Աստղիկ Ռստակյան. — Բարեւ Ձեզ, պրն. Բլեյան: Վերջերս բավական հաճախ եք մասնակցում տարբեր հեռուստաեթերների: Երեկ նայում էի «Ազատ գոտին» Ձեր մասնակցությամբ եւ հիացած եմ: Ամեն անգամ Ձեզ լսելիս հաճույք եմ ստանում: Նունիսկ, սկսեցի կարդալ Ձեր գրառումները «Ապագա ունենալու համար ապրել է պետք… «Նոր ուղի» գրքում, որը վաղուց կար մեր տանը, բայց ուշադրություն չէի դարձնում: Ձեր գրառումներին ծանոթանալուց հետո ավելի եմ համակրում Ձեզ: Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մասին Ձեր դիրքորոշոմը հաճելիորեն զարմացրեց ինձ, բայց, ցավոք, նման մտածելակերպը բնորոշ չէ մեր իշխանություններին, որոնք նոր պատերազմ են հրահրում: Մեր մամուլը ողողված է հակաադրբեջանական քարոզչությամբ, որը կարող է միայն պոտենցիալ ռամիլ սաֆարովներ դաստիարակել: Ես իմ ոչ «հայեցի» մտածելակերպով ուրիշների մտածելակերպը որդեգրած «հայրենասերների» բանակի կոմղից որակավորվում եմ որպես ստրկամիտ: Եթե չլինեին ստրկամիտները, չէին լինի նաեւ ազատամիտները: Հո բոլորը ազատամիտ չեն լինելու, ինչ արած, թող ես էլ լինեմ ստրկամիտ: Բայց այս մասին չէ մտահոգությունս: Ինձ հուզում է մեր հասարակության ծխախոտապաշտությունը: Գուցե եւ այս խնիրն ինձ այսքան չհուզեր, եթե ընդամենը մի քանի օր առաջ հայրս սրտի վիրահատություն չտաներ: Լավ է, որ հեռուստատեսությամբ ծխատոտը չեն գովազդում, բայց լավ չէ, որ չկա հակագովազդ: Իմ կարծիքով ծխախոտն ինքնասպանության մի ձեւ է, եւ ես ուզում եմ, որ բոլորն իմանան այս մասին: Ես մտածել եմ երեք մասից բաղկացած գովազդային հոլովակ, որը կարող է նպաստել ծխելու նվազեցմանը, սակայն ես չունեմ հնարավորություն դրանք կյանքի կոչելու համար: Կարծում եմ Դուք կարող եք խթանել այդ գործընթացին: Խոսքը ֆինանսական աջակցության մասին չէ, խնդրում եմ սխալ չհասկանալ: Ուղղակի կարծում եմ, որ Դուք բավական հեղինակություն ունեք, որպեսզի Ձեր ձայնը լսելի լինի: Ինձ նյութական ոչինչ պետք չէ: Ես ընդամենը ուզում եմ տեսնել այդպիսի հոլովակներ մեր հեռուստատեսությամբ: Եթե Դուք կցանկանաք հետամուտ լինել այս գործին, ես կուղակեմ Ձեզ իմ մտահղացումները հոլովակների վերաբերյալ: Շնորհակալություն:
— Հարգելի Աստղիկ, համեցեք կրթահամալիր, մեր կինո-ֆոտո ակումբի ղեկավար Սուսան Ամուջանյանը սովորող սաների հետ սոցիալական գովազդներ է անում։ Նա հաճույքով կնախաձեռնի հակածխախոտային հոլովակների ստեղծումը։ Ես չեմ ծխում։ Ավելին՝ շատ հետևողական եմ, որ կրթահամալիրում որևէ մեկը չծխի՝ սովորող թե աշխատող։ 
Խաղաղարարությունը, սիրելի Աստղիկ, հենց այն հակաթույնն էր, որի անտեսման պտուղները մենք 20 և ավելի տարի քաղում ենք։ Թշնամին միշտ մարդու մեջ է։ Մենք շրջապատված ենք ժողովուրդներով, որոնց պարզապես վատ ենք ճանաչում. նրանք մեզ հետաքրքիր չեն։ Այստեղից էլ այն թյուրիմացությունը, դրանից բխող անլրջությունը, շշուկներով կառավարվելու տասնյակ տարիների կործանարար ավանդույթը։ Այստեղից և ոչ քաղաքական մոտեցումը։ «Ստրկություն», «ստրկամտություն» բառը որևէ ձևով մի օգտագործեք, խնդրում եմ։ Ավելի խիզախ, քան խաղաղապաշտը, որ չի թաքնվում իր երեխայի թիկունքում ու հոխորտում՝ իր երեխային դարձնելով թիրախ… Ամեն օր են, չէ՞, կարծեմ կրակվում ու սպանվում մեր երեխաները…. Հիմա, հատկապես հիմա, երբ վրացիները ստորագրեցին ասոցացման համաձայնագիրը, իսկ ադրբեջանցիները մեր վեճի կարգավորման այլ լուծում չեն տեսնում, քան ուժը, մեր հարևանների նկատմամբ վերաբերմունքը վերանայելու ժամանակն է՝ և՛ թուրքերի, և՛ պարսիկների։ Այս սաղր, ձևական, արհեստական, իներցիոն վիճակը….

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրից

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության թիմի անունից շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների

Գիր գրոց

Իմ 300-րդ գրի արձագանքը Արցախի Մարտակերտից Ես գրել էի. …. Այս շաբաթվա ամենակարևոր լուրը ինձ համար Արցախի Մարտակերտի բնակիչներ Բորիս Ենիկոլոպովի և Մելինե Շահանցի ընտանիքում Վիկա (Վիկտորյա Ենիկոլոպովայի) ծնունդը: Բորիսին՝ Նոր դպրոցի ղեկավար, իմ

Հասմիկ Թադևոսյանին

Հասմիկ Թադևոսյան.- Բարև Ձեզ, պարոն Բլեյան, մենք հիացած ենք Ձեր կրթական համալիրով և կարծում ենք, որ շատ ճիշտ ուղի ենք ընտրել` մեր փոքրիկին Ձեր կրթահամալիր բերելով: Մենք սիրիահայեր ենք, ու մեզ