Ապրիլի 4-ին, իհարկե, պատրաստվում եմ, բայց այնպես, որ չշեղեմ սեբաստացի ընտրողներին ապրիլի 2-ի համազգային ընտրությունների մասնակցությունից… Տեսեք՝ ի՜նչ դիտորդական առաքելություններ ունենք… իսկական մշակութային դեսանտ… Կրթահամալիրի տնօրենին ներկայացվող պահանջների մեջ բացակայում է տնօրենի հավակնորդի առողջությանը վերաբերողը… Հոգեկան առողջությունը, ասենք, ոչ միայն ենթադրվում է, այլև հեղինակային մանկավարժությունը հոգևոր առողջության թագավորություն է հաստատում… Իսկ այ, ֆիզիկական առողջությո՜ւնը… Փաստ է, որ այսպիսի մեծ, իսկական թագավորությունում՝ իր օրենքներով-ժողովրդով, իր ահռելի տարածքով-տնտեսությամբ, պիտի լինես, բառիս ուղիղ իմաստով՝ օդում, ջրում, ցամաքում… մեդիայում, այն էլ ձիու-հեծանվի-լեռների վրա, փոխեփոխ ու երբեմն միաժամանակ… Ինչպե՞ս ստուգես… Կյանքով, իհարկե, ինքնաստուգումով-արձանագրումով փաստական հանգամանքների: Արթնացա գիշերը ժամը 3-ին։ 3-ից 7-ը, դե, գիտեք, հո կյանքս նորից չե՞մ պատմի, առիթ է վերընթերցեք-թերթեք իմ 992 գիրը։ 7.30 Չայկովսկու թիվ 30 շենքից հեծանվով դուրս եկա… Շարունակեք կարդալ իմ գրերը, ախր, պատմել եմ, նաև նկարվում, տեսագրվում, ձայնագրվում է… Հեծանվային երթը ժամանոց կրկնվում է օրվա վերջում, երբ ես դուրս եմ գալիս 6-7-ի արանքում, Րաֆֆու 57 հասցեով մեր Կենտրոնից, միայն արևածագին փոխարինում է արևամուտը… Սարի ետևում շողերն են մեռնում, ու ես ամեն մի հարթակում վրան եմ զարկում… Առավոտյան 9-ից մինչ 18.00 իմ աշխատանքը կրթահամալիրի Բանգլադեշում իմ գտած (շարունակեք կարդալ՝ քիչ ներքև նկարագրում եմ) քառաթլոնն է՝ նոր մարզաձևը, անընդհատ ինը ժամ, ես չեմ նստում… իմ բնական վիճակը շարժումն է, ասել եմ՝ անդադրում ու անհոգնել, մարմնի, մտքի, ոգու… Ահա ձեզ և իմ տեղեկանքը հավաստի: Չէ, առողջ եմ հաստատ:

Նոր մարզաձևի նախագիծ է գլխումս այս օրերին նախընտրական աշխույժ առաջացնում… Կա բիաթլոն, տրիաթլոն, ինչո՞ւ չլինի… քառաթլոն՝ հեծանվային կամ հետիոտն  արշավ-աշխատանք-մեկնարկ կրթահամալիրի պարտեզում, Երևանի (մերձակա) որևէ տարածքում՝ իր բրդուճով իհարկե, հեծանվային-արշավային անցում կրթահամալիրի ագարակ, աշխատանք՝ իր նոր բրդուճով, լողով կամ/և ձիասպորտով… այսպիսով՝ մարզական-աշխատանքային մեկօրյա ճամբար, շաբաթ օրերը՝ որպես լրացուցիչ կրթություն, ընտանեկան-անհատական նախագծերի տեսքով… Ապրիլի 8-ին առաջին (փորձնական) եթերի երաշխավորի պարտականությունները ստանձնում եմ իմ այս գրով… Չէ, իսկապես, հո հենց այնպես չառաջացա՞վ… Ուղղակի էն գլխից ոսկի կանոն պիտի լինի, Ոսկի քաղաքի մարդիկ, որ միավորողը դառնում է պարտիզապուրակային աշխատանքը՝ որպես սեբաստացի ընտանիքի հանրային նախապատվություն…

Սամշիդի տնկարան կրթահամալիրում… Սեբաստացի պարտիզպան դարձած ուսուցիչների մեծ խմբով երեկվա մեր շրջայցը կրթահամալիրի Բանգլադեշով՝ Գեղարվեստից, որ փայլում է հյուսիսում, քոլեջով Նոր դպրոց, որ շողշողում է արևելքում, Մայր դպրոց, Բ-4, որից այն կողմ շողերն են մեռնում, ի ցույց դրեց նոր տնկարանների-ջերմոց լաբորատորիաների՝ մատչելի բազմազան նոր-բաց միջավայրի հետաքրքիր լուծումներ, որքան շատ՝ այնքա՜ն սպասված, որքա՜ն շատ՝ այնքա՜ն տեղին… Ուշացնում ենք, դանդաղում ենք, առանց լուրջ մասնագիտական-տեխնիկական աջակցության գլուխ կհանե՞նք. կունենա՞նք արտադրություն, կլինեն սրանք ուսուցման իսկական կենտրոննե՞ր, թե՞ սոսկ մանկական զբաղմունքի վայրեր… Միջինում-քոլեջում մեր, Ագարակում… կրթահամալիրով մեկ ինձ լսու՞մ են… Հիմա, երբ ապրիլը՝ իր բացված սեբաստացի ու հարակից հողերով, «Կրթական պարտեզ» նախագծով ախորժակ է նորից գրգռում… եկեք շարունակենք՝ կազմակերպենք ուսումնական ճամփորդություն-այցելություններ, եկեք հաստատենք գործընկերային նոր կապեր Երևանում նրա շուրջ հաստատված-առաջադիմող տնկարանային-ջերմոցային ընկերությունների հետ…

Հայ-թուրքական սահմանից Մարգարա գյուղի մեր գործընկեր դպրոցի խմբի այցելությունը, մեծ խումբ ուսուցիչ սեբաստացիների մշակութային դեսանտը Գյումրիով, Վախթանգ Անանյանի հետքերով հերթական եռօրյա ճամբարը՝ այս անգամ հայտնի հայրենագետ Սոնա Փափազյանի և Տաթև Համբարյանի, Մի տուտը Սևանի ծովում ապրիլի 1-ի վճռական երթը ոչ միայն սիրելի են, այլև հաստատում են մեզանում ուսումնական ճամփորդությունների, որպես մեր մանկավարժության կազմակերպման, այդ թվում՝ մեր մանկավարժության փոխանցման, մեզանում տարածված-հաստատուն զարգացող նախագծերի շուրջտարյա ստուգատես: Ափսո՜ս, հազար ափսոս, որ Դավիթ Բլեյանի չմարող հազը իր գիշերային պոռթկումներով զրկեց և Արմինե մայրիկին և հայտնի ճամփորդ հայրենագետ մեր տղային եռօրյա ճամբարից… Ծանր, շատ ծանր տարանք այս հրաժարումը…

#993

Explore More

Երեխայի առաջին կրթիչների՝ ընտանիքի ու զորեղ միջավայրի մասին…

Որպես կամակոր երեխա՝ իմ ծննդյան առիթով, հոբելյարի իրավունքով ես ստացա այն, ինչ իրոք ուզում էի. այսպիսի կրթական շքերթ՝ Մայր դպրոցի սրահում, 200-ի չափ դեղձ ուտող 5-6 տարեկան սեբաստացիկներ՝ Մարմարյա սրահ-կրթական

Մենք և մեր 2015-ի մուսաները

Ուրեմն լսեք, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ լինեք… «Շողակնի» «Ես և իմ մուսաներ»-ի՝ 8.3-ի Լուսինե Ալեքսանյանին՝ 2015-ի մեր բոլոր մուսաների հեղինակին, ճանաչում եմ օրորոցից՝ մեր շրջանավարտ-սեբաստացի անգլերենի ուսուցիչ խորոտիկ Նելիի ավագն է՝ իսկական

13 թիվը չարագույժ չէ, այլ իմ կյանքի հասցեներ

Առավոտյան 4-ից 5-ը անցա մեդիայով, կարդացի՝ ինչ է կատարվել 24 ժամում, իմ բացակայությամբ։ Այդ ընթացքում կարդում եմ իմ էլեկտրոնային փոստը, աշխատանքի հետ կապված հատուկ տեքստեր։ Հիմա ես գրում եմ իմ աշխատասենյակում,