Չէ, սիրելի Նելլի ու անգամ Աննա Գսպոյաններ, քույրիկներ-աղջիկներ սեբաստացի գրադարանի, ես ամենաընթերցասերը չեմ: Գիտեք, ես ձեր` շատերիդ, ուզենանք, որ այդպես լինի, յուրաքանչյուրիդ Տիարն եմ… Ու որպես Տիար, պիտի իմանայի ու գործածում եմ «դպրոց» և «գրականություն», «սովորող» և «ընթերցող», «ուսուցում» և «ընթերցանությունը»` որպես հոմանիշներ, առանց եզրաբանական մեղանչումների: Ու իմ շուրջը մարդիկ են, տարատարիք սեբաստացի սովորող-սովորեցնող, ովքեր գոնե մի կարևոր-արժեքավոր բանում` գիտության բազում ճյուղերից մեկը, արվեստ-արհեստ, տեխնոլոգիաներ մանկավարժության, ինձ գերազանցում են…

Ինձնից լավ ընթերցողները մեզանում` շա՛տ… Որպես Տիար, ես կրթահամալիրը կազմակերպում եմ նաև որպես գրադարան, նրա յոթ հոմանիշներից մեկը, բազմահարթակ-կապակցված, անցումներով գրավիչ, բազմաձև ու բազմադեմ, մատչելի-ներառական յուրաքանչյուրին… Այս իմ գործն է ընթերցանության ապահովումը, նրա սկզբունքային-հետևողական կազմակերպումը: Շնորհակալ եմ բոլոր տարիների ու կարգավիճակի սեբաստացի գրադարանաստեղծներին, անխոնջությամբ միշտ Տիարին արժանի մրցակից Մարի Գաբանյանի շուրջ, հոգատար Մարիի ու կրթահամալիր-գրադարանի նկատմամբ: Ձեր յուրաքանչյուրի բլոգը գրադարան է, դուք ընթերցավար-ընթերցաստեղծ… Իսկ Բորխեսի հետ համաձայն եմ. որքան էլ որ մեր ստեղծած դրախտը  յոթ տիպի է…

Գեղարվեստի հարթակում եղա երեկ` շաբաթով աշխատանքային. ժամը 11-12-ի արանքում-ակումբում տիրություն էին անում Հյուսիսային դպրոցի սովորող-ծնողները` առանց սահմանի, նրանց մեջ` կրթահամալիրի խորհրդի անդամ Նուշիկը, որի պատրաստած-քանդակած-նկարած անուշը համտեսեցի… ողջունեցի ակումբային ուսումնական շրջանի մեկնարկը: Սա հարթակ է-ակումբ Գեղարվեստում, բաց ու ներառող յուրաքանչյուրիս… փորձե’ք-նախաձեռնե’ք:

Ծնողների հետ հանդիպում Գեղարվեստի «Հարթակ»-ում:
Լուսանկարները՝ Նուշիկ Սմբատյանի:

Հետո ժամը մեկի և երկուսի արանքում, Հյուսիսային դպրոցի ուսուցիչների հետ Հարթակում կարճ քննարկում էր` ինչպես  ընդունել Հայաստանում Վրաստանի հանրապետության դեսպանի տիկնոջը, ակումբային առաջին այցելուին, ինչպես այցը դառնա իսկական ուսումնական նախագիծ-աշխատանք: Ինչպես կազմակերպել «Հարթակ կրթահամալիրի Գեղարվեստում» ակումբ-կացարանի գործունեությունը, որ նաև դառնա հանրապետության քաղաքների-ավանների մշակութային ներխուժումներ Երևան, կրթահամալիրի Բանգլադեշ… Ակումբ-կացարան նախագծի համադրող Քնարիկ Ներսիսյանի ոգևորվածությունն իրական կազմակերպում է դառնում. սկսենք Կապանից։ Ու զի՛լ է, որ Ելենա Խոդիկյանի նման խանդավառ ծնողն է նաև մուտք գործում այսպիսի նախագիծ… Այո, ես իմ գրում բարեխիղճ ներկայացնելու եմ կրթահամալիրային կյանքում ամբողջական ներառման ամեն մի դրվագ, զորացում…

Երրորդ անգամ Մայր դպրոց-Ագարակ աշխատանքային այցը Կենտրոնից ինձ նորից տարավ Հարթակ-ակումբ. Այս անգամ, Մարիետ Սիմոնյանի ու Սուսան Մարկոսյանի հետ, մենք «Կարդում ենք…» նախագծին պատշաճ հարթակ տեսանք ակումբը… Սեբաստացի պատանիների Տերյանով համակված խմբեր-նախագծեր ու նախաձեռնություններ, հե’նց վաղվանից կարող են իսկական գրական-մշակութային դարձնել հարթակ-ակումբը… Նվագել, երգել, կարդալ, լսել, խաղալ Տերյան… Ես էլ ակումբին այդ առիթով մի պատշաճ դաշնամուր կնվիրեմ։

Սիրեցե’ք միմյանց Տերյանով, սեբաստացի պատանիներ, դարձեք Տերյանով առավել անհոգ-խիզախ-ճշգրիտ-լեզվանի… Օրվա վերջում կարևոր էր իմ անբաժան-սիրելի գործընկերների հետ համոզվել, որ հրավիրված մասնագետները, մեր մասնագետներ Տիգրանի ու Սենի, սեբաստացի շրջանավարտ Տիգրան Հակոբյանի հետ, նոր լուծումներով հետևողական ամբողջացնում-ավարտում են ինտերնետ պատշաճ կապի-ցանցի ստեղծումը-փորձարկումը` այսպիսով իմ նյարդայնության գլխավոր աղբյուրը վերացնելով ու ինձ լիարժեքություն իմ գործում հաղորդելով… Ագարակում նոր, 80 տոկոսով հայկական գամփռ ունենք, ինը ամսական հսկա, և հայտնի շնասեր Մարիետը իր թևերի կարոտը  առավ… Ձիանքը` խնամվող, Խորենը, Լուսինեն, Արթուրը ձիապան, Կարոն կենդանապահ` լեցուն նախագծերով… Արևմուտքի դպրոց-պարտեզի խցանումը կոյուղու` վերջապես կարգավորված, ու Դպրոց-պարտեզում Տաթև Աբրահամյանի եռանդուն ջանքերով կազմակերպվող նոր հարթակը տեսանք. հարթակ` կրթահամալիրի Արևմուտքում…

Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարանի սաների դդմախաղ-դդումուտոցի:
Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի:

Մասնագետները պնդում են, որ կիտրոնի ոչ միայն միջուկն է օգտակար, այլև կեղևը, որը հակաքաղցկեղային հատկություններ ունի. համեցե’ք` յոթը դրանցից: Ահա ինչու` ես իմ կիրակի առավոտ կանուխը սկսեցի ոչ միայն գոլ կիտրոնաջրով, այլև կիտրոնի կեղևը խժռելով:

Ինչու ձմռանը քնեց, արջաքուն մտավ սեբաստացի անօդաչուն… Տեսե՛ք այլոց ձմեռը թռչնի բարձրությունից։

Hubble աստղադիտակի այս լուսանկարը` աստղի մահը, լուսանկար է Դավիթ Բլեյանի համար… Նկարելու բան է, թե ինչպես է քննում Դավիթը այսպիսի նյութերը… Չգիտես` ցույց տա՞ս, թե՞ չէ…

Դուք տեսեք, թե Հայաստանում արդարադատությունը ինչով է զբաղված, ինչի վրա են ծախսում պետական բյուջեի փողերը… մատանու և մատի արանքում են տեղավորվել մունդիրներով մարդիկ:

Սեբաստացի ինտերնետ-ցանցերով թե հարթակներով, ակումբներով հայրենագիտությունն է հորդելու…  Հե’նց սրա մասին է փետրվարի 6-ի, թվով իմ 928-րդ գիրը:

#927

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենաբեղուն, ամենախաղաղ… իմաստնությունն էլ այդպես է գալիս…

Մեր տանը հիմա չորսով ենք ապրում և դա ավելի ու ավելի հետաքրքիր է․․․ Դե, Արմինեն էլ, ինչպես ծոցվոր ամեն կին, հերոսի-կենտրոնում լինողի-ամենակարևորի իրավունքով, նազերով-անցումներով․․․ վայելքի մեջ։ Հալալ է։ Ես (մայրս

Պաղ ջուրը, ինչպես Մոցարտն ու ծիրանը հուլիսին

Եղբայրական սիրով՝ Գևորգ Հակոբյանին։ Մեր օրն սկսվեց Մոցարտով. մենք վայելում ենք Դավթի «Օհանավանի Գարիկ պապիկի»՝ իմ քրոջ ամուսնու, Նազենի, Էդիտ, Սուսան Հովհաննիսյանների հայրիկի, Նազենի կրտսերի, Սերժի ու Գոռի պապիկի, իմ