Կրթահամալիրի ծածկած լողավազանը, որը Արևմտյան դպրոց-պարտեզի տարածքում է, 2017թ. հունվարի 9-ից գործում է որպես կրթահամալիրի ինքնուրույն ծառայություն (կրթական օբյեկտ): Ծառայության ղեկավարի, կրթական օբյեկտի պատասխանատուի պարտականությունները հանձնված են Տաթև Համբարյանին: Ջեռուցման, հիգիենիկ վիճակի պատասխանատուն Նորա Սևոյանն է: Տաթև Համբարյանը մանկավարժության աջակցության կենտրոնի ջրաթերապիայի մասնագետ է:

Լողավազանն ուսումնական լաբորատորիա է, որն իրականացնում է լողաթերապիա դրա կարիքն ունեցող տարատարիք երեխաների համար, ուսումնական պլանով որոշված հանրակրթական լողուսուցում, լրացուցիչ կրթություն, այդ թվում՝ նաև մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ, այլ ծառայություններ: Ուսումնական-ճամբարային հունվարին ուսումնական լաբորատորիան միջավայր է ամենատարբեր նախագծերի իրականացման համար: Ուսումնական լաբորատորիայի օգտագործման հետ կապված հայտերը, աշխատանքներն անմիջապես ուղղվում են Տաթև Համբարյանին՝ 077 87 47 13 հեռախոսահամարով կամ t.khambaryan@mskh.am էլ. հասցեով: Դրանք պիտի գրանցվեն լողավազանի բլոգում։

Լաբորատորիան աշխատում է երկուշաբթիից-ուրբաթ, ժամը՝ 9.00-16.00 ուսումնական պարապմունքների համար, 16.00-20.00՝ այլ ծառայությունների: Շաբաթ օրը 10.00-14.00՝ ուսումնական պարապմունքների, 14.00-20.00՝ այլ ծառայությունների համար, Տաթև Համբարյանի կազմած-հրապարակած ժամանակացույցով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փոփոխություն նոյեմբերի օրացույցում

Մեր «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, քոլեջի աշխատանքային ջոկատի ղեկավար Անահիտ Մելքոնյանը վերադարձել է կրթահամալիրի ուսուցիչների խմբի հետ պատմական հայրենիք ուխտագնացությունից, հասցրել է ծանոթանալ աշխատանքների ընթացքին, անմիջապես-ամբողջությամբ ներգրավվել

«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնի Ավագ շաբաթ

Նախապատրաստություն. որպես  Տիարի հնչեցրած SOS-ի աշխատանքներ Նոյեմբերի 7-12 Ագարակում — Բարեկարգման-մաքրման աշխատանքներ Ագարակի ողջ տարածքում — Ագարակի գյուղացիական տնտեսության բարեկարգում — Կրթահամալիրի արևմտյան բարձունք-դիտարանի բարեկարգում — Բարձունք-Ագարակի հարավային մուտք-տարածքի բարեկարգում,

Տնօրենի աշխատանքային կիրակի

Հարգելի գործընկերներ՝ կրթահամալիրի խորհրդի անդամներ, կրթահամալիրի աշխատողներ Մայիսի 13-ի իմ նամակով Ձեզ խոստացել էի առանձին անդրադառնալ Նոր և Հիմնական դպրոցների ղեկավարների թեկնածությանը։ Դրանց ավելացավ նաև Գեղարվեստի կրտսեր դպրոցի ղեկավարի հարցը,