Է՜հ, քիչ մը արագացնենք․․․ Գարունի բերած ծաղիկը-տաքը-շարժումը՝ բոլորը մեկում, հեծանվային ընթացքի ձևով ինձ նոր  թարմություն փոխանցեցին։ Երեկվանից ես ամբողջական-ներառական եմ՝ ներդաշնակ իմ ֆիզիկական-հոգեկան-ինքնավար վիճակով։ Ես հեծանվի վրա եմ․․․

Շնորհակալ եմ Անդրանիկ Մարգարյանին, Միքայելին, օգնեցին հեծանիվը տեխնիկական շահագործման համար թույլատրելի վիճակի բերելու։ Երեկ ես մարզական կարգով-վարգով անցա Հյուսիսից-Արևմուտք-Արևելք, Կենտրոնից Դպրոց-պարտեզ ու Ագարակ․․․ ու Շամիրամի հետ, Տաթևի, Խորենի հետ, հետո․․․ Սյուզիի հետ, ոտքով-հեծանվով-խոսելով տնից-տեղից, դեսից-դենից․․․ միշտ գործի մեջ։ Դե, Տաթև Աբրահամյանի հաստատակամությունը, ուժը շատերիս է պակասում․ աղվոր կյանքի, գորովանքի ու հույսի փոխանցման․․․

«Ձոն մայրիկին».Արևմտյան դպրոցի 6-տարեկան դարձող գարուններ:
Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի

Իսկ թե՛ Դոն Քիշոտյան նիզակի մի հարվածով, թե՛ Արքայազն Համլետի սրի կտրումով հանգույցի հանկարծ հանդիպեին Սյուզի Մարգարյանը մեր ու․․․Միսաք Մեծարենցը, ու՞մ կյանքի ընթացքը կբեկվեր-կփոխվե՞ր․․․Ինչպիսին կլիներ մեր գրականության ընթացքը, եթե Մեծարենցը զորեր-ստեղծեր ևս տարիներ տասնյակ, եթե Անահիտ Շահինջանյանը զորեր ու նույնքան գրական կյանք պարգևեր Վահանին Տերյան․․․

Իսկ ես օր առաջ-ժամ թողնում եմ ներսը․․․իմ․․․ձեր․․․մեր կրթական օբյեկտների ու դրսում եմ․․․ Հարթակը կլինի՝ Գեղարվեստում, Մարմարյա սրահը` Մայր դպրոցում, թատրոն-երաժշտության դահլիճ-լաբորատորիաները՝ Քոլեջում, թե Արևմուտքում, արհեստանոց-արվեստանոց կաբինետները ներսում-ամենուր, օր առաջ ջանացի կարգավորել-հանձնել ձեզ՝պատրաստ մեր տեխնոլոգիական-հասարակագիտական ստուգատեսներին․․․ Բոլորը՝ ձեզ․․․

Մի խամրեցըներ հույզը պաշտումի․․․ Ինձ դրսում փնտրեք՝ ձեր, մեր կրթական օբյեկտների, պուրակներում, լանջեր-լանդշաֆտներում, տանիքներում, միջթաղային-ներթաղային անցումներում, մետաքսի ճանապարհին, ամենուր, միայն դուրս ու դուրս, որի պաշտոնական-ծիսական օրացույցով որոշված մեկնարկն էլ կա ու նշանակված է մարտի 25-ը․․․ Եկեք քայլենք մեր դրսով․․․այնքա՜ն գործ կա պարտիզպանի՝ օրագրով որոշված, որ անհետաձգելի մեկնարկել է․․․ Շնորհակալ եմ, Շամիրամ, Հարավում մեր պուրակային քայլքի համար, որքա՜ն գործ է հասցրել պարտիզպան Վարդանը, որքա՜ն մաքուր-չոր են անցումները բոլոր ու որքա՜ն վճռական-տեսանելի-պատրաստ Հարավում՝ մեծով-պստիկով «Շամիրամի այգիներ» նախագծի իրագործման համար․․․

Երեկ ես գերը զանց արեցի ու գերազանցիկի կյանքով ապրեցի․․․ Հեծանվից էր հաստատ։ Այսօր տեղը բերեցի, հիմա, երբ վերջապես ընթերցեցի սկզբից մինչև վերջ իմ երեկվա գիրը․․․ Ա՜յ քեզ տեքստ, հավանեցի․․․ Քիչ է լինում, ես քիչ, շատ քիչ տեքստեր եմ հավանում, հատկապես՝ իմ․․․

Արևմտյան դպրոցի նախակրթարանում իսկական գարուն է:
Լուսանկարները՝ Աստղիկ Գալշոյանի:

Դավթի հետ եռանիշ, քառանիշ թվերը՝ մեքենաների պետհամարանիշների, կարդում ենք ոչ թե ձախից աջ, այլ՝ աջից ձախ։ Կարդա՞նք միասին՝ երկու միավոր, յոթ տասնյակ, ինը հարյուրյակ․ստացվեց 972․․․ Հաստատ իմ հավանած տեքստերը երկնիշ թվով կարտահայտվի․․․ Տասից՝ մեկը։ Երեկվա գիրը, օրը, որ հավանեցի․․․ գերազանցիկ Տիար․ հեծանվից էր, իհարկե։  Եվ «Հարթակ»-ում մեր 12-րդցիների հետ, անաղմուկ-անհատական փոխադարձ լսելի,  հետո Նարինե Թուխիկյանի հետ մեր հինգերո՞րդ դասարանցիների մեծ խմբի հանդիպումը ասելի-լսելի։ Կեցցե՛ք։ Հետո՝ Մարմարյա սրահում, մեր տեխնոլոգների կազմակերպած տեխնոլոգիական ընդհանուր պարապմունքը․․․ Հավանեցինք:  Հետո, անմիջապես՝ ընթերցարանային կլոր սեղանը՝ չարենցյան օրերի մեկնարկի պատրաստության․․․ Հետո, օրվա վերջում՝ մի այլ, ավելի բովանդակային-կամերային կլոր սեղան՝ Կենտրոնում, 2017-ի Մշակույթի նախարարության աջակցությամբ նախատեսվող նախագծերի քննարկումով․․․ Իսկ զուգահեռ Մարիետ-Սուսանը մայրենիի ֆլեշմոբի թողարկման վերջին հմտություններն են փոխանցում մեր նորեկներին՝ Լիլիթին Մադոյան ու Ալլային Քոչարյան․․․ Ա՜յ, մենթորությունն այսպիսին է լինում, երբ միասին համերաշխ աշխատում են․․․ Ամեն ինչ չես պատմի, ի՜նչ օրագիր լինի, որ տեղավորվի, որ ի՞նչ, ձայնագիր-ինքնագիր դառնա գերազանցիկ զառամյալի․․․

Դիմանկարներ. Արևմտյան դպոցի երկրորդ դասարանցիներ:
Լուսանկարները՝ Գյոնջյան Արմինեի:

Երեկվա-այսօրվա զիլ ձենը, որ մնաց, որ փոխանցվում է, Հարավում՝Մենուայի մաթեմատիկայի դասին, 5-րդցիների հետ սկսեցի՞նք հանկարծ կարդալ «Հայրենիքում»-ը։

-Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր․․․
Երկինքներ, որպես երազներ հոգու…

Բլեյան Տաթևի մանկության ուղեկիցը․․․ Ձայն, որ հիմա էլ հնչում է, ինչպես երեկ, իբրև ծննդյան ղողանջներ, շնորհավորանքներ․․․ Երբ լսում էի մրմունջը լճի․․․ Տաթո ջա՜ն․․․

Իսկ երեկվա իմ զի՜լ գործի մասին՝ իմ կիրակնօրյա գրում․․․

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#973

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ողջո՜ւյն, Արատես․․․ որ տեսա քեզ․․․

Մեր այցը Եղեգիսի կիրճ, Արատես, կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի հետ, աշխատանքային է․ առաջիկա 2-3 տարին Արատեսում «Դպրոց բնության գրկում» նախագծի նորացման, ամբողջացման գործածման համար վճռական շրջան է․ անավարտ, կիսատ չի

Կանաչ շղթան ամենաամուրն է… բաց չթողնենք…

— Էս ինչ լավ է՝ չասացիր՝ էս ապուշությունն ինչի՞ ես դրել, անջատի… Ես արդեն պատրաստվել էի անջատելու… Լավ եղավ,- ասում է Դավիթը։ Շատախոս մեր տղան նորից խոսքի արգելքները կորցրել է…

Պապի ասած՝ երիտասարդության չծուլանալու և քաղաքականությամբ զբաղվելու ժամանա՞կն է Հայաստանում…

Ճամփորդություն-հայրենագիտական մեր թափառումներին հաճախ են հնչում՝ մենք («Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը՝ իր որևէ կազմով՝ ուսուցչական, վոկալ, պատանեկան, մանկական) այստեղ երգել ենք, ու պատմությո՜ւն մի, ինչպես երեկ, Եղվարդի Սուրբ Աստվածածնում. այստեղ երգել են