Աշխարհքի ստեղծագործությունը. մարդն ստեղծվում է Աստծո պատկերով…

Երեկ իրիկունն 9-ից մինչև առավոտ 7-ը ես մահիճում եմ եղել. այսպես տարին մեկ-երկու անգամ է լինում, օրագրով իմ կարելի է ճշտել, թե որ օրերին եմ ես գնում էն աշխարհ-ետ գալիս՝ ծնվում թե սկսում նորից: Բարի օր:

Իսկ մինչև տուն հասնելը, իրիկունը 6-7-ի արանքում ես հերթական երրորդ անգամ եղա սեբաստացի Ագարակում. հա, նորամուտ, բայց վաղը, իսկ այսօր՝ բազում մեծ ու փոքր խնդիրներ … Հաշվեցի. քսանի չափ սեբաստացի աշխատող-սովորող-ուսուցիչ ջանում էին Խորեն Հազարումյանի օրվա առաջադրանքները հասցնել… Ծո՜վ գործ կա դեռ ագարակում՝ 2016-ի մեր ստեղծագործական ծնունդում, բայց այսօրվանից դրանք բանուկ-գործող ագարակի հոգսեր են: Շնորհակալ եմ, Խորեն, Լուսինե և ընկերներ… համատեղ ինձ բավարարում պարգևող նախագծի այսպիսի ընթացքի-ելքի-հանգրվանի համար:

Տոնական ընդհանուր պարապմունք Արևելյան դպրոցում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Մեր տան ճանապարհն անցնում է Շամիրամի այգիներով. Սեբաստասցու օրերին ինձ համար հաճելի է հաստատել՝ ես փոխվում եմ ամեն օր, դառնում ավելի կոնկրետ-բարեխիղճ-հետևողական․․․ Մենք նորից Շամիրամի հետ նորոգեցինք մեր պայմանավորվածությունը, որ, ահա դառնում է Հարավի պատասխանատվությունը. նոյեմբերի 21-ին մենք Մայր դպրոցից Ագարակով քայլելու ենք դեպի Սեբաստացի Շամիրամի այգիներ․․․ Հետևե՛ք իմ գրին, ինձ միանալու համար, մինչ այդ որպես պարտիզպաններ՝ մասնակցեք դրանց ստեղծմանը որևէ չափով․․․ Կա մի այց էլ, մթնով՝ Գեղարվեստի արևելյան լանջով դեպի հարակից շենքերի պուրակը տանող անցումը․ չէր կարելի այն այսօր նախագծային բարեկարգ վիճակի չբերել, ու կեցցե՜ իմ սանիկ-շրջանավարտ Գարիկ Հակոբյանը, որ մենակ սկսեց ու ավարտե՞ց․․․

— Բոլորի ծնունդն էլ գալու է․․․ տարին գնալու է պտտվի, էլի գա․․․ Աշունը բերեց մայրիկի ծնունդը․․․ Հիմա սկսվում է իմ ծնունդը․․․ Արևիկի ծնունդով ձմեռը կբերի իմ ծնունդը… Դու գիտե՞ս, պա՛պ, դեկտեմբերի 12-ին ինչ է լինելու․․․ Ինձ չասես, պա՛պ, թող քո գաղտնիքը լինի․․․

Արևելյան դպրոցի լանջերին. Պիկասո «Խմիչքով տիկինը»:
Լուսանկարները՝ Հասմիկ Թոփչյանի:

Արփի Սահակյանին՝ «Հոգիս» մոնոներկայացման հեղինակին, գիտեմ ծնված օրից… այսպիսին էր, չէ՞… Դավթի չափ-նման 2008-ի այս օրերին… Ու տեսեք իմ արմանք-զարմանքը մարդու հասունությամբ… Ես շփոթված եմ… Ես էս Արփիին տալու-ասելու ի՜նչ ունեմ. չունեմ… Հիացո՜ւմ. ստանում եմ լիուլի, շնորհակալ եմ, Սուսան-Արփի-Քնարիկ… Արփիի մորաքույր-ուսուցիչներ, այս սրբազան բռնկումների, վայրկյանների համար… Բռնկո՜ւմ, ու սրա համար է Համլետ Խաչատրյանի գտած գնահատականը՝ մա՜հ… Հետո ուղղանկյուն խորանարդաձև դեղին աթոռակին կնստի Անի Խաչատրյանը… Ինչե՜ր պատմեց մեր աշխարհից այլ աշխարհ հարկադիր անցումի շրջանից… Հետո թատրոն լաբորատորիայի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը շարունակեց, ում խոսեցնել չեղավ… Արփին էլ չխոսեց փաստորեն… Սուսան Մարկոսյանն էլ… Ինձ մնաց խոստովանելը.

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես…

Բայց անելիքն է, որպես հեղինակային մանկավարժություն, բաց-հայտնի. թատրոն լաբորատորիայում, թե երգի-երաժշտության լաբորատորիայում… թե մանկավարժության լաբորատորիայում պիտի այսպես կոնկրետ-բարեխիղճ զբաղվել քո ընտրած աստվածահաճո-աստվածատուր գործով՝ հետազոտական մանկավարժությամբ թե մանկավարժական հետազոտությամբ… Սրա մասի՞ն էինք խոսում նոր հաստատումներով Մարինե Մկրտչյանի նախագծի հերթական հրապարակային ներկայացմանը, որտեղ սեբաստացի աղջիկների-գործընկերուհիների մի բույլ գլխապտույտ պարգևեց իր…. հասունությամբ… Տաթև Ստեփանյանը, որ իմ աղջիկն է Դավիթ Բլեյանի այս տարիքից, Սյուզի Մարգարյանը, Լիանա Պողոսյանը, Տաթև Մանվելյանը ֆլեյտայով… Սեբաստացի երգչախումբը՝ իր մաեստրոյով, այս խնկարկումի մասնակից-ունկնդիրը՝ հասուն-հասուն… ծափահարում էր…

Արևելյան դպրոցի հեծանվուղու նորամուտ, շրջայց:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Վայե՛լք: Սա դպրոց չէ, որ ես էլ տնօրինեմ որևէ ձևով… Սա ստեղծագործական լաբորատորիա է, որի նախագիծը իրավական մեկնարկնել է 1989-ին՝ կրթահամալիր-մանկավարժության հետազոտական համալիր լաբորատորիայի ստեղծումով… Դե, այս օրերն էլ վայելքի օրեր են… իր շրջայցով ու ձոն-համերգով՝ Հացին երգով կրթահամալիրի անդաստանում, որ պատահական համընկնում չէ…

Եվ իմացե՜ք ուրեմն, որ ո՜չ մի աշխատանք
Տքնաջան չէ այնքան, որքան ոգու հերկը. —
Ի սկզբանն էր բանը, և բանն էր ճիգ ու ջանք,
Եվ ջանքին առընթեր էր — երգը:
Եղիշե Չարենց

Վայելե՜ք, հալալ է:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
#845

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հարկավո՞ր է գուցե մեզ հոգու երաշտն այս դժնի…

Սպասված, Օրագրով փնտրված Մարսել Պրուստի գիրքը՝ «Կորուսյալ ժամանակի որոնումներում» ընդհանուր անունով շարքը, իմ սեղանին է արդեն երկու օր. գիրք նվիրելու օրով սիրելի Մարի Գաբանյանն ինձ սրանով պարգևատրեց, ու վերջապես բացում

Երևա՜ն ջան… Գյումրիից եմ գալիս

Ու, մայրաքաղաք, քո հագեցած-տոնական օրը հոկտեմբերի 14-ի՝ այնքան բազմազան, ընտրությամբ իրական, ես սիրով բերում եմ մեր հոկտեմբերյան օրացույց: Ժամանակ ունենք՝ մարզերի մեր գործընկերներին հրավիրելու մեր քաղաքի օրվան մասնակցելու… Կարևորենք մեր

Ամռան ծով գործի և այն մասին, թե ինչու Երևանում ծովը չի շատանում…

Կրթական միջավայր ուսումնական տարածքը, որին Գեղարվեստ եմ անվանում, Րաֆֆու 69/1 հասցեում է (Հարավարևմտյան զանգված, Բ-1 թաղամաս, շատ մոտ կրթահամալիրի Մեդիակենտրոնին)՝ տիպային 14 խմբանի նախկին մանկապարտեզի շենք՝ իր 6970 քառակուսի մետր