Դավիթը ինչպիսի՜ երանություն ունեցավ, ինչպես փրփուր ծովո՞ւմ, գետո՞ւմ, ավազանում…

Ոչ սովորական շաբաթ եղավ՝ նույնպիսի շաբաթ օրով… Կիրակիի մասին էլ Դավիթն արտահայտվեց, երբ ներկա-բացակա արեց.
— Ես տանն եմ, պարտեզ չեմ գնում. կիրակի ժամանակ փակ է պարտեզը, չէ՞ հայրիկ: Հայրիկը տանն է, գործի չի գնում. գործի չես գնում, չէ՞, հայրիկ. ես էլ պարտեզ չեմ գնում (չի թողնում պատասխանես, որ հանակարծ…)…
— Չեմ գնում, տանն եմ, Դավիթ (հասցնում եմ ներկա ստանալ ես):
— Մայրիկն էլ դասի չի գնում:
— Ջա՜ն, ես դասի չեմ գնում, կիրակի է,- լսվում է Արմինեի գոչյունը…

Լսե՛ք Դավթի ամփոփիչ խոսքը.
— Ի՜նչ լավ է, որ բոլորս տանն ենք: Կիրակին բարի է: Ծառից երեք խնձոր է ընկնում. մեկն՝ ինձ (առաջինը), մեկը՝ հայրիկին, մեկը՝ մայրիկին…

Դավիթը հաճույքով, կլանված նայում է մայրիկի սարքած ֆիլմ-տեսանյութը՝ իր «գիժ կուկուների» թափառումի մասին՝ Գառնի-Գեղարդով…

Արմենն ու Դավիթը խնկոյանական հերոսներին շարել, հավաքել են. Արմինեն ուզեցել է, որ գետնին ընկած պանիրը գետնին չմնա.
— Պանիրն էլ շարեք…
Դավիթը թե.
— Մայրի՜կ, պանիրը կենդանի չի…

— Ո՞ւմ համար է աշխարհը,- ճիշտ տեղում ու ժամանակին հայտնվում է Դավիթը՝ իր հարցով…
Իրենք՝ իրենց համար, յուրաքանչյուրի, ով խելք ու շնորհք ունի` այդ աշխարհում լինի, ապրի, այդ աշխարհով ուրախանա, մասնակցի այդ աշխարհի ընդարձակմանն ու ամբողջացմանը… Աշխարհն աշխարհ է սրանով. փակ չէ, անկողպեք է, ընդարձակվող ու սահմաններով-անսահման… մեծ ու փոքր աշխարհ չկա:

Թթուդրեքն էլ դարձավ աշխարհ, ես հետևում եմ մեդիայում` ինչպես հայտնվեց-ստեղծեցին, ինչպես են թթուդրեքում թթուդրեքով ապրում Դպրոց-պարտեզով՝ մեծ ու պստիկով… Դավիթը, Դավթի քույրիկ Տաթևիկը, 3¹-ի Հռիփսիմեն, 5 տարեկանների Աշխենը… Արմինեն՝ իր ռադիո-սաներով-խմբագրությամբ… պատմում են.. Ի՜նչ ոգևորությամբ է համակված ու դա փոխանցում է Յուրա Գանջալյան պապիկը… Կյանքը այսպիսի բան է, աշխարհներից կազմված, որ հայտնաբերում, ստեղծում ես ու ապրում… Կյանք է, է՜, մե՜ծ, լե՜ն, բո՜լ, ու պիտի ապրվի պատշաճ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կզանգեմ Սենին ու Տիգրանին, կգան կսարքեն

Միասին գործի, դասի, պարտեզ գնալը համաձայնեցում է ենթադրում իմ, Դավթի և Արմինեի անհատական ռեժիմներում, և որքան էլ զարմանալի թվա, ամենազիջողը, հարմարվողն ու աջակցողը ես եմ, միայն թե 8.30, աջով Դավթի ձեռքը

Կիրակիի օրով հորդառատ անձրևը իմացումի հավես ու թափ պարգևե՞ց…

Շաբաթ օրը՝ երեկ, օգոստոսի 29-ին, լուսինը՝ սպասված-հայտարարված, մոտ էր ու վառ: Ես, Արմինեն ու Դավիթը Երկրի 7 մլրդ բնակիչների հետ կարողացանք հետևել այսպես կոչված «սուպերլուսնին»… Հորդառատ անձրևը շատ էր ուզում,

Ուստա, չալե… Կտրիճ Դավոն մեր կյանքը բեկել է…

— «Ուստա, չալե» երգն եմ ուզում, հայրիկ, կդնե՞ս՝ լսեմ… Շաբաթ առավոտվա ժամը ութն է. ես ավարտել եմ օրվա իմ պատումը, վերջին լուրերն եմ աչքի անցկացնում մեդիայում, պատրաստվում եմ հեծանվով դուրս