Վահան Սերոբյանն իր Արև-քույրիկով, Տաթև-Սամվել հայրիկ-մայրիկով, այս տեսքով, ջա՜ն գառնուկ, ուր էլ գնան-գան, գալները բարի, գարունք են բերում… Տաթև աղջիկս, ընտանյոք հանդերձ հայրական օջախում՝ գերազանց է:

 

 

 

Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Սեբաստացի աղջիկ-մայրիկներն են մեր գարուն դառնում-բերում, իրենց երկու տարին բոլորող առաջնեկով, երկրորդով, երրորդով… Ջա՜ն, գառնուկներ ջան… Գարունքո՜վ եք գալիս, երբ գաք՝ գարուն եք բերում… Այսպիսի՜ տպավորիչ կրթական շքերթ… Ի՞նչ է մնում ինձ. հրապարակել-ընդունել ձեր զեկույցները՝ «Մեծ ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ լրանում է երեխայիս խնամքի՝ ինձ հասանելիք 2 տարին: Մարիամ Սեբաստացին ևս դառնում է երկու տարեկան և պատրաստ է հաճախելու նախակրթարան: Աշխատանքի վերադառնալու մեծ ցանկություն ունեմ։ Խնդրում եմ, հնարավորության դեպքում, նկատի ունենալ դիմում-խնդրանքս», Անահիտ Գրիգորյան, Սաթենիկ Սիմոնյան, Տաթև Ավետիսյան, Մանուշակ Աբրահամյան… Առավոտյան արտակարգ խորհրդակցություն էր այս երկու տարի սպասված գարնան  ավետաբերներով… Արագ գործի՛ եք գցում ձեր ուսումնական բլոգները, որ փաստենք՝ սկսել եք-շարունակում ենք միասին աշխատել։ Հալա՜լ է ձեր գործուղումը, այս փուլի ձեր նվիրական աշխատանքը. արդյունքն էլ… նկարաշարով…

Նառա Նիկողոսյանի օրինակով մենք էլ՝ Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավի դպրոց-պարտեզներում սկսում ենք 2017-2018 ուստարվա պատրաստությունը՝ որպես ամենաուսումնական նախագիծ՝ քանի՜ 2-4 տարեկանների խմբեր, 5-6 տարեկանների խմբեր-դասարաններ կարող ենք ընդունել… Ո՞վ է մեր դաստիարակ-դասվարներից մինչև 2017-2018-ի մեկնարկը գնում մայրիկական գործուղման, բարո՜վ գնաք, երկու տարեկան ձեր գառնուկի ձեռքը բռնած, հաշվեմ՝ 2020-2021 ուստարում վերադառնաք հայրական սեբաստացիական աշխարհ, ես էլ որպես Ձեր Տիար դիմավորեմ, ինչպես հիմա՝ Անահիտին, Սաթենիկին, Մանուշակին, Տաթևին… Ավետիսյան…

Վահե Հովհաննիսյանի՝ Լիլիթ Բլեյանի ամուսնու, այս հայտարարությունը՝ «Անկեղծ ասած՝ այս որոշումը կայացվել էր շատ ավելի վաղ, իսկ հրապարակվում է այսօր, երբ այն այլևս փոքր-ինչ անգամ չի կարող վնասել իմ թիմակիցների բանակցություններին և ծրագրերին», իհարկե ինձ համար, սպասված էր։ Կարևորը Վահեի-Լիլիթի ընդունակությունների հասունության այս շրջանին լիարժեքություն հաղորդի, գարնան մեկնարկ լինի, նոր սկիզբ լինի: Վահեի տեքստն է՝ անհատական ընթերցման համար գրված, կարդացեք-լսեք ինչպես Լիլիթ Բլեյանի, ասենք, «Ինչպես սպասող գնացներ» երգը՝ «Այս քաղաքում հավերժական ամառ է»…

Նկարում են Հյուսիսային դպրոցի 2-4 տարեկանները:

Մեր Ագարակում նոր՝ հուսալի-ներառական ձիու համալրում ունենք. Խորեն Հազարումյանը հայտարարեց գարնանային եթերաշրջանն սկսելու մասին… Թափով առաջ են գնում ակվարիում-տերարիումի կառուցման աշխատանքները Արևմուտքի դպրոց-պարտեզում… Ակվարիումներ՝ սենյակային, տարբեր չափի ու ձևի, այս օրերին կսկսեն հայտնվել ամենուր, ինչպես գեղարվեստի հարթակում՝ դաշնամուրով, կիթառով, ակվարիումով… Տերյանով…
Կարինե Մացակյանը, երեկվա իմ խոսքերից գարունոտված մի թափ է հաղորդել գեղարվեստի դիզայն-զարդակիրառական նոր արհեստանոցի շինարարությանը, այնպես, որ եռակցման ծուխը ծածկել էր մեր Հյուսիսը, արագացրել ձնհալը… Գարուն է…

Վրաստանը, Վրաստանի հետ կապված մեր 2017-ի աշխատանքների հստակեցման շրջանն ավարտվեց. մտանք իրագործումների գարու՜ն… Այո, Թիֆլիսը, վրաց մեր ընկերները, գործնական բոլոր կապերը հայ-վրացական բանուկ կամուրջներով… կանչում են… Բոլոր կամուրջները ստուգեք, բոլոր կապերը նորոգեք, գործի դրեք ձեր բոլոր միջոցները-պահուստները, ձեր արևը բոցավառեք… Այս համատարած փափուկ-ճերմակ ծածկոցի տակինը գարուն է… Դուք, ձեր հավեսով, ջան Գառնուկ, գարնան ավետաբեր եք…

Ձկնաթերապիայի մեկնարկը Հյուսիսում:

Հին Թբիլիսիի կենտրոնում յուրահատուկ հանրակացարան է բացվել… տեսեք, թե ինչ հանրային-գրավիչ բազմաֆունկցիոնալ տարածք է դարձել Fabrika Hostel & Suites-ը՝ նախկին խորհրդային ֆաբրիկան… այստեղ գործում են հանրակացարան, գեղարվեստական ստուդիաներ, սրճարաններ, բարեր և Coworking գոտիներ: Երևանում ինչքա՜ն կան այսպիսի նախագծի սպասող չօգտագործվող-քանդվող շինություններ։

Այ, այսպիսի, կանանց բնորոշ կենսունակությունն ինձ հիացնում է. ո՛չ մի արգելք, անհաղթահարելի խոչընդոտ լիարժեք ապրելու ճանապարհին… կնոջ-կյանքի… Կամ էլ այսպիսի՝ 22-ամյա ուսանողուհու էկզոտիկ ճամփորդության նման… Չէ, որպես մարդկային ֆուտլյարներ երկրի վրա գոյատևող հայ տղամարդկանց նման…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#938

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դատարկ օր ո՞նց կլինի, օրացույց է, լեցուր, լեցուր, լեցուր…

Իմ օրը ապրիլի 25-ի սկսում եմ mskh.am-ի Թատրոնի ուսումնական բլոգում Գետառի մասին «Սեփական փորձով խցանված երակ» 27 րոպեանոց ֆիլմը դիտելով: Արժանին մատուցելով արժեքավոր-եզակի այս TV ուսումնասիրության հեղինակներին՝ «Գետը քաղաքում» նախագծով

Օրագիրը՝ օրվա փաստագրում

Դավիթ Բլեյանն արթնացել է ժամը 05-ին՝ աղմուկով. «Պապան գնացել է», հետո՝ անկողնում շորերը հագել, որ պապայի հետ գնա գործի, հետո, երբ հայտնաբերել է պապային, «Ուկա» է պահանջում։ Ստանում է, իհարկե։

Ստատուս քվոյի հաստատման և նրա հաղթահարման արանքում

Ստատուս քվոյի նոտարները, որ սսկվել էին իբր Խորենացի-փողոցի՝ քաղաքական նոր հարթակի առաջացմամբ, հիմա դիրքերը արագ կպնդացնեն. Ազատության հրապարակը՝ որպես Խորենացու փողոցի՝  ստատուս-քվոյի իշխանությանն ու նրա ընդդիմությանն ընդունելի այլընտրանք, ստատուս-քվոյի հաստատման ճանապարհային