Ի՜նչ լավ է, որ ներքևում, մեր բնակելի շենքի 1-ին հարկում, աստիճանավանդակի թաքստոցում հեծանիվս է պատրաստ սպասում. ով հետևել է իմ երեկվա, երեկ չէ մեկէլ օրվա գրերին, կենթադրեր, որ այսպիսի տրամադրությամբ ես հեծանվի անհաղթահարելի պահանջ եմ ունենում… Ու սրա այլընտրանքը քայլքն է՝ արագ քայլքը… Ոնց եմ օտարացել ավտոմեքենային… Դավիթ Բլեյանը չլիներ, ես ավտոմեքենային մոտ եկողը չէի… Տոնական ուրբաթը սկսեցի հեծանվով, տանից՝ Խանջյան-Ծովակալ Իսակով-Բաբաջանյան պողոտայով Բանգլադեշ սրընթաց վարգով, հեծանվով ինչպես ձիու վրա, խաղալով-հիացումով… Ինքս ինձ հետ մենակ, իմ աշխարհով-մտքերով, ողջ ճանապարհին ողջունելով կրթահամալիրի երթուղային ավտոբուսներին… Վայե՜լք: Այդպես էլ մնացի մենակ. 12 կիլոմետրանոց ընթացքին ոչ մի հեծանվորդ՝ սեբաստացի-ոչ սեբաստացի… Հաճախ հնչող հարցերին կրկին ու վերջին անգամ պատասխանեմ. անձրևի-ձնի օրերը հանեք, հեծանիվը հենց ձմեռվա համար է ստեղծված, հարմար երևանյան-բանգլադեշյան փոխադրամիջոց հենց նոյեմբերով ավարտվող աշնան ու դեկտեմբերով մեկնարկող ձմեռային շրջանի համար… Երևանյան ամառը լիքը անհարմարություններ ունի, որքան էլ ուժեղ արևը իմ տարերքն է, իմ նման հեծանվորդի համար մի առավելություն ցույց տվեք…

Արևմտյան դպրոցի ոսկե աշունը. լուսանկարները՝ Սոնա Փափազյանի։

Ուշադրությունը հայտնի բան է, կարողանում է կենտրոնանալ… սրա հետ եկող մտքերով-ժամանակով-ջանքերով… Այս օրերի իմ կենտրոնավայրը կրթահամալիրի Արևմուտքն է… չգուշակեցիք, Սեբաստացի ագարակը չէ, այլ Արևմտյան դպրոց-պարտեզը… իր անցումներով, մուտքերով-բակերով… հետիոտն ու հեծանվային ուղիներով… Մենք չուզեցինք, որ Ագարակ տանող ուղին շրջանցի Դպրոց-պարտեզը, այլ այնպես արեցինք, որ անցնի Դպրոց-պարտեզով, արևելք-արևմուտք ճառագայքով… Ահա ինչու, տոնական ուրբաթն ամենամարդաշատը-աշխույժը եղավ Բ-4-ի դպրոց-պարտեզի պատմության մեջ. թվում է՝ բոլոր սեբաստացիները, օրվա հյուրերն անցան Դպրոց-պարտեզով, հետիոտն ու հեծանվախմբերով…. Իսկ ես կարողացա մասնակցել և Դպրոց-պարտեզի նորաբաց երաժշտական սրահի համերգին… մեծ պատուհաններից ականջումդ սեբաստացի կրտսերների ֆլեյտայի, դաշնամուրի, կիթառի, ջութակի, վոկալի խնամքով ընտրված երաժշտություն, աչքերով՝ մեծ պատուհաններից դեպի պայծառացած տեսիլք Արարատ՝ հարավում ու Ագարակի ձիավարգ՝ արևմուտքում… Իսկը դպրոց-պարտեզի երաժշտության սրահի շարունակությունն է, նույն հարթակի վրա, նույն դիրքով, դեպի սեբաստացի Արարատ և Ագարակ, կերպարվեստ-դիզայնի լաբորատորիան… Մակարդակ… Այս օրվա համար չե՞նք ախր չարչարվել մի ամբողջ ամառ ու աշուն… Արժեր:

Ով ինձ նման ապրել է, վայելել իր ոսկե տարիները, թող ուրախ լինի իր հիշողություններով, իսկ մյուսներին ցանկանում եմ ապրել, անպայման այն ապրել…

Սաբինա Դավթյանի բլոգում հարցազրույցը Ռուզան Քանանյանի հետ կարդացի: Ողջո՜ւյն բոլոր տարիների գործընկեր-շրջանավարտներ. Սեբաստացու օրեր-կրթահամալիրի տոնը ունեցեք ձեր անձնական-ընտանեկան-աշխատանքային օրացույցում… ու մի՛ կորեք՝ ձեր հիշողությունների մեջ փակվելով… Նոյեմբերի 16-ի մաթեմատիկայի օլիմպիադայի գրան-պրի մրցանակի համար իմ երեք հարցերից մեկը այսպիսին էր. Սեբաստացու օրերի ո՞րերորդ օրն է այսօր… Ճիշտ պատասխանը՝ հերթական: Ամեն օր սեբաստացու օր է – կրթահամալիրի Բանգլադեշը բաց-խնամվող-հետաքրքիր, այլ աշխարհ՝ միասին սեբաստացի ուղիներով քայլելու-ապրելու համար… Իվանյան Լևոնի և իր գործընկերուհի Թագուհու հետ երեկվա մեր քայլքը Մայր դպրոցից-Արևմուտք-Հյուսիս հենց սրա ապացույցը եղավ… Իսկ ճանապարհին որքա՜ն կյանք, ինքնաբուխ, մանկավարժական գործեր-տեսարաններ-սրահներ, դեմքեր ու իրադարձություններ, որ կհերիքեն մի ամբողջ տարվա համար… մինչև հաջորդ քայլք…

Աշնան վայելք Արևմտյան դպրոցի այգում…
Լուսնկարները՝ Սոնա Փափազյանի։

Իսկ մակարդակը պահպանեց Արևմտյան դպրոց-պարտեզը՝ իր ողջ մեծով-պստիկով՝ «Հացին երգ» տոնախմբությամբ… Կեցցեն Զառաները՝ Առաքելյան ղեկավարով ու տեխնոլոգ Ոսկանյանով, երաժիշտներ Սոֆյա ավագ Գրիգորյանի, Տաթև կրտսեր Մանվելյանի հասկանալի առանձնացմամբ… Ահա քեզ տպավորիչ բաց դաս-պարապմունք, հերթականը… որ այդպես էլ ուղիղ եթերով չի հեռարձակվում, առցանց չի դառնում… Չե՞նք կարևորում, «Սեբաստացի» TV թե մանկավարժության լաբորատորիա։ Ինչո՞ւ և որքա՞ն… Համերգների շարան է, որ սկսեց Հարավից ու չի վերջանում. իր հերթին հիմա Հյուսիսային դպրոց-պարտեզն է համերգի։ Ի՞նչ կրկնել տաս, տնօրենի իրավունքով, կենդանի վայելքի համար… Չի՞ կորչի ինքնաբուխությունը… այն, որով դրսևորվում է մանկավարժությունը… տարբերվում արհեստականից-սարքածից…

Մնաց օրվանից … Արևմուտքի դպրոց-պարտեզի հեծանվի վրայի սովորողի «Մեր հայրենիքը», Գեղարվեստում՝ մեջքով դեպի մեզ, ապուր ուտող աղջիկը, որ մատներով խաղում էր մազերի հետ, մյուսը՝ թատրոն-լաբորատորիայում իր նոթբուքով առանձնացածը, իր ձեռքի ողջույնով… Արևելյան լանջերին թավալգլոր անող երկրորդ դասարանցիները՝ աշնան տերևներով թաթախված ու աշնան արևի  ջերմությամբ…

«Հացին երգ» տոնախմբություն-մեդիաուրբաթ։
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Մեր աչքերում, այո… Ես հիշեցի Ալբերտ Տոնեյանին, որ սարերում՝ Աժդահակի, Արագածի նվաճման ողջ ընթացքում, Վիեննայի ճանապարհին, օդանավակայանում… իր ֆոտոապարատը միշտ բաց է պահում… Տեսավ՝ չրըխկ… ու ինտերնետ-եթեր… Արա՛գ քայլեք, դանդաղ քայլքն սպանում է, արագը՝ թարմացնում, սրատես դարձնում… Արա՛գ գործեք, այս ներուժով, ընդունակ սեբաստացիական աշխարհն ախր կարող է ավելի հավակնոտ ու հեռահա՜ր լինել…

Երբ ես կհասկանամ քո հոգին, կնկարեմ քո աչքերը… Մոդիլյանի և Ժանի խելահեղ սիրո պատմությունը հայտնի ֆիլմում ես նայում եմ կտոր-կտոր…

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#846

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հե՜յ, ջա՜ն․․․ հեքիաթ Բանգլադեշում․․․ իմ օրագիրը

Շարունակե՞մ  Հանրային առաջինի եթերում լսել-դիտել Բադեն-Բադենի փառատոնային դահլիճում ներկայացված՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա»-ն. բեմադրությունը, ձայները, գույները, շարժումները այնքա՜ն ազդեցիկ են, որ գամել են ինձ էկրանին առտու հինգից․․․ վեցն անց է արդեն…

Ամենից տաքուկ անկյունն աշխարհում

Մինչև կարդալը իմ կիրակնօրյա գիրը, մտքում որոշեք․․․ 

Հանկարծ արթնացավ ջերմ լալու փափագ․․․

«Ջերմ լալու փափագով» հայտնի Մարիետ Սիմոնյանի ինքնաբուխ լացը երեկ մանկավարժության լաբորատորիայում-կրթահամալիրի կենտրոնում կտրել չէր լինում… Մի ո՛ղջ կյանք-ապրում Աիդա Պետրոսյանի հետ՝ իր թռիչքներով-անկումներով, ստեղծագործական, աղջկական ինչպիսի՜ զրույցներով-վեճերով-լուծումներով․․․ Սուսանի հետ, ինչպես