Էլ ինչպե՞ս. ինձ հետաքրքիր է…
Ինչպես շա՜տ հետաքրքիր էր, թե ոնց է Դավիթը Բլեյան իր վեց տարեկանների խումբ-դասարանի, Մարինե-Մելինե ուսուցչական զույգի հետ Արևմուտք-Արևելք ճառագայթով կրթահամալիրի Բանգլադեշով անցում կատարելու, Մայր դպրոցից «Սեբաստիա» համերգային դահլիճի երգչախմբային հարթակ բարձրանալու՝ հանդիսավոր-արդուզարդով ու … երգելու «Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս, մարդու հանգիստ չի տալիս»… իրենք հենց իրենց մասին… Մնացածը՝ կրկնությունը, մեր որպես մասնակից մեր համատեղ-համերաշխ որոշումն է: Մեր 6-7 տարեկանների դասարան-երգչախմբերը, ինչպես իմացա՝ նաև Մարինե-Մելինե ուսուցչական զույգն իրենց սաներով, պատրաստվում են առանձին, սրան են անվանում՝ Գալա-համերգի… Ի՞նչ մնաց մեր հունիսի 1-ի ամենամյա «Հակավիրուս Կոմիտաս» ծրագրով համազգային երգչախմբային ելույթին. ընթացող երաժշտական դասարանական ստուգատեսը ինչպես է ազդելու-ձևավորելու-դառնալու հակաբացիլ Կոմիտաս երգող կրթահամալիրի հրապարակային հանդեսը մեր… Հետևենք մեր երաժիշտ-երգչախմբերի ստուգատեսային ելույթների զարգացումներին մեդիատեսագրություններում-ձայնագրություններում. քանի՜ թվային միջոց, ուսուցչական-ծնողական-ընտանեկան քանի՜ սեբաստացի TV եթեր է հեռարձակում դասարանական երգչախմբային ստուգատեսի շարունակվող համերգները…
Ինձ հետաքրքիր էր նույնքան, թե կրթահամալիրի Ավագ դպրոցի Դիանա Տատինցյանն ինչպես է պատրաստվում Նոր գեղարվեստի մեծ նկուղում՝ «Ընդհատակ ակումբում» իր «Ներսս» էքսպերիմենտալ մոնոներկայացմանը։ Իսկական ընդհատակ՝ ուրույն աշխարհ՝ իր դեկորներով-մարդկանցով-զարգացումներով… Ի՞նչ, Քնարիկ Ներսիսյան, ապրիլի 20-ի ձեր «Ներսս»-ով դրսին ազդարարելու եք-ներկայացնելու եք Նոր գեղարվե՞ստը՝ իր նոր հմայքներով-լուծումներով… Չեք սպասելու… Իհարկե, ինչի՞ն սպասեք. հրաշքի՞ն, երբ հրաշքը հենց սկսվում է այսպիսի պարզ-խիզախ, առօրյա դարձող, առօրյա փոխող նախաձեռնություններով: Ես զբաղված եմ, կլանվելու աստիճանի, Բանգլադեշյան պլեներ 2017-ի ապրիլ-մայիսյան պատրաստությամբ-ընթացքով… Հենց այս օրերի մեր գործողություններով է որոշվում, թե ինչպիսին կլինի 2017-ի ամենամյա ամենասեբաստացիական հունիսը՝ իր բանգլադեշյան-Սևանի-Զանգիի, … ուսումնական-նախագծային ճամբարներով-ստուգատեսներով-փառատոներով…
Ինձ, այո, հետաքրքիր է մեր շախմատային հանրակրթական բաց-բացօթյա առաջնության փակումը՝ մեր շախմատիստների հետ գրոսմայստերի միաժամանակյա խաղի կազմակերպումով՝ նույնքան բաց-բացօթյա, որքան կրթահամալիրի դպրոցներում ընթացող խաղերը… Առաջնությանը չեն մասնակցում միջին-ավագ դպրոցի սովորողները-ուսուցիչները. ինչո՞ւ… Կարո՞ղ են նրանք, որպես նախաձեռնություն, ինչպես մենք մտանք-մասնակցեցինք, դարձանք ամենաակտիվ մեծաքանակ գործող խումբը «Վրաստան-կրկնակի էջեր» տպավորիչ ցուցահանդեսում, մտնել մեր կյանքը դարձած առաջնության ընթացքի մեջ հետաքրքիր, ինչպե՞ս կարող են… Իսկ ուսուցչական ապրիլի 19-ի սեմինար-պարապմունքը կարող է առաջնության հարթակ դառնալ, որ «Սովորող-սովորեցնող» նախագծով սեբաստացի մանկավարժական աշխատողները ներգրավվեն շախմատային բաց-բացօթյա առաջնությունում…
Հետաքրքիր է ինձ՝ հարցնում եմ. ուրիշ որտե՞ղ հարցնեմ, եթե ոչ իմ գրում… Զառա Ոսկանյան ու տեխնոլոգ սեբաստացիներ բոլոր, զարգացնող խաղերի ստեղծման-շարունակության ուսումնական նախագիծն է ինձ հետաքրքրում հիմա՝ լուսաբացին, կլանելու աստիճանի, ինչպես բուն խաղը՝ Դավիթ Բլեյանին… Զառայի բլոգի ֆոտոշարքի՝ փուչիկների, ալյուրի, ձավարեղենի միջոցով ստեղծվող գնդիկներն ինձ իսկական հանգստություն բերեցին, շնորհակալության զգացում, այնպես, որ մոռացա հարցնել՝ այս գործի անընդհատություն-շարունակությունն ապահովելու մեջ գոնե իմ մասնակցությունը տեսնո՞ւմ եք, թե՞ ինձ պարգևատրել եք պատվավոր դիտորդի դիրքով…
Սովորեցինք իրար լսել, երգելու ժամանակ իրար լսել… Փշաքաղվեցի «Արտբզզան», հիմնադիր Անահիտ Մելքոնյան, բզզանուհի անանուն, Արմինե Մնացականյան՝ Արևելյան դպրոցի երրորդ դասարանի երգչախմբի հիմնադիր ղեկավար, եթերում ձեզ լսելիս… Էս ի՜նչ հուզիչ առավոտ դարձավ իմ անմեղ գիշերով սկսված առօրյան. աչքերս լցվեցին… Ինձ արցունքոտ տեսե՞լ եք. ձեզ պիտի որ հետաքրքիր լիներ այս տեսարանը… Պարոն Թոփիկյանը պապիկ էր, բայց ուրիշ ձևի պապիկ… Իսկապես ինչո՞ւ, Մարիետ Սիմոնյան, Արմինե Թոփչյան, տեսադաս կլինի, լսադաս չի՞ լինի: Ներկայացնում եմ որպես ունկնդիր, դասի մասնակից:
Արմինե Թոփչյանը՝ mskh.am-ի 1-ին էջի խմբագիրը, հո պատահմամբ չի՞ տեղադրել Ռոդարիական հարցազրույցը այսքանից հետ… Ինչ կլիներ, եթե Միլենն ու Ժենյան Արևմտյան դպրոցից, Արմինե Աբրահամյանը, ով հիմա՝ առավոտ վեցին, խոր քնի յոթերորդ երկնքում է, լսեր իմ ծիծաղը… կընկնեին երկնքեերկինք, մինչև ոտի կանգնեին ու աչքերը բացեին… Չէ մի… սարսա՜փ: Այ, եթե իր ու Դավթի ընտրած նոր մեքենայի բանալին Տիարը դներ ձեր ուսուցչուհու բարձի տա՜կ… Ինձ գիտեք, հետաքրքիր է, ի՞նչ կլիներ բարձը… Մինչ արտակարգ իրավիճակների հրշեջ ծառայությունը կարթնանա ռոդարիական այս ահազանգից, ես ազդարարում եմ իմ գրում ամենահետաքրքիր-սպասված հանդիպում-համագործակցությունը միջազգային՝ հայ-վրացական…