Կրթական ծրագիրը՝ մեր Զանգվով։ Ներկայացնում եմ կիրակնօրյա իմ երկժամյա ճամփորդության երթուղին՝ Խանջյան-Մաշտոցի պողոտայով, յախք հայտնի թունելով Զանգվի կիրճ, ձախ ափով, քչքչան Զանգվին միշտ ընդառաջ, Կիևյան-Դավթաշեն կամուրջների տակով, մինչև Քանաքեռի ալյումինի գործարան․․․ հետո՝ անթույլատրելի մեծ արագությամբ վերադարձ Զանգվի մյուս ափով։ Մնացածը՝ իմ օբյեկտիվում։

Ընկնելիս ամենասուր առաջին սուր զգացումը որ ունենում եմ՝ ամոթն է․ ամաչում եմ։ Ամո՛թ քեզ, էս վարպետության տեր, էս անունով, էս տարիքի մարդ․․․ սրանից է, որ արագ ու միանգամից գետնից հավաքում եմ ինձ, նստում հեծանիվն ու պոկվում այնպես, որ եթե անգամ ներկա մարդա կա, չի հասցնում արձագանքել։ Այս անգամ էլ այդպես եղավ, երբ Հրազդանի աջ ափով, Հրազդան մարզադաշտ չհասած՝ շուռ եկա․․․

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

Կոշտ հիմքով ֆիքսատոր փնտրելը որքան էլ հեշտ գործ չէր, գտնվեց․․․ Արմինեն ու Դավիթը հետևողական, սիրալիր ինձ հետ եղան ողջ ընթացքում։ Նոր Նորքի հայտնի հիվանդանոցից մինչև տուն։ Դավիթը՝ իրեն չլքող-զարդարող հետաքրքրասիրությամբ՝ ամեն ինչի նկատմամբ, ուսումնասիրման բոլոր փուլերին մասնակցեց, բոլոր հարցերը տվեց, զննեց, իմացավ, ճանաչեց, բժիշկներին էլ ներկայացրեց իր դասարանը, դպրոցը, իր շաբաթ օրվա  քայլարշավը Զանգու-Գետամեջով։ Պատմեցի տղայական հպարտությամբ, որ էլ ոչ մեկը ոչ մի հարց առանձին չտա․ եղավ-անցավ։

«Երևանյան լիճ,Կարմիր կամուրջ. ճամփորդները»  լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի

Մայիսի 1-ն է՝ ժամանած ամառով։ Պիտի խուզել, խնամել, ոռոգել, մաքրել, կանաչի մեջ կորցնել կրթահամալիրի բանգլադեշը՝ իր լողավազան լողափերով, հեծանվաուղիներով, նոր հարթակներով-լանջերով-բարձունքներով-հրապարակներով։

Մարինե Մկտրչյանի այս հունարի վրա, ընդամենը մի կենցաղային օբյեկտիվով, մենակ, հա՛մ ակտիվ մասնակից, հա՛մ գնահատող-հիացող, օրը չի հասցնում թերթել, ու այսպիսի ֆիլմ՝ հեղինակային կրթական ծրագրով տեսադաս։ Հարավային դպրոցի չորրորդ դասարանցի Կարեն Մարգարյան-Մարկ Հովհաննիսյան զույգից աչքս չի կտրվում․այսպե՛ս են սովորում, եթե սովորող են։ Սրան եմ ես անվանում ուսուցողական, ներառական միջավայր՝ իր անընդհատ սովորող-սովորեցնող նախագծային կազմակերպմամբ․ ողջ ընթացքում Կարենն ու Սարգիսը բաց չեն թողնում ո՛չ հարգելի Վաչիկ-Արենին, ո՛չ պարուսույցներ, Գագիկ Գինոսյանի սաներ՝ Ստեփան-Ալեքսանդրին, Գագիկ Գինոսյանին էլ սպասում են, պրծում չունի նոր բաց հարթակում, թե արդեն հայտնի ակումբում՝ մի քանի հանդիպման հարց կուտակած։ Այս ֆիլմում բոլորն են գլխավոր հերոս, ճիշտ է, բայց Արևիկ Տատինցյանը Աշոտ պապիկի հատուկ ուշադրության կենտրոնում է։

«Հյուսիսային դպրոց-պարտեզի  նկարիչները». լուսանկարները՝  Նարինե Ամուջանյանի 

Արմինեն նորից վճռական է տրամադրված, նորից աշխատանք է փոխում, մեքենա․․․ Այս անգամ իմ վթարված վիճակն է փոխում հայտարարված իրադարձությունների ընթացքը․․․ Եվ խորը քունը մաքրում է բոլոր հետքերը. այսպիսի մայիսի 1՝ իր պայծառ առավոտով։

Դավիթ Բլեյանը երրորդ ճամփորդությունն է կատարում Զանգվով․․․ Տեսե՜ք , մայր Զանգվի հայտնագործումը ո՜նց է զարմանքի բերել․
— Էս ամեն տեղ, ամեն գետ Զանգո՞ւ է․․․ Ուր գնում ենք՝ Զանգու եք ասում։ Ուրիշ գետ չկա՞։
Նկարներից, ֆիլմերից, Արմինեի չվերջացող պատմություններից երևում է, որ հերոսին վայել է պահել իրեն։ Հայտնի զգացումներ են, չէ՞, երբ որդուդ գովում են․ տղամարդ է մեծանում։ Արմինե ուսուցիչը արդար է, հիացած իր հինգերորդ դասարանցիներով, դաս է տալիս, թե ոչ, Սոնա Փափազյանով, նորից հայտնագործած Զանգվով, Գետամեջով, էսքան դալար կանաչ՝ եղինջ, դաղձ․․․ Սոնայի Տիգրան պապը մեկ ձեռքով է տուն-տեղ դրել, ժառանգություն թողել, իմը՝ մի ֆիքսած, էն էլ ձախ ձեռք է․․․

Մայիսն իր մայիսյան հավաքով միայն կշահի, ինչպես Կոմիտասի տուն թանգարան ճանաչողական-ուսումնական ճամփորդություններից, վստահ եմ, կշահի մեր կրթական ծրագիրն այնպես, որ իմ վաղուց հայտարարված երաժշտական պատերը հա՜ կզնգան, ու ամբողջացող տեխնոլոգիական 2017-ի զարգացման աշխատանքներով որոշված տեխնոլոգիական կենտրոնում, երաժշտական-գործիքաշինական արհեստանոցը կձգի բոլոր տարիքի սեբաստացիներին՝ ինչպես Զանգի-Շադրլու ջրանցքը, Ագարակը, հեծանիվը , լողը, հոլն ու պարը․․․ Շառից- փորձանքից հեռու․․․ Իսկ կոշտ հիմքով ֆիքսատորը դիտենք նաև նոր ինստալիացիայի հնարավորություն. համեցեք ժամը 14։30, Գրական ակումբում։

Օրվա ընթերցարանը

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1025

Explore More

Այո-ն՝ այո, ու ոչ-ը՝ ոչ։ Սրանից ավելին չարից է…

Սրա ժամանակն է։ Վերադառնանք Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստին. մեջ եմ բերում. Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։

Հոգեառ հրեշտակը մեր․․․ անթերի

Երբ բոլորը քնած են, Դավիթը, մայրիկը քնած են, Աստղիկն ու հայրիկն են արթուն․․․ 

Ես չեմ ձգտում մարդկանց համար գրավիչ լինել. նաև գրով…

Շուշան Բլեյանի ավարտական համերգը կկայանա սեպտեմբերին. ինչպես Շուշոն մեր ընտանեկան եթերում ասաց. — Ավելի լավ, համերգին ավելի լավ կպատրաստվեմ: Հիմա Շուշանը երգում է Վիեննայի Մխիթարյանների եկեղեցում, պատրաստվում դասարանական համերգներին, իր