Կենտրոնացեք, բարձրացեք, խորացեք:

Սիրեցի Արևելյան դպրոցի 6 տարեկանների փողոցային ընթերցանությունը, Լիլիթի ու իր ճամփորդ սաների շրջիկ այբբենարանը… Միշտ այդպես կյանքով լինեք, սպասված, ինչպես մեր Հերմինե Անտոնյանը իր նոր սովորումներով, այսօր էլ, ահա, իր ինֆոգրաֆիկաներով… որոնցից ես ու տիար Գևորգը, Ռոդարի-Աղայան ստուգատեսին ընդառաջ, առանձնացնում ենք Ալբերտ Էյնշտեյնի հիշեցումը՝ ստեղծական գիտելիքների արթնացումն ուսուցչի գերագույն արվեստն է: Սպասված չէ՞ իտալահայ դերասան-երգահան Էդդի Հովսեփյանի (EDDY) նամակն ինձ՝ որպես կրթահամալիրը ներկայացնող անձի: Էլ ինչի՞ համար է իմ օրվա գիրը, եթե նրա ընթերցարանում չի զետեղվելու…

Հարգելի պարոն Բլեյան, արդեն մի քանի ամիս շարունակ հետևում եմ Ձեր և «Մխիթար Սեբաստանցի» կրթահամալիրի աշխատանքներին: Տեսնում եմ նոր աշակերտների առաջընթացները և հիշում եմ իմ առաջին քայլերը անելիս այդ դպրոցում: Վստահորեն կարող եմ ասել, որ իմ առաջին քայլերը այս դպրոցում եղել են շատ օգտակար և կարևոր: Կյանքի բերմամբ Իտալիա տեղափոխվելուց հետո հաճելի է տեսնել շատ ծանոթ դեմքեր, ովքեր շարունակում են ուսուցանել այդ համալիրում: Հիմա հասնելով բարձունքների Իտալիայում ` որպես դերասան, պետք է շնորհակալ լինեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, քանի որ այն ունեցել է մեծ լումա իմ այս հաջողությունների մեջ: Ինչպես ասվում է իմ երգերից մեկում, որը շատ ակտուալ է այս պահին և որը հիշեցնում է ինձ այն հին ժամանակները, «Մենք երջանիկ էինք, միևնույն է, առանց կարևորելու որտեղ էինք, մենք չէինք տալիս սուտ խոստումներ և ձևանում հսկաներ, բայց գնում էինք առաջ դեպի նոր հորիզոններ: Բարձրացիր բոլոր աստիճանները, հասիր գագաթին, բայց մի մոռացիր առաջին աստիճանի մասին»: Շնորհակալություն: Մաղթում եմ նորանոր հաջողություններ կրթահամալիրին,  Ձեզ, պարոն Բլեյան, ամբողջ ուսուցչական կազմին և սաներին: Հարգանքով` իտալահայ դերասան-երգահան EDDY.

Իսկ Էդդիին ես հրավիրում եմ Երևան, կրթահամալիր, ասենք՝ 2017-ի ամենամյա Բանգլադեշյան պլեներին, նրա երաժշտական փառատոնին, որի պատրաստության մեկնարկը Կայն իր երաժշտական լաբորատորիայով ուզում է ավետել մարտի 20-ի համերգով… Ճի՞շտ եմ հասկացել խորհուրդն այս բեմելի, ընկերներ:

Հեծանիվների վերանորոգման վարպետության դաս Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողների հետ: Լուսանկարները` Տաթև Աթոյանի:

Կրթահամալիրով մեկ երեկվա իմ հեծանվային շրջայցին չէի կարող չանդրադառնալ, ձև էի փնտրում պատշաճ։ Դե, գիր է հեղինակային, ուզում ես ընթերցողին գրավիչ ու ինձ պատշաճ լինի… Գտա՞ իր տարածքը մաքրող այս կարապի տեսքով: Իմ ողջույնն էլ, «Տիգրան Հայրապետյանի» մրցանակի թենածու Անի Սարգսյանն ու իր լուսանկարիչ սաները չնեղանան, կարապային շարժում-սլացք ունեցող լուսանկարային այս շարքով թող լինի:

Իսկ Գոհար Եղոյանի ու իր ութերորդցի տղաների սկսած նախագիծը՝ ոչ միայն հիմնովին մաքրել Ա. Բաբաջանյանից Կրթական պարտեզի մեծ պուրակ հասնող փողոցը, այլև այն վերածել կանաչապատ-անվտանգ անցումի, նախագիծ, որ սկիզբ առավ երեկ, ես առանձնացնում եմ… Հայտնի է իմ թուլությունը այսպիսի նախաձեռնությունների նկատմամբ:

Որքան էլ կրթահամալիրի դպրոցների գլխավոր մուտքը-սրահը փոխանցված-կարևոր են թվում, ես ավելի հաճախ եմ մուտք գործում մեր սեբաստացիական աշխարհ, նրա այս կամ անկյուն… օդանցքով… Այսպես հետաքրքիր է: Ու այդ մուտքը ինձ համար դառնում է գլխավոր, ինչպես այս օրերին… Մայր դպրոցի համերգային դահլիճը, որտեղից ամեն օր՝ ժամը 9.20, սկսում է իմ… թափանցումը,  կրթահամալիրային սպասվող փոփոխությունների քննարկում-ներկայացումը միջին-ավագ դպրոցի սովորողներին-ուսուցիչներին… Սկսել ենք նրանցից։ Բոլորիդ կհասնեմ։

Երաժշտության դպրոցի ծաղկունքը:
Լուսանկարները` Լիլիթ Առաքելյանի:

Գիտես, Հերմինե Անտոնյան, ուրիշ բան է հարգելի մտածող Ռալֆ Էմմերսոնի «Կրթության գաղտնիքը սովորողին հարգելն է» մտքի, որպես ինֆոգրաֆիկա, հրապարակումը, մի այլ՝ կյանքի գործ, սրա վրա, որպես սկզբունք, հեղինակային մանկավարժության կազմակերպումը: Այո, սովորողին հարգելը` որպես ուսուցման ողջ գործի կազմակերպական հիմք:

Մեր mskh.am-ի գլխավոր էջի կարգավորումը չի ուշանա, նրա նշանակությանը համապատասխան, հիմա, երբ սովորող-ուսուցիչ, խմբով թե անհատ, ունեն գործուն ուսումնական բլոգներ-կայքեր… Արմինե Թոփչյանը՝ իմ օգնականն ու mskh.am-ի կարգադրիչը, երեկվանից ստանձնեց գլխավոր էջի խմբագրի գործառույթը:

Մեր հյուրասենյակի ցածր-երկար դարակներին ինչպե՞ս տեղավորվեց մոռացված, մի կողմ գցված էլեկտրոնային ֆոտոալբոմը, ու տեսեք` ինչպես է ազդում սրանով Դավիթ Բլեյանը, իր մինչև երկու տարեկան անհատական ու խմբային լուսանկարներով, տեսե՜ք, ինչ կարևոր հիշեցումներ է անում: Կարևոր է ֆոտոալբոմի թերթումը, թղթային թե էլեկտրոնային կրիչով… Դժվար է լուսանկարից քեզ նայող հայացքից կտրվելը, ազատվելը, ինչպես իմ բլոգի գլխավոր նկարաշարից, Մելինե Մարտիրոսյանի հեղինակած Դավիթ Բլեյանի այս մեկից…

Երեկ ես այս մեր սեբաստացիական իրականության մեջ ավելի ու ավելի ազդեցիկ դարձող, ամենաթափանց ֆոտոյի կանչով հայտնվեցի Անի Սարգսյանի միջին դպրոցի 6-8-րդ դասարանցիների ընտրությամբ ֆոտո դասընթացի պարապմունքին… Կարճ-էական մեր զրույցի արդյունքն է՝ ահա ձեզ հեղինակային մանկավարժության հեղինակ՝ իր սովորողով, ձևավորված դասընթացով, կազմակերպմամբ: Դեմ-դիմաց, իմ ճանապարհին միջին դպրոցի ռոբոտիքսի խումբն էր, Գնելի ստեղծած միջավայրում՝ ընտրությամբ դասընթացով… Լավ զգացի, բլից զրույց ու նույն… ֆոտոսեսիոն արդյունքը՝ հեղինակային մանկավարժության մի այլ դրվագի ներկայացումով… Որքա՜ն հարուստ է մեր ստեղծած աշխարհը, ու որքա՜ն գործ կա անելու։ Հեղինակեք, նախաձեռնեք։

Մի´ ցավեք, մի´ մանրացեք…Կենտրոնացեք, բարձրացեք, խորացեք: Հովհաննես Թումանյանի խորհուրդն է իր զավակներին: Կարդանք ամբողջը՝ որպես խմբասացություն: Մենք էլ նրա զավակներն ենք, չենք փախչի, չեմ փախչի․․․ Հրես, հայր իմ, քո առաջ եմ, տեսնո՞ւմ ես իմ մեջ քո շունչը, քո հոգու մի մասը…

Գարնան արևներ…
Լուսանկարները` Հասմիկ Թոփչյանի

#978

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ստատուս քվոյի հաստատման և նրա հաղթահարման արանքում

Ստատուս քվոյի նոտարները, որ սսկվել էին իբր Խորենացի-փողոցի՝ քաղաքական նոր հարթակի առաջացմամբ, հիմա դիրքերը արագ կպնդացնեն. Ազատության հրապարակը՝ որպես Խորենացու փողոցի՝  ստատուս-քվոյի իշխանությանն ու նրա ընդդիմությանն ընդունելի այլընտրանք, ստատուս-քվոյի հաստատման ճանապարհային

Վլադի դրախտ՝ Վլադիկովկասով, Վլադիվոստոկով, Պրահայով, Թիֆլիսով…

Եկեք, ես իմ 700-րդ գրում տված խոստումն անմիջապես՝ 701-րդ գրում սկսեմ կատարել: Բանգլադեշյան պլեների 2012-ի մեկնարկին ես թվարկել եմ  կրթահամալիրի յոթ խորհուրդ, յոթ հրաշալիք, յոթ հոմանիշ։ 2016-ի հունիսի 14-ի իմ գրում խորհուրդներում

«Մոգական»-ը ուղղակի «հոգեկան»-ի մասին արտահայտող ուրիշ բառ է․․․

Սրանց, Կարլ Յունգի՝ «Թարգմանիր»-ի հայերեն դարձրած, մեդիա բերած 20 մտքերից 19-րդը վերնագիր սարքիր ինձ հետ ու հետևիր իմ 824-րդ գրին, ընթերցող։ Պրահայում անցկացրած երեք գիշեր ու երկուսուկես օրը  մոգական-սպասված, ազդեցություն ունեցան