-գույներով… Բանգլադեշով-Երևանով-Կենտրոնով-մետրոյով մեկ…

Ամառ 2017-ի նախագծերի շրջանակում կհասցնե՞նք գործարկել էլեկտրական հեծանիվների լիցքավորման կայանը… Կրթահամալիրի հեծանվային ակումբն ունի՞ այսպիսի խնդիր իր օրակարգում… Պատասխանեք, երբ հարցնում են, Անդրանիկ Մարգարյան: Սկզբունքը՝ ոչ մի կիսատ, թերի, պռատ, անավարտ գործ-նախաձեռնություն, ինձ համար կոնկրետ է:
Ես շատ էի վախենում քննությունը հանձնելուց, որովհետև դա իմ առաջին քննությունն էր…- խոստովանում է Հարավային դպրոցի ռադիոյով 4-րդ դասարանցի սեբաստացին բոլոր ստուգում-քննություն հանձնող 4-րդ դասարանցի ընկերների՞ անունից…

Կրթահամալիրի Բանգլադեշի արևելքի լողափում…
Լուսանկարները` Հասմիկ Թոփչյանի:

Այսպես եղավ, ափսո՜ս, մասնակից չեմ լինի ճամբարային առաջին շաբաթվա ամփոփիչ հավաք-ուրախությանը Մարմարյա սրահում, ինչպես և Գեղարվեստի հարթակում Հրաչյա Մանուկյանի հետ առերեսվելու այս հնարավորությունը բաց թողեցի… Սեբաստացին՝ մոբիլ ու ստեղծական մանկավարժությամբ անցած, համերաշխության ու ներառականության կյանքով ապրած, չի կարող հաջողակ-հարուստ չլինել, ձեռքը միշտ բաց, ձրի առածը ձրի բաժանելու վիճակով մշտական… Ու ճամբարային կյանքի մեր հաջորդ շաբաթը 2017-2018-ի ուսումնական շրջանի նախագծերի-ուսումնական գործի կազմակերպման սկզբունքային նշանակության խնդիրների քննարկման-լուծումների առաջարկման փուլ է նաև, լուծումներ, որ կդառնան յուրաքանչյուրիս ամառային անելիքը… Գիտեք՝ քանի՜ առաջարկով-նախաձեռնությամբ եմ հանդես գալու… Իմ գիրն անընդհատ է, բաց մի՛ թողեք ոչ մի օրը:

Սուրբ Երրորդության բակ. տեղեկատվական թերթիկների տարածում, քայլարշավ, նկարչական պլեներ:
Լուսանկարները` Հասմիկ Թոփչյանի:

Օդաչուները, բոլորը, հնարավորություն են ստանում տեսարաններ տեսնելու թռիչքների ընթացքում, ինչպես և դաստիարակները, մանկավարժները… Քանի՞սն ունեն թռիչքի բարձրությունից արված յուրահատուկ ֆոտոշար, ասենք այսպիսի... թե՞ մեկի այֆոնը հենց այդ պահին մոտը չի լինի, մեկը հավես չի անի, մեկին կենցաղը կշեղի… Անի Սարգսյանը, Սուսան Ամուջանյանը, Մարինա Մկրտչյանը հունիսի 12-ին սկսվող Բանգլադեշյան պլեների «Մեկ կադր, մեկ հայացք» փառատոնին մտքի-աչքի սրությամբ, պահը որսալու հաջողությամբ-դիպուկությամբ արված իրավիճակների-մռութների քանի՞ շարք կբերեն եթեր…

Իսկ «Լեռնային Ղարաբաղն ավելի քան երբևէ մոտ է պատերազմի բռնկմանը» միջազգային ճգնաժամային խմբի այս զեկույցը կարդում եմ, երբ արդեն գիշերվա 4-ն է։ Կարդո՞ւմ է ընթերցողը այսպիսի հրապարակումներ… Ինչո՞ւ չի կարդում… երբ հունիսի 1-ին, ժամը 15.30-ի սահմաններում այսպիսի հերթական ահազանգն է ստացվել... Հայաստան-ԵՄ (Եվրոպական միության) համաձայնագրի ստորագրումը, որ սպասվում է 2017-ի նոյեմբերին, շատ կարևոր է տարած շրջանում քաղաքական հավասարակշռության համար

 

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
#1057

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր, որ ո´չ չորս բաժակ ջրով, ո´չ էլ մի փութ եղով չի մարսվի

Ումի՞ց եմ լսել, «Թարգմանիր», որ խորհուրդները հենց նրա համար են, որ ոչ ոքի կողմից չեն գործածվում: Ես, իհարկե, համաձայն եմ իմ երկար տարիների բարեկամ Բեռնարդ Շոուի «Եթե մի բան ուզում

Թուր կեծակիով կրթական աշխարհներ նվաճող 5-6 տարեկանները մեր

Ոչինչ չփրկեց ինձ ջախջախումից, որքան էլ ես, առաջին անգամ չէ, կանխազգում էի այն ու ձեռիս տակ եղած միջոցներով փորձեցի դեմն առնել. վերջինը Դավիթ Բլեյանի ուրախությունն էր, որ պիտի պատճառվեր նոր

Նոր շարք․․․

Նոր կացարան, նոր հնարավորություններ, նոր շրջան կրթական փոխանակումների․․․