Տերյանով, այո․

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին․․․

Երեկվա հագեցած-խիտ ամեն օրից ինձ Մարմարյա սրահը մեր մնաց՝ իր Տերյանով, որ այնքա՜ն սիմֆոնիկ հնչեց-մնաց իմ ականջներում․․․ Քանի՜ օր է Տերյանի այս սիմֆոնիան մտել է ականջիս մի ծայրից ու չի լքում ինձ․․․ Նունե Մովսիսյան ջան, քեզ հավատում եմ, այսօր Տերյանի ծննդյան օրն է․․․ «Ես դուրս եկա փողոց և երկար նայում էի նրա ետևից․․․․Իմ տպավորության մեջ անջինջ մնաց նրա թուխ, մի փոքր դեղնավուն, խիստ հայկական դեմքը և սև աչքերի խոնավ նայվածքը․ նրա դեմքին կարծես մշուշ կար, և նրա աչքերը այդ մշուշի միջից նայում էին խոնավ նայվածքով»։ Չարենց ջա՜ն, ոչ ոք ինձնից այդքան արցունք չի տարել, որքան․․․ Տերյանը այս՝ քո քանդակած-վրձնած-ղալամով քաշած․․․ Եվ ես էլ՝ Համո Սահյանի նման, այս աշխարհից գնալիս հետս կտանեմ Տերյանի «Մթնշաղի անուրջները» և «Նաիրյան» շարքը:

Կներեք, բայց ես այս մեկ օրը ո՛չ ձեզ հետ,  ո՛չ Բանգլադեշում մնալ չեմ կարող, ես պիտի ճամփորդեմ՝ Բագարան-Երվանդաշատ, ուր հանդիպում են Արաքսն ու Ախուրյանը․․․ Կգամ, իհարկե, կիմանաք, կպատմեմ․․․

Հագուստի մոդելավորում՝ սովորողների ընտրությամբ գործունեություն:
Լուսանկարները՝ Թերեզա Թումանյանի:

Դավիթ Բլեյանի համար, որպես առավոտյան ընթերցանության նյութ, առանձնացնում եմ «Սոված վայրի փղերը հարձակվել են չինական գյուղի վրա» և «Ձյան վրայով սահող ջրասամույրը» հոդվածները։ Իսկ Դավիթն Էդիտ քույրիկի նվիրած մեքենան առել-քնել է․․․ Բլեյան Դավիթենց խմբի Ալեքսն ասում է, որ իր ծնունդը շուտով է․․․

Երեկ այնքա՜ն կարևոր լսում էի՝ ժամեր, Նազենի, Էդիտ, Սուսան քույրերին ու հայր Հովհաննիսյանին․․․ Ինչքա՜ն հարազատ են ինձ՝ այսպես բոլորով, ներդաշնակ-ներառական․․․ Ու Նազենի աստղն այնպես փայլում է այստեղ՝ իր ստեղծած տուն-միջավայրում․․․

Օշոն, որ մեր Նունեից, Հասմիկից, Մարիետից խլել ու իմ օրագրով վերադարձնում եմ յուրաքանչյուրիդ, այսպիսի երանության մե՞ջ է բացականչել՝ երջանկությունը վարակիչ է։

Արևմուտքում մեր և՛ արև կար, և՛ ձյուն, և՛․․․ ուժ-հաստատակամություն․․․ Դահուկների վրա վարպետացող չորրորդ-հինգերորդ դասարանցիները, Սոնա կազմակերպիչը, ով բողոքում էր, որ իրեն դահուկ չի հասնում․․․ Տաթևը Աբրահամյան, Սոնան Փափազյան, Էդմոնդ-Բաբկեն Փաշինյանները, Զառան Ոսկանյան․․․ Քանի՜ նախագիծ են միաժամանակ առաջ տանում․․․ ու այնպես շնորհքով-թափով, որ հաճախ չի լինում, ինձ ուժ փոխանցելով։ Ստացա, չեմ մոռանա՝ ինչպես Միջին դպրոցի երեկվա հավաք-ցուցադրությունը․․․ Այո՛, ուժի ցուցադրություն էր՝ տպավորիչ, որ հյուրերն ի՜նչ, ես եմ դրա ազդեցությունը կրում․․․ Շնորհակալ եմ։

Դահուկային ուսուցում Հյուսիսում:

«Կարծում եմ, որ նման ֆլեշմոբներ հաճախ պետք է կազմակերպել, քանի որ այն նաև համախմբում է մարդկանց»․․․ Նարեկ Անդրեասյանն իր մայրենիի ուսուցիչ Վանուհի Բաղմանյանի բլոգում այսպիսի գրառում է արել․․․ Իսկ ես սկզբունքորեն կարդացի այս նախագծով-ֆլեշմոբով Վանուհու և՛ չորրորդ և՛ տասներորդ դասարանցիների գրառոումներն իրենց բլոգում․․․

Դուք՝ ձեր հեղինակած մանկավարժությունը․ որևէ հիմնավորմամբ-փաթեթավորմամբ ես չեմ թողնի, որ մարդուն՝ երեխային մոռանանք․․․ Մնում է մինչև վերջ բաց գործենք-ապրենք, մոռացե՛ք ստվերը, լսո՞ւմ եք, ու քննարկումն ինքն իրեն կկայանա-առողջաբեր ազդեցություն կունենա շարունակ․․․ Ի՞նչ հավաքանի-հետազոտական գործունեություն՝ առանց շարունակական քննարկման․ չորեքշաբթիները մեր պահպանում ենք օրացույցով-ատամներով՝ որպես շարունակականության հարթակներ։

Լողում են Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիները:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:

Իսկ Արևիկ Տատինցյանի վեց ամսական (կես տարեկան) եղբայր Վահանը այնպե՜ս է ճանկռել Արևիկի դեմքը․․․ տեսե՞լ եք․․․ Արևիկ Տատինցյանի՝ Միջին դպրոցի ութերորդ դասարանցու, ով երեկ իր ընկերների հետ արևի մեջ պահեց երեք ժամ շարունակ Գավառի-Ճամբարակի երեք դպրոցների քսանհինգ ճամբարականների․․․

Շարունակեմ արևի թեման․․․ Ի՜նչ արևներ ունենք՝ Արևիկ Բաբայանի, Արևիկ Ներսիսյանի տեսքով, մեր Մարգարիտ Հարությունյանի Արևիկ աղջկա (Մարգարիտին տեսել եմ երջանիկ իր Արևիկ աղջկա հետ ու չեմ մոռանում)․․․ Ինչպես իր երկրորդ բալիկին կրող մեր հմայիչ-հետաքրքիր հոգեբանը․․․ Զարմանալի աղջիկներ՝ Արևիկ անունով․․․ Օշո եղբայր, ինձ երջանիկ են դարձնում․․․

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
# 431

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

․․․ Հնարավոր է՝ այն պատճառով է, որ մենք վախենում ենք սիրուց…

Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր, Հոս է սրտիս մեջ դիւթանքիդ ալիք․ Ճերմակ երազիդ ցայտքերէն մեղրիկ Պուտ-պուտ կաթեցուր հոգւոյս սիրաջեր։ Այգ-ցայգի սահմանին, գիշերվա ժամը 3-ն է, ու իմ հարավ-արևմուտք նայող պատուհանը բաց

Շատ քիչ բան, որ սիրտդ ջերմանա․․․

Շորտերով եմ սկսում իմ օրը-գիրը mskh.am-ում։ Վրացախոսների ակումբի բլոգում՝ տեսահալովակ-շնորհավորանքների արձագանքները Վրաստանից․․․ Փշաքաղվեցի․․․Մեկ օրվա կտրվածքով տեսահոլովակը դիտվել է 3849 անգամ․․․ Շատ հաճելի անակնկալ Հայաստանից․ եղբայրական Հայաստանը Վրաստանի անկախության օրն է

Հունիսը երկրագործի ամենաամիսն է…

Զարմացա-հիացա-ն ես հիմա հաճախ եմ միասին գործածում. այ, mskh.am-ում Նոր դպրոցի երկրորդ դասարանի, ղեկավար Աշխեն Գրիգորյան, «Աշխատանքային երգեր» նախագծի մեդիաամփոփում-ներկայացումը նորից առաջացրեց այդ զարմանք-հիացմունքը… Իհարկե, այսպիսի սեբաստացիական միջավայր է անհրաժեշտ