Աիդա Պետրոսյանն այսպիսին թող մնա, կմնա, կենտրոնում՝ իրադարձությունների, իր սաների հետ, իր ստեղծած աշխարհով շրջապատված՝ ծափերով․․․

Ախր, այս ելույթում ինքն է, որ կա, մեր տիկին Աիդան։
[youtube https://www.youtube.com/watch?v=3oyiemuR3ls]
Իսկ այն, ինչ եղավ երեկ կեսօրին Գեղարվեստում, իր կյանքի վերջին շրջանի՝ տասը և ավելի տարի իրեն բռնած ցավի-հիվանդության ցուցադրումն էր՝ չգիտես ինչպես իր հսկողությունից դուրս մնացած։ Ի՜նչ տոկուն տարավ մեր ընկեր-ուսուցիչը, 1984թ.՝  թիվ 183 հայտնի դպրոցի, ու 1989թ.՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիրը, ամենաճանաչված-սիրված-ստեղծական, ամենաշատ տարատարիք սաներ ունեցող, ամենաչսթրվողը-ամենաերազողը․․․ Հիմնադիր-բեղուն-ուրախ-անխոնջ-ստեղծական․․․

Իմացա՞ք՝ օրեր առաջ մեծ խմբով իմ նախաձեռնությամբ այցելեցինք Քոլեջ՝ Աիդայի մանկավարժական լաբորատորիայի կառուցման աշխատանքների ընթացքը տեսնելու-պայմանավորվելու․․․ Տեսանք, պայմանավորվեցինք, ուրախացավ իմ խնդրանք-պահանջ-խոստումից՝ փետրվարի 19-ը, Հ․ Թումանյանի ծննդյան օրը, թումանյանական օրերից մեկը՝ լաբորատորիայի բացումով նշելու։ Պայմանավորվածությունը, իհարկե, ուժի մեջ է․ ախր այնքա՜ն արժանապատիվ, ոտքի վրա-աշխատանքային տարավ իրեն՝ անարդար վրիպակով բռնած ու այդպես էլ բաց չթողած պատահարը։ Եվ ինքը տոկաց, չհանձնվեց, բստրեց իր մանկավարժությունը, ինքը՝ իր ներսում վեճի մեջ, բոլորի հաշտարար, շարունակ սեբաստացի, մայրիկ, քույրիկ, տատիկ, ընկեր․․․

Աիդայի հեղինակած ծրագրերի, ժողովածուների, մատենիկների, բլոգների, հրապարակումների․․․ ուղեցույցների, ծրագրերի ցանկը դժվար կկազմվի․ հա՜ գործել է, միայն երեսուներեք տարի անընդհատ՝ իր կրթահամալիրում, ու այդքան էլ գրել-տարածել, համերգ-հանդես-պարապմունք դարձրել, պատրաստել ու վերապատրաստել մեր ուսուցիչների ուսուցիչ, մեր երեխաների ու թոռների ուսուցիչ, բոլորի սիրելի տիկնիկ Աիդան․․․
Ես ինձ լավ եմ զգում մտքից-փաստից, որ ճիշտ ժամանակին հորդորեցի հայոց լեզվի և գրականության համալսարանական ուսուցչին, որ դառնա դասվար՝ անմոռանալի-տպավորիչ, մանկավարժական Քոլեջի դասավանդողը, մեր հեղինակած ռոդարիական մանկավարժության ամենահետևողական հետևորդը հայ իրականության մեջ․․․

Կմնա այսպես՝ իր ծաղրածու-արև-մատենիկներով, Հայաստանի մանուկների համար կարևոր մի շրջանում՝ 1993-1997 թթ՝ դառնալով հազար-հազարի մազալու բստրանը, նրանց ամենապաշտպանը։ Իսկ կրթահամալիրում ինչ կա՝ սկսած Մայր դպրոց դարձած թ.183-ից, իր հիմնադրած նախակրթարաններով, թե Արեգի Գեղարվեստով, իրենն է։ Միշտ բոլորիս Աիդիկ, անխոնջ բստրան ուսուցիչ․․․
Անփույթ մարդոց խոսք է «դե՜, հիմա, այսպես եղավ»-ը, հարազատ գործընկեր։ Անփութության համար ո՜նց չես ների․․․ Ծիծաղդ լսվեց գիժ-գեժ-խենթ՝ ոչ իրական, ոչ սովորական, բստրելու աստիճանի։

Ծափերով զրնգուն մնացիր, քո՜ւյր․․․

[youtube https://www.youtube.com/watch?v=1qvRdhtaYeM]

# 923

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այսպես անբաժան, ինչպես ես և իմ գիրը…

Հինգ տարի ձգվող ամենօրյա, անընդհատ բլոգապատումով… գիր է, զրույց ամենօրյա՝ իր տեխնիկայով-գործիքներով, տեխնոլոգիայով… Մինչև պատումը սկսելը ես արագ անցնում եմ ֆեյսբուքյան լուրերով, ուղիղ եթերներով․․․ Օգտատեր Արմեն Հայրապետյանի 11։32-ի ուղիղ եթերը՝ Գյումրիից «Կամխուդ»

Դդումով կուտվի՞․․․ համեցե՛ք

Ուզում էի-որոշել էի-հավատարիմ ընկեր-խմբագիր Սուսանին հայտնել էի, միասին «Մերը կյանք է նշանառուի թիրախում» վերնագիրն ընտրել էինք կիրակնօրյա իմ գրի համար… Այնպես, որ իմ այս վերնագրով, լրագրող Սիրանույշ Պապյանի աննահանջ որոշումով

Մեր կյանքի ստատուս-քվոների խորտակման տարի 2015

1981-ին իմ հայագիտական դասարանի սանուհիներից Գրունիկ Դավթյանին, Ախալքալաքի Վարևան գյուղից (հեյ գիտի, որտե՞ղ ես, քարը պատռի, դուրս արի մեյդան), որ իսկական Անուշն էր Լիլիթ Բլեյանի համար՝ երկար մազերով, գեղջկական, խորոտ,