Նազենի կրտսեր Հովհաննիսյանին ընտանիքով կարոտել ենք ու փախցնում ենք օրվա վերջում Բանգլադեշից տուն… Դավիթը երանության մեջ է, իր քույրիկի հետ իր սենյակում-աշխարհում փակված, որ ոչ ոք ոչ մի րոպե իրենից չխլի… Այնքա՜ն բան ունի ցույց տալու հարցնելու… ոչ մի բան չի թողնի, Նազենիի ցույց տված-ուղղած ոչինչ չի վրիպի… կլանված քրոջ ստեղծած-բերած-առաջարկած ամբողջ աշխարհում… հնազանդ… Ա՛յ քեզ դպրոց, անհատական-ընտանեկան-մոբիլ… ա՛յ քեզ ուսուցում… Կարոտել ենք և իմ քույրիկ Սուսանին, ով բազմազբա՜ղ, մինչև կգա՜, ես՝ որպես մեռել մահիճում, ժամը 20։30-ից… Էս քնելը չլիներ, ո՜նց էի անելու…

Ժամը 4-ն է՝ իմ բարի օրով, իմ գրասեղանով, համակարգիչով, մայիսյան հավաքի 2-րդ օրովԱնունը՝ Հավաք, ազգանունը՝ Մայիսյան, ծնվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2006թ. մայիսին, սիրում է խաղալ, չի սիրում, երբ լույս չկա, երազում է, որ Մհերը չխոսի, նպատակը՝ փակել Մհերի բերանը… Յանա Խաչատրյանի լիմերիկներից է, երեկվա շրջայցին ներկայացված… Չե՞ք կարդացել. է՜հ, այս հղումով կարդացեք ողջը, որպես Մայիսյան հավաքի նվեր-ուրախություն Մարինե Ամիրջանյանից ու իր «Խոշորացույցից»… Վստահ եմ, կմնաք էդտեղ…

Երաժշտական պատի փորձարկում. Հյուսիսային դպրոց 2-4 տարեկաններ:

«Սկզբում պլանշետը (նեթբուք-նոթբուքը) կիրառելի էր որպես խաղային, նկարչական-լուսանկարչական գործիք: Այն որպես գրի-ընթերցանության գործիք կիրառելն արդեն մանկավարժական խնդիր էր»,- գրում է առաջին դասարանի ուսուցիչ Անահիտ Հարությունյանը, հավաքի «Դպիրի» իր հոդվածում, ասել է թե՝ ի՛ր խնդիրը՝ 6-7 տարեկանների ուսուցման մասնագիտական խմբի ղեկավար-ուսուցչի, ասում է ու հավաքից հավաք լուծում-մշակում, հոդվածով «Դպիրում», ամենշաբաթյա մանկավարժական սեմինարով…

Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների հավաքը, հերթականը, թվով 12-րդը, այն հարթակն է, որտեղ ներկայացվում է հեղինակային մանկավարժությունը՝ իր արդյունքներով-լուծումներով, ուսումնական գործի կազմակերպմամբ իր նոր բնույթի (անվանենք երրորդություն) գործունեությամբ՝ մշակում, կազմակերպում, տարածում՝ ուսուցչով, սովորողով, նոր միջավայրով…

Մեր  այս հավաքին, ինչպես երեկվա շրջայցը փաստեց, երևաց-ներկայացավ լիիրավ շրջայցին մասնակցեց որպես ուսումնառության կողմ սովորողի ծնողը… ով գործուն մասնակցեց մեր երկժամյա ճամփորդություն-պարապմունքի բոլոր փուլերին՝ Մայր դպրոցից Արևելյան դպրոց-պարտեզով Քոլեջ իր ճեպընթացով: Տպավորիչ ներկայություն էր, սա մանկավարժություն է. տալիս-ստանում ես, իր ինքնաբավարարման-ստեղծման-հավեսի-ազատ ընտրություն ռեժիմով… Հալալ է:

Շրջայց կրթահամալիրի տնօրենի հետ:

Լուսանկարները` Սեդա Վիրաբյանի:

Հավաքից հավաք Դավիթ Բլեյանի աճի-հասունության այս օրերի գլխավոր ցուցանիշը Դավթի լուսնոտության հաղթահարումն է… Չորրորդ-հինգերորդ օրն է՝ Դավիթը քնում է իր սենյակում, գետնին գցած թանկարժեք ներքնակի վրա, անընդհատ մինչև 8-ը առավոտվա…
Ինքն էլ հիացած-զարմացած է.
— Էլ ձեզ չեմ կարոտում գիշերով… Արթնանում եմ, իմանում եմ, որ չեմ կարոտել ու մենակով քնում եմ… Մեծացել եմ, չէ՞…
Մեծացել է. Մարիամ Մարտիրոսյան քույրիկի նման բծախնդիրը երկու օր անընդհատ նրան ոչ միայն հանդուրժեց, այլև ոչ մի դիտողություն չարեց, սիրեց-հագցրեց-լողացրեց-քնացրեց…
— Պա՛պ, Մարիամը Մելինեին է նմանվել…
— Չէ, ասում եմ, ախպերս, դու մեծացել ես, հասուն-հետաքրքիր ես, ավելի մարդկային-զիջող-ուշադիր-շռայլ, ընդունակ-ներառական ես դարձել…

Շատ չոգևորվենք Դավթի հասունության ձեռքբերումներով։ Նույն Սասնա ծուռ-խենթը չէ՞.
— Էս տանը բոլորդ ինձ պիտի լսեք… Էս քո համար (իմ կողմն է նայում), Զանգուն չի, ա՛յ… Ոչ եթերային իր արտահայտություններից… Խնայում եմ: Տղա է, մեծանում է, վերջին մայիսյան հավաքը չէ…

Վազք-հեծանիվ-վազք. Բաց առաջնություն, Հյուսիսային և Հարավային դպրոցներ:

Վրաստանի կրթության նախարարն է մայիսի 17-ին Երևանում պաշտոնական այցով. կարճ-խիտ օրակարգում կգտնվի՞ ժամանակ կրթահամալիր այցելելու… Հայաստանի կրթության նախարարը ծանոթ է «Հայ-վրացական հանրակրթական կամուրջով» մեր նախագծային զարգացումներին, խրախուսում-աջակցում է… Այցի հետ կապված՝  նախարարն առաջարկեց մայիսյան ստեղծագործական հավաքի ամփոփիչ ներկայացումը կրթության նախարարությունում կազմակերպել մայիսի 19-ին: Իհարկե: Հեռախոսով մենք կոնկրետ խոսեցինք նաև կրթահամալիրի հեղինակային ծրագրով դպրոց-պարտեզի (կրտսեր դպրոց իմացումի հրճվանք ծրագրի 1-3-րդ, տեխնոլոգիական հանրակրթության 4-5-րդ դասարաններ, 2-5 տարեկաններ զարգացման, 5 տարեկանների ուսուցման խմբեր), որպես ուսումնական հաստատության նոր տեսակի, հանրային հետաքրքրության առարկա դարձած մոդելի տարածման նախապատրաստական աշխատանքների մասին: Ուրախ եմ, որ ունենք անրաժեշտ համաձայնություն-աջակցություն: Գործելու-տարածելու բնակավայրին-բնակչին մոտենալու ժամանակն է: Վերադարձեք վերնագրին։

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
# 1035

Explore More

Գիր-պատում է չասելու մասին…

Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»… Այսօրվա Հայաստանի դպրոցական կրթությունը, համարյա միշտ, ուղղված է բուհական կրթությանը: Միայն բուհական կրթությունն է որոշում, թե աշակերտը դպրոցում ինչ յուրացնի, որովհետև համարյա ամեն

Կրթահամալիրի համասեփականատերերի տոնական ստուգատես…

Էս ի՜նչ կիրակի դարձավ Ավագ և տոնական շաբաթների արանքում… Կիրակի չէ, այլ կրակ… ես էլ՝ ոնց որ կրակն ընկած… Արթնացել եմ գիշերը, իհարկե, 2-3-ի արանքում ու պիտի կարդամ ու կարդա՜մ…

Նոյեմբերին դեռ աշուն է դրսում, նրան մեղսագրվող ցուրտը՝ Դիլան դայուն համակած սարսուռը

Յուրա Գանջալյանը՝ կրթահամալիրի անգլիախոսների ակումբի ղեկավարը,  մանկավարժության լաբորատորիայի մասնագետը, այս անգամ իմ առաջարկով  ուսումնասիրել է «օժտված» կամ «արտակարգ ընդունակություն» դրսևորած սովորողներին առաջարկվող գործունեությունը։  Կրթական համակարգում հազիվ թե հաճախ արվի այսպիսի