Հանկարծ մեր շրջակա միջավայրի խնամքը, այդ թվում՝ վերգետնյա, ներթաղային, միջդպրոցական սեբաստացի անցուղիների անվտանգ-մաքուր լինելը հոգս չդարձնե՞նք ու փչացնենք մեր հեքիաթը: Սիրով, խաղալով, իրարից խլելով, հատկապես որ Նառա Նիկողոսյանի ամենագետ Iphone-ը պնդում է, որ ճերմակ այս հեքիաթը մեկ շաբաթ և ավելի կյանք ունի: Չեմ ասում հեծանիվը փոխարինեք սահնակներով, չմուշկներով, դահուկներով, բայց հայրենագիտական-արշավախմբային մեր կայանում առկա սահնակները գործածության մեջ դրեք, տանից բերեք, ինչպես Դավիթ Բլեյանն է արել այսօր. մեր կրթական պարտեզի լանջերը, բաց արտերը հենց էս ձյան համար ենք արել: Ձմեռային խաղեր, մրցումներ ամեն օր, տոնախմբություններ բացօթյա: Ավելի ուշադիր միմյանց նկատմամբ՝ փողոցում, անծանոթի, մեծահասակի, կնոջ հանդեպ: Ձնագնդին զենք չդարձնենք մեր ձեռքին, այն միջոց է ուրախություն, ուշադրություն, սեր փոխանցելու միայն… Սպասում եմ ֆոտոշարքերի, նաև հատուկ իմ օրագրի համար, ինչպես արդեն սկսել եք անել՝ մեր ագարակով, պոնիով ու ձիով, գեղարվեստի Ատիով, քոլեջի Դանով, նրանց ծնողներ Ռոքսի-Մայկիով…

Իսկական շրջան է նաև ուսումնամարզական-հայրենագիտական ճամփորդությունների մոտակա ձնառատ վայրեր՝ Ջրվեժով, Հացավանով, որ կշարունակեք ամբողջ հունվարին, ինչպես անցած տարի: Իմ ճանապարհին է գեղասահքի նոր դպրոցը: Ինչո՞ւ չայցելենք: Ի՞նչ վիճակում է մարզահամալիրի սառույցը: Ինչո՞ւ անցած տարվա սեփական սահադաշտ ունենալու անհաջող փորձը չթողենք հին տարվա մոռացված իրողություն: Այսպես գնում ենք դեպի հունվարի 12՝ հին ու նոր տարվա սահմանագլուխ, մեր ձմեռային հեքիաթ տոնախմբության ագարակում, մեր սեբաստացիական պուրակներում:

Պարգև ձյուն, որը կտրում է բոլոր հիվանդությունները, «անտիվիրուս ձյուն» (Սուսան Մարկոսյանն էլ գտավ այս անունը):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լողավազան-լաբորատորիան պատրաստ է հունվարյան նախագծերին

Կրթահամալիրի ծածկած լողավազանը, որը Արևմտյան դպրոց-պարտեզի տարածքում է, 2017թ. հունվարի 9-ից գործում է որպես կրթահամալիրի ինքնուրույն ծառայություն (կրթական օբյեկտ):

Հանրակրթական էկոտուր 2016

Բնապահպանական նախագծերի ստուգատեսը ծնվել է մեր կյանքում, և մեր կյանքով էլ հասունացել են փոփոխություններ, որոնց անհրաժեշտությունը ցույց տվեցին այս օրերին ստուգատեսի կազմակերպիչների հետ քննարկումները։ Այսպիսով. Ապրիլի 22-ը Մայր երկրի միջազգային

Կիրակնօրյա սուրհանդակ

Բարի օր, սեբաստացիներ բոլոր տարիքների, որտեղ որ եք: Օրը կիրակի է, ամենամյա բաց ստուգատեսային ճամբարի նախապատրաստման վերջին օրը: Արձանագրենք. հունիսի 15-19-ին կրթահամալիրում աշխատանքի երեք հիմնական ուղղություն կա` հունիսի 15-ին մեկնարկում