Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ը Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք է։ Օրվա 24 ժամերի համեմատ, 24 տնից-աղոթքից կազմված այս աղոթք-աղոթամատյանը ինչո՞ւ չհայտնվի իմ օրագրում, հաղթահարելով նաև այս խորթության առ գրաբար մեր գործքերի․․․

Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
Անեղ եւ անմահ բնութիւն.
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և
անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ,
ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Դավիթ Բլեյանը մեծ հայելու առաջ մեր տան միջանցքում խաղո՞ւմ է․․․ Մինչ Արմինեի կանչով ես հասա․․․
– Եվ մի տանիր զմեզ ի փորձություն
Այլ փրկեա մեզ ի չարեն․․․
Դավիթը ծնկի է գալիս․
– Զի քո է արքայություն և զորություն․․․
Ա՜յ քեզ խաղ․․․ Ո՛չ կվերականգնես, ո՛չ կվերադառնաաս, ո՛չ կնկարես, ո՛չ էլ զրույցի է տրվում։ Ինչո՞ւ հանկարծ․․․ Անդրդվելի է այս դեպքերում։
– Մա՜մ, փառաբանելն ի՞նչ է․․․
Արմինեն բացատրում է․․․
– Փառաբանելը լա՞վ է, թե՞ վատ է։
– Աստծուն փառաբանելը լավ է, մարդուն՝ լավ չէ․․․
– Խի՞, մայրիկ․․․

Դավիթը խաղալ շատ է սիրում, բայց խաղի մեջ պարտվել՝ ոչ։ Ամեն հնարի դիմում է։ Զատկի սեղանի շուրջ, տանը, ձվախաղին տեսեք ո՜նց է պատրաստվում․․․
– Ո՞րն է ամենապինդ ձուն, պա՜պ․․․
– Ընտի՛ր, Դավիթ, ինչ կա՝ դրված է․․․
– Չէ՛, դու ընտրիր ինձ համար ամենապինդը, որ խաղը սկսենք․․․

– Մա՜մ, ինչո՞ւ է Աստված մարդուն կավից սարքել, ինչի՞ պլաստիլինից չի սարքել․․․
– Մա՜մ, Քրիստոսը հայ ա՞, ինչի՞ հայ չի․․․
– Մա՜մ, Քրիստոսը քանի՞ տարեկան է․․․
Ընդունում է պատասխանը՝ 2017։
– Որտե՞ղ է Քրիստոսը ապրում․․․
Ընդունում է պատասխանը՝ քո սրտի մեջ։

Մենք միասին «Շողակաթ»-ով Հիսուսի մասին ուսումնական ֆիլմ ենք նայում․․․ մինչև իմ հանգչելը։ Դավիթը՝ սովորողի լրջությամբ, հետապնդող-անհոգնել հարցերով․․․
– Ես քո հետ համաձայն չեմ, Դավիթ․․․
– Ես էլ՝ քո հետ․․․ Կլինի, եղավ-եղավ, էլի կլինի երրորդություն, սպասիր ինձ, տիար տնօրեն հայրիկ, Աշոտ Բլեյան։

– Դավի՜թ , ինչո՞ւ չզանգես ընկեր Մարինե-Մելինեին, քույրիկներիդ Զատիկը շնորհավորես․․․
– Էսօր միայն երեքիս Զատի՞կն ա․․․

– Դավի՜թ, տես ինչ Զատկի ձու է․․․
– Զատկի ձու չի, հավի ձու ա․․․

Մեկ էլ հանկարծ․
– Մա՜մ, ինչի՞ մազերդ ոսկեգույն չես ներկում՝ ընկեր Մելինեի մազերի գույնի․․․

Այսպես, այս օրագիրն էլ կիսով լցրեց Դավիթ Բլեյանը․ գրելու ի՜նչ ծավալ ու բան մնաց․․․ Սուրբ Զատկի տոնին նվիրված մեծ համերգին, որ լինելու է այսօր՝ 19։00, «Արամ Խաչատրյան» սրահում, հարկ է, որ մասնակցեմ։ Համերգ-ներկայացումներ ու այցելություններ․․․ հարազատներին․․․

Հեռո՜ւ, մոտիկ ընկերներին,- աշխարհներին, արևներին,-
Հրանման հոգիներին։
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,-
Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ,-
Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում՝
Ողջակիզվող հոգիներինողջո՜ւյն, ողջո՜ւյն։
Եղիշե Չարենց

Իմ կյանքի շարունակ մեծացող, ավելի ու ավելի անբաժան մասն են կազմում․․․ հանդիպումները։ Երեկ, հագեցած օրվա՝ Բլեյան Էդվարդ ավագ եղբոր գերդաստանին, տիկին Ֆրիդային այցելություններից հետո, կարծես Նոր Տարվա (Հարության Տոնը կարո՞ղ է, դարձա՞վ նոր տարի, ո՞ւմ համար) շրջան լիներ, Դավթի ու Արմինեի հետ խարիսխ գցեցինք Համլետ Խաչատրյանենց տանը․ Ի՜նչ լավ, խելացի իրկուն եղավ, Համլետի տիկին Մարիով, Արմեն որդու ընտանիքով՝ Արեգով գեղագանգուր, Սոնայով սևաթույր, խաղաղ հասիկով, մտքով ո՜նց կհասնես՝ Արմեն սեբաստացի Խաչատրյանով․․․ Ճարտարապետ ընկեր Համլետի սեղանին Արզնու առողջարաններից մեկի արդիականացման նախագծերն են, Հաղթանակ կամրջի տակ Երևան-Զանգվի մի տարածքի նախագիծ․․․ Իսկական Զատիկ, որ զատեց ինձ-նստեցրեց սովորողի (իմը սա է՝ սովորելը-ճանաչելը) աթոռակին․․․ Համլետի՝ ճարտարապետության-քաղաքաշինության իմ ուսուցչի հայացքը իմ սիրուն Զանգվին, նրա տեսիլք աջ ու ձախ ափերին, ավազանում տեղավորվելիք քաղաքին․․․ երկար լսեցի։

Այսօր ինձ համար աշխատանքային է, ես ձգտում եմ դեպի իմ հեծանիվը․․․
Համլետը գրավեց օդանակավակայնից անհայտ ինձ ճամփով, ելքով դեպի Զանգի․․․ ետդարձը՝ Փարաքար-Թաիրովով-Նորագավիթ, աջ ու ձախ ափեր անցումներով։
Մեռելոցի օրը ես կենդանանում եմ՝ որքա՜ն հնարավոր է։

Explore More

Այլընտրանքային կոչվածը իմ-մեր կյանքն է՝ հեղինակային, իսկական…

«Ես որոշում եմ կայացրել, որ այս տարվա դպրոցական ավարտական քննությունները կչեղարկվեն ինչպես 11-րդ, այնպես էլ 12-րդ դասարանների աշակերտների համար… Մեզ հարկավոր է ուժեղ եւ անկախ դպրոց ունենալ, որը կենտրոնացած կլինի

Միասնական օրակարգ՝ անձի անօտարելի պատասխանատվությունից թելադրված

Օրվա գիրն իր վերնագրով, իմ ֆեյսբուքյան «Չեմ թողնի՝ անտարբեր մնաք» խորագրով ինձ հետ արթնացա՞վ, թե՞ ինձ ոտքի  հանեց մութուլուսով… Այս օրերին ինձ հանկարծ բռնած արյան ճնշման փոփոխության համար երեկ ի՜նչ

Մնաց՝ Աստծու տարիքը իմանանք…

Ամենաշատ ճամփորդող ազգը՝ երկրով և արտասահմանում, ըստ կանադական այս հետազոտության, Ֆինլանդիայի քաղաքացիներն են՝ միջինում տարեկան 7 անգամ, հետո 6-ական ճամփորդությամբ՝ ամերիկացիները, շվեդները… Սա՝ միջին տարեկանն ու միջին քաղաքացին։ Հայաստանցիներն այս հետազոտությունում