Այսպես  երեկ տեսավ Դավիթ Բլեյանը Արարատ սարը` մեր առավոտվա ճանապարհին. գլխին սարի շաքարավազ էր թափվել ու դարձել սառնանուշ… Րոպեներ հետո ես Կենտրոն (Րաֆֆի 57)-Գեղարվեստ-Քոլեջ-Նոր դպրոց-Մայր դպրոց աշխատանքային շրջայցին կհանդիպեմ Մարի Միքայելյանի 6 տարեկաններին ու երաժիշտ Հասմիկ Մաթևոսյանին․․․ «Ախ. գարուն է» պարերգով ու շարժում-կյանքով կուղղվենք դեպի․․․ Արարատ։ Սարի համար Գեղարվեստի հարավի բարձունք հարթակի մահացու հենապատը ջարդեցինք-թեքեցինք, լանջեր դարձրինք, հարթակը՝ մանկանց պուրակ ընդարձակ, որ ոչինչ չխանգարի, անվտանգ այսպես, «Ա՜խ, գարուն» երգելով այնքան մոտենանք-մոտենան սարերի սար-սարին, որ սառնանուշը սարի լեզուներով մեր, ա՛յ, այսպես լպստենք… Անու՜շ, այնքան, որ 6 տարեկան Գեղամը հարցնի թե պահանջի՝ բա ե՞րբ ենք լողալու… Իսկապես, Մարի, 6 տարեկաններ, հայրիկներով ձեր, մեր ավագ դպրոցով, ե՞րբ է պուրակում հայտնվելու վեց տարեկանների լողափը-ավազանով, հետո էլի ավազան, 2-5 տարեկանների, հետո երրորդը… Ե՞րբ:  Թե՞ այս ամառ, մայիսից սկսած-հոկտեմբերով ավարտած, Զանգվի ձորերով-ջրերում եք անցկացնելու: Եկա:

Պարզապես լավ է, որ իմ օրը խոհանոցում սկսում եմ առավոտ-գիշերով 4-ին, լվացարանի տակը հավաքելով, մի քանի մնացած ափսե լվանալով, սեղանը սրբելով, հատակը ավլելով… Դավթի համակարգչային-ճաշարանային-խաղային համալիր դարձած սեղանը իստակելով, պռտելով… Պարզապես, ինքնաբերաբար… Հետո վերցնում եմ գոլ-մեղրաջուրը, դուրս գալիս պատշգամբ, ըմպելով քայլում… Հետո նստում համակարգչի առաջ… Պարզապես լավ է, որ մինչ այդ, լվացարան-լողարանից ես վերցրել, հյուրասենյակի մի անկյունում եմ տեղադրել Դավիթ Բլեյանի լվացած, իր հետ լողացրած+-Զանգու-Նորագյուղի բնակիչ Միհրանի բարեհամբույր աղջիկ Մարգարիտի նվիրած մեքենաները… իր կոնսերվատորիայի ուսանող տղայի մանկությունից մնացած… Դավթի նման պսպղուն, հավեսները տեղը, տասնհի՞նգ  տարվա պատմությամբ… Մտքով անցավ Դավթին նվիրել. Դավիթն էլ, տեսեք, արժանի նվերին… Լուսնյակ իմ անուշ, Նորքի բարձունքից փչող հովն անուշ, փողոցի վրունգունը, Նորքի աշտարակի առկայծող լույսերը…

Էս էլի քնա՞ծ եք սեբաստացի-ոչ սեբաստացի… Դե, ունկնդրեք, երեկվա օրվա պատումի շարունակությունը… Պարզապես լավ է, որ մեդիայում հայաստանյան կարող ես օրը ավարտել կամ սկսել ադրբեջանցի հովվի սրտառուչ սերենադը լսելով… Առանց մեկնաբանությունների, հովիվ մարդ է՝ իր ոչխարների հետ, սերենադ է հուզիչ: Լսեք:

Այսպես, միայն այս ճանապարհով, նաև հեծանիվների հաշվառում, տեխնիկական վիճակի ուսումնասիրություն: Ես ոչ միայն լսեցի, «Հյուսիսափայլ» ռադիոյի, հետո Արևմուտքի Հռիփսիմեի ռադիոյի այս հաղորդումը, հետո Հարավի ռադիոյի, ես անցա դպրոցներով, աչքի անցկացրի բոլոր հեծանիվների մարտական պատրաստությունը… Ես կստանամ դպրոց առ դպրոց այսպիսի ուսումնասիրության արձանագրությունը՝ բոլոր պատասխանատուների… մատնանշմամբ (ետընտրական շրջանում ենք, մի՛ վախեցեք), այլև առաջարկներով Անդրանիկ Մարգարյանի՝  յուրաքանչյուր անսարքություն շուտափույթ վերացնելուն ուղղված: «Մենք հեծանիվի վրա ենք» տեխնիկական ստուգատեսի օրվա մասին… հետևեք իմ գրին, դեռ թող ռազմամարզական խաղերն ապրիլյան ավարտվեն…

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ հնարավորություն տվեցիք փորձառություն անցնել Ձեր ղեկավարած հրաշալի կրթահամալիրում, մոտիկից զգալ Սեբաստացիական շունչն ու ոգին` բազմաթիվ սովորողների և հրաշալի մանկավարժների միջոցովՇատ երջանիկ եմ, որ շաբաթվա մեջ արդեն երկու անգամ գալիս եմ կրթահամալիր՝ երգչախմբին մասնակցելու, իսկ մնացած օրերին` մտքով, հոգով և վիրտուալ տիրույթում անդադար կրթահամալիրի հետ եմՈւզում եմ ներողություն խնդրել համարձակությանս համար, և խնդրել Ձեզ` հարգելի Տիար, չանտեսել իմ թեկնածությունը, որպես կրթահամալիրին հավատարիմ և նվիրված մարդու: Շնորհակալ եմ Ձեր հետևողականության և տրամադրած ժամանակի համար։ Հարգանքով՝ Լիլիթ Շահբազյան»: Լիլիթին չենք մոռացել ո՛չ ես, ո՛չ Դավիթն ու Արմինե Աբրահամյանը… Մեր քայլքը Արարատով՝ դաշտով-սարով-Զանգվի տուտով հեշտ մոռացվողներից չէ: Իսկ մասնագիտական փորձառությունից հետո գալիս է մասնագիտական աշխատանքը…

Պարզապես լավ է, ծիծաղելու աստիճան, որ Դավիթը տանից դուրս գալուց առաջ այսպես գաղտնի իր սենյակում… ի՞նչ է անում… Մեքենա է խցկում մեկ գրպանը իր լայնաջեպ-լայնափողք ջինսի, հետո փողքի մեջ…
– Դավիթ, ի՞նչ ես անում…
– Տանում եմ պարտեզ, պապ, որ խաղամ, պապ, որ ընկեր Մարինեն չտեսնի, խոսում է, պապ, ձեռիցս վերցնում է… Ընկեր Մարինեին չասես։ Ամեն բան չես պատմի…
Ես հո խաբարբզիկ չե՛մ.  ընկեր Մարինեն չի իմանա ինձանից հաստատ… Իսկ, այ, մայրիկից, Դավիթ ջան, զգույշ մնա, ընկերուհիներ են, հացի-սուրճի սեղանի շուրջ են նստում, ինչեր են խոսում…
Իսկ այս կուղբը, որ մի ժամանակ Դավթի հետաքրքրության շրջանում էր, կարողացել է 150 կով տանի արոտավայրից… Այ, այսպես իսկական նախիր, ընկած մի կրծողի ետևից, գնան-գնան ու լքեն ռանչոն…

Ավելի անհավատալի մի տեսանյութ էլ ունեմ ընթերցողի համար ընտրած. այս մեկը: Իրանի նման փակ-ֆունդամենտալ իսլամական օրենքներով իբր գործող-ապրող երկրի մայրաքաղաքում ոսկի երիտասարդության բարքերը տեսեք… Մնաց գիրն իմ ավարտեմ ընթերցարանով։ Մի քաղաքական բնույթի մեկ հաղորդում այսպիսի․․․ Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Վրաստանով, Հայաստանով և Ադրբեջանով անցնող տրանսպորտային միջանցքի ստեղծումը կնպաստի ժողովուրդների մտերմությանը: Այս մասին Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը… Ու մեկ հրապարակում ընթերցող գրավող վերնագրով  Ստատուս քվոն փլուզվում է, իշխանություն չկա: Կարդացեք, գոնե բովանդակության համապատասխանությունը վերնագրին պարզելու համար։

Ես էլ արդեն 1012-րդ անգամ կանգնած եմ վերնագրի ընտրության առաջ… Գրավիչ՝ ընթերցողի համա՞ր, թե՞ համապատասխան գրի:  Պարզապես լավ է, որ օրն իմ, Դավիթ Բլեյանի ու Արմինեի սկսվում է այսպես՝ համերգով «Սեբաստացի» համերգային դահլիճից Սեբաստացի TV-ի մատուցմամբ, սեբաստացիներ դասարանական երգչախմբերի հերթական կատարմամբ:

Explore More

Հրաժարվելով հրաժարվենք…

Ամենևին մի՛ երդվեք․ մեր խոսքը լինի այո—ն՝ այո ու ոչ—ը՝ ոչ․․․ Ներաշխարհն ու հոգին մաքուր պահելու համար պետք է ազատվել ստից․․․ Սա մի պնդում է, որ պիտի վիճարկեք կամ համաձայնեք

Մարդը ձեր ափի մեջ է․․․ Զգույշ լերուք․․․

Դավիթ Բլեյանը հասարակության մեջ հեշտությամբ հայտնվում է ուշադրության կենտրոնում, ինչպես այս անգամ, Արատեսի դպրական կենտրոն կրթահամալիրի և Վայոց ձորի երիտասարդական կենտրոնի նախագծային խմբի համատեղ ճամբարի երեք օրերին․․․ Ե՛վ ողջ ճանապարհին՝

Ամառը բոլորիս  հասունանալու շրջանն է…

Ճամփորդությամբ, լողով, ճամբարով, ընթերցանությամբ… զրույցով… ծիրանով… — Դավի՛թ Բլեյան, ի՞նչ տվեց քեզ ճամփորդությունը, չես պատմում, չես գրում (ծիծաղում է), ի՞նչ եղավ, ի՞նչ տեսար, ի՞նչ փոփոխություն կատարվեց,- հարցնում եմ ես… Հայր