Լավ է, որ  «Մխիթար Սեբաստացի»-ում նորից blog.mskh-ին հանդիպեցինք, այնտեղ՝ նորից Սիրանույշ Ասատրյանին՝ միշտ նոր-հավերժական «Ինչ է սերը» մտածումներով… Է՛լ Էրիխ Ֆրոմ, է՛լ Օշո… սեփական փորձառությո՞ւն, Սիրանույշ… Իհարկե: Միայն դա ինձ այսպիսի բլոգային հրապարակումների ընթերցող կդարձնի-կպահի: Ձեռագիր պատի թերթից, ձեռքից ձեռք անցնող ձեռագիր օրագրից, տպագիր ամսագիր-երկշաբաթագիր ամսագրից անցումը մեդիա-բլոգային-օրագրային հրապարակումների այնքա՜ն արագ կատարվեց մեզանում, հաստատվեց… Երկար չմնա՞ց: Ի՞նչ է վիճակը հիմա… Մայիսյան հավաքը պարտադրում-ենթադրում է մեր mskh.am-ի մասին անխնա խոսակցություն. «Հարթակում» Նունե Մովսիսյանն է… Հետո՞, հետո ո՞վ:

Մեր մաթեմատիկայի ուսուցիչ ժպտադեմ (մի՞շտ, չի զայրանու՞մ, որ զայրանում է, ի՞նչ է լինում ժպիտը, ո՞ւմ է թողնում, ինչո՞վ է ծածկում… մի տեղ չդնի՞ ժպիտը, մոռանա վերցնել, ինչպես ես՝ իմ ակնոցը հեծանվորդի, որ փնտրում-փնտրում եմ…) Բաբկեն Փաշինյանը պատրաստվում էր-հանձնեց մագիստրոսական թեզի նախապաշտպանությունը… Պաշտպանվեցի՞ր, Բաբկեն: Իսկ ինչո՞ւ չես ներկայացնում քո թեզը քո… սաներին… մաթեմատիկայի-ծրագրավորման մասնագիտական խմբի սեմինար պարապմունքին… Չե՞նք հասկանա…

Արևելյան դպրոցում Անահիտ Հարությունյանն ու ընկերները տեսադաս են նկարում։ 

Մայիսը, մասնագիտական խմբի ղեկավար Բաբկեն, չդարձնե՞նք հաշվումի-չափումի շրջան–ստուգատես… բոլոր տարիքի սեբաստացիներով, մեր շուրջ–մեր կյանքում ի՛նչ հաշվումի է տրվում՝ հաշվենք, ետ-առաջ, խմբով-թռիչքով, չափումի ենթակա ամեն ինչ աչքաչափով-գործիքներով չափենք, գրանցեք, աղյուսակի ու գրաֆիկի բերենք… Պակասող գործիքները գտնենք, լրացնենք, գնենք. մեր պլանշետները դիտարկենք որպես չափիչների ամբողջություն… Մեր կյանքի, կրթահամալիրի Բանգլադեշի, Զանգվի-Գետառի-ջրանքների, նրանց կուլ տվող Արարատյան դաշտի խնդիրները-հոգսերը վերաձևակերպենք որպես մաթեմատիկական խնդիրներ ու փորձենք լուծել… Ռոդարիական ստուգատես-երևակայության խթանումը շարունակենք մաթեմատիկական խնդիրների-գլուխկոտրուկների ստեղծում-լուծումով… Խաղանք մաթեմատիկա:

Կրթահամալիրի ֆրանկոֆոնները ներկայացնում են։

Ա՛յ, Դավթի տաբատի նման մեկն էլ ես ունենայի՝ լայն-թեթև, մի փողքը կարճ՝ հեծանվորդ-տնօրենի համար… Թե չէ օրը երկու-երեք անգամ լողացի՜, շո՜ր փոխի… Շոգերն ուժեղանում են, ես էլ հեծանիվը վարում եմ տվյալ պայմաններում առավելագույն արագությամբ… Հեծանվով, հեծանվի վրա, ինչ կա որ, այդպես էլ մի օր կգնամ, անմեղ վարորդի չվնասեմ միայն… Իսկ Դավիթը, իհարկե, իմ հոգսերի-մտածումների աշխարհում, լսում է, գրանցում է, լուծում է…
— Չեք հասկանո՞ւմ,- ցնցուղի տակից խոսում է,- Գետառը գետ ա, աղբի տոպրակ չի… Ո՜նց մարդիկ էդ չեն հասկանում… Ուրեմն հիմար են: Եթե Գետառում աղբ չթափեն, Զանգուն այդքան կեղտոտ չի լինի՞…
— Իսկ ո՞նց մաքուր պահենք Գետառը, Զանգու թափվող մյուս վտակները… ջրանցքները, մեր, Դավի՞թ ախպեր, «հիմար» ասելով չէ… Չթվարկե՞նք, Զանգու բառարան կազմենք, Զանգու փաթեթ…

Տեսեք՝ ո՛ւր գնաց-փախավ իմ հարցերից էս խելքի պուտուկը…
— Թուրքերի նախնիները եկել են Եգիպտոսը ջախջախել-նվաճե՞լ են…
— Թուրքերը չե՞ն փոխվել, էլի վա՞տն են մնացել, պա՛պ… Բա ի՞նչ է լինելու վերջը, ոնց ենք անելու… կռվելո՞ւ ենք…
— Այստեղով թուրքն է անցել… Թուրքը որտեղով որ անցնի, այդտեղ խոտ չի բուսնի…
Ես զարմացած հայացքով արդեն սրբիչի մեջ փաթաթված Դավթից շուռ եմ գալիս Արմինե ուսուցիչը…
— Ես ճիշտ եմ ասում, չեմ տրամադրել հարևան ժողովրդի դեմ, հայրիկ տնօրեն, կա՛մ խմբում են խոսում, կա՛մ մեդիայից է վերցրել…- արդարանո՞ւմ է Արմինեն։

600 տարեկան սպիտակ կաղնին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահին ծառը, կտրվել է այսպես, հանրային ամենամեծ ուշադրության կենտրոնում… Ծեր կաղնուց ոչ հեռու նրա արմատներից ծլարձակել է նոր ծառ: Ո՞րն է կրթահամալիրի Բանգլադեշի ամենահին ծառը: Վերջը, այս ապրիլին քանի՞ ծառով, թփով ավելացավ մեր կանաչը, քանի՞ քառակուսի մետրով… Որքա՞ն է, որ անապատ է դեռ, չի խնամվում…

Գիտախոս մրցույթին։

— Մարդիկ Ալեքսանդրին անվանում են նշանավոր չարագո՞րծ,- էլի Դավիթն է. ուզում է ամե՞ն ինչ իմանալ։
— Պա՛պ, գիտե՞ս՝ Ասորեստանը ովքեր կործանեցին… Ի՞նչ դառավ Ասորեստանը, պա՛պ…
— Գիտե՞ս, մարդկությունը ջրհեղեղից Նոյը փրկեց… Նոյ փրկիչ են նրան անվանում, պա՛պ…
Լավ է, տանից դուրս գալու ժամն է, հեծանվով փախչեմ հին Երևան… Որքա՞ն հին… քանի՞ հազար տարի…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1020

Explore More

Ո՛վ Բլեյան բաց ցանցում չէ…

Դժվարը այլոց բացատրել-համոզելն է, որ հարս-թագուհին Շամիրամ անունով, Արա Գեղեցիկ թագավոր ընտրյալն իսկական են, ինչպես իրենց հարսանեկան միությունը… Կգան, կտեսնեն, կբացականչեն՝ վա՜յ, կուրախանան իսկական հարսնաքավորի պես, կրթահամալիրի հարավի դպրոց-պարտեզի ղեկավար

Գիր անձնական՝ որպես շարունակություն Դավթի ծննդյան օրվա…

Երեկվա իմ գրի «Իմ ծնունդն արդեն սկսվե՞լ ա» վերնագիրը Դավիթ Բլեյանը նետեց հենց առավոտյան, երբ իջավ մեր մահճակալից… Հետո այսպես խոսեց Դավիթը… խոհանոցում, լողարանում, մեքենայի մեջ. — Բոլորը ուրախացե՞լ են, պապ։

Գիր՝ խոստացած էսսեով նոր մարդու մասին․․․

Գիտեք, ինձ համար ամենահետաքրքիրը մարդն է, որևէ ձևով նրա հայտնաբերումը, նրա դրսևորումը, ճանաչումը․․․ Այս շաբաթն այսպիսին էր՝ վերը նշված բոլոր ձևերով․․․  Ինչո՞ւ չպատմեմ, ինչի՞ համար է այս անընդհատ գիրը-պատումը․․․ Գոշ