Մութը հիմա, գիտեք, ամեն օր շուտ է հասնում․ իրիկնաժամ էր, յոթին մոտ, որ ես թողեցի կյանք դարձած գործի իմ ընկեր եռյակին՝ Գևորգին, Սուսանին, Մարիետին․․․ Լիլիին ու չգիտեի, որ շաբաթվա երկրագործության վարձքի ետևից եմ գնում․․․ Սեյրան բարձունքին էի, յոթից անց, իմ քարին․․․

Դուք հո բաց չթողեցի՞ք այդ ժամի լուսինը որևէ մի դիրքից, ֆեյսբուքն աղաղակե՞ց, ձեզ պատշգամբ հանե՞ց, դեպի լուսին մի ճեղք տվե՞ց․․․ Հրազդանի կիրճի Սեյրան բարձունքին, իմ քարին, լուսնի արտացոլումով Երևանյան լճի հետ էի հայացքով, թվում է, ոչնչից ստեղծված այս կախարդանքի հետ․․․ որ ո˜նց է բառերով հյուսել մեր Վահան Տերյանը․․․

Շուտով կլռե աղմուկը դաժան,
Ու սիրտս կըզգա քայլերդ փափուկ․
Դու նորից կիջնես, նուրբ իրիկնաժամ,
Քո խաղաղ մութով գգվող խուսափուկ։

Երբ տուն հասա, առաջին գործը, որ արեցի, մերոնց փորձեցի պատշգամբ հանել։ Արմինեն՝ լուսինը ավտոյից տեսած, տանն արդեն ուրիշ՝ համեղ խոհեր-անոցում, իրիկնաժամը պատշգամբից իր առաջ փռած․․․
Դավիթը՝ բոկոտն․
— Պա՜պ, ես տեսա արդեն, դու բեր լուսնին ներս, մրսում եմ․․․

Սոֆյա Գրիգորյան և Տաթև Մանվելյան դուետը:
Լուսանկարները` Անի Սարգսյանի

Որքա՜ն կարևոր է Երևանում մեծ-հեռանկարով պատշգամբը, ու մեր բնակարանում առանց այս պատշգամբի ապրել  չէր կարելի․ Սեյրան-Տերյան առանձնացումի ի՜նչ բարձունք է Շուշոյի` ապակե ելքով դեպի լուսին-երկինք անկյունը․․․

— Մա՛հ,- ասաց  Համլետ Խաչատրյան ընկերն իմ։

Իսկ շաբաթ օրն անցավ` ինչպես պայմանավորվե՞լ  էինք.․ աշխատում էինք, մաքրում մեր շենքը ներսից ու դրսի՞ց, բարեկարգում-ծառապատում առանց իմ ու քո, առանց սահմանի՞, առանց վերադասի ու Բլեյանի՞։ Իհարկե՛։ Սարալանջը սկսվե˜ց, սարալանջո՞վ սկսվեց, լանջով կզարգանա մեր կրթական պարտեզը Բանգլադեշի Բ-1 թաղամաս կոչվող արվարձանում, հետո շարունակվեց, կշարունակվի՞ արվարձանի կրթական կասկադով դեպի Պարտեզ, հյուսիս-արևելյան լանջեր․․․

Կարինե Պետրոսյանը ճիշտ է նկատել Քնարիկ Ներսիսյանի ու իր ընկերների ջանքերով բացվող- սկսվող Գեղարվեստի արևելյան դարպասը, իսկ Նառա Նիկողոսյանը՝ իր ընկերների հետ բարեխիղճ-ծրագրային բացում է կրթական պարտեզի զարգացումը դեպի հարավ․․․ Այսպիսով Բ-1 թաղամասի մեր բոլոր դպրոցներում շենքերը մուտքով-ելքով հայտնվում են պուրակների շրջապատում․․․ կանաչ մի շղթայում․․․

Ափսո՜ս, հազա˜ր ափսոս, որ ծուլությունը որևէ տեսանելի հաղթահարում չունեցավ արվարձանի բնակելի բակերում․․․ Նույն նարդին, ծուխը ծխախոտի, նույն անշարժությունը․․․Այսպես չի կարող, երբե՛ք, շաբաթօրյակ կոչվածը դառնալ համաքաղաքային․․․ այլ եթերով ներկայացվող, բովանդակազուրկ, դատարկ, ձևով՝ ցուցադրական․․․

Ավագ շաբաթվա աշխատանքներ Հյուսիսային դպրոց-պարտեզում. շաբաթ
Լուսանկարները` Տաթև Աթոյանի

Իսկ բակային ուսումնական նախագծերը մեր, ձեր կրթական ծրագրի էական բաղկացուցիչ են․․․ Կարող է, չէ՞, Ավագ դպրոցի սովորողի մասնագիտական կողմնորոշման բաղկացուցչի մեջ լինել բակային բարեկարգման նախագծերի կազմակերպումը, իհարկե բնակիչների հետ, իհարկե, համայնքի գործուն աջակցությամբ, շաբաթօրյակով-ամենօրյակով․․․ Հարավում մեզ լսո՞ւմ են․․․ Ինքնուրույնությունը, հանգիստ թողնելը, որպես պատիժ-վերաբերմունք մի դիտեք․․․ Հարավի համար նախապատրաստվում է զարթոնքը` իր գարունով- ամառով․․․ Շամիրամ Պողոսյան ու ընկերներ․․․Կրթական պարտեզի արևմտյան ճակատում, ագարակում, Դպրոց-պարտեզում իրադարձությունները կթեժանան տոնական շաբաթում։ Սպասե՛ք մեզ։

Իսկ այս օրը սկսվեց առավոտ շուտ՝ Դավիթով։
— Դու ինչո՞ւ չես հարցնում՝ էս որտեղից է դուրս եկել, պա՜պ․․․,-  Դավիթը ցույց է տալիս հերթական ձու-ձու կակայի միջից դուրս եկած խաղալիքը։
— Դու տեսե՞լ ես, աչքերդ փակել ես ու ընկեր Մարինեի պես մեզ հեռվից տեսե՞լ ես․․․
Դավիթը զգո՜ւյշ, գողեգող մոտենում է մեծ պահարանին, դնում աթոռը աթոռին, մագլցում, գտնում պահված ձու-ձու կական, զգո՜ւյշ  քանդում է կեղևը․․․ Մի փոքր կտոր ձու-ձու կակայից ընկավ խոհանոցի գետնին։ Թե ինչի˜ ենք ստիպում, Արմինե մայրիկ , որ վտանգի իրեն, թե՞ ճարպկության ենք մղում․․․ Դավիթը շուրջը նայեց, զգուշությամբ վերցրեց գետնից, փչեց-փչեց-սիրեց, տեսավ ինձ, նշանավոր  ժպտաց  ու հա՜փ արեց․․․ Դավիթը գետնին թողնողը չի` ինչ ընկավ ձեռից․․․

Բանգլադեշյան շաբաթ երեկո:
Լուսանկարները` Մարիետ Սիմոնյանի

— Դավիթ, խոստացար չէ՞, Մարինեին-Հռիփսիմեին  շոկոլադ տանես․․․ Դե, տուր քինդերի այս տուփը,- փորձում եմ ես Դավիթին․․․
— Չէ՛, ուրիշ կոնֆետ կառնենք խանութից, ավելի լավը ու կտանենք․․․- ու բացում է քինդերի` Վիեննայում Շուշոյի դրած հերթական տուփը։
— Դավի՜թ, արի այս մեծ, քինդերիկներով տուփը տանենք քո ընկերներին,- համոզում է Արմինեն։
— Չէ՛, չտանենք, ուզում ես, որ իրանց ատամներն էլ ցավա՞ն․․․

Իսկ երեկն ավարտվեց Շուշանի հետ տեսակապով։ Ես, Արմինեն, Դավիթը սիրով, կարոտով հետևում էինք՝ ինչպես է Շուշոն պատրաստվում րոպեներ հետո սկսվող համերգին, որտեղ ինքը պետք է կատարեր երեք երգ․․․ Այսպիսի՜ գործնական Շուշան-հիացմունք։

Ֆոտոխմբագիր` Անի Սարգսյան
#840

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր` պատառիկներով հանգստյան օրերի

Տանն ենք ցերեկով, Աստղիկը իր կաթը կերավ, քնեց ծնկներին մայրիկի, Դավիթը բազմոցին, հանկարծ խոսեցնում է իր հեռախոսի մեջ մտած Արմինեին․․․ — Մա՜մ, վայելո՞ւմ ես հեռախոսդ, փոքր ժամանակ բջջային հեռախոս չի

Հեծանվով, քայլքով, բարձունքին՝ մշտական ֆիզիկական շարժման ու մտավոր ճիգի մեջ…

— Պա՛պ, բա շունիկները ո՞նց են աչքերը փակ ծնվում-ապրում… Իրենց մայրիկի ծիծիկները գտնում… Պա՛պ, քանի՞ օր են այդպես անտես մնալու… Դավիթն արթնացավ այդպես՝ Ռոքսիի քոթոթների պես, աչքերը՝ փակ, միտքը՝ արթուն…

Շշախաղերի առաջնություն-խաղադարան. է՞լ ինչ…

Կրթահամալիրի մանկավարժության աջակցության ուսումնական կենտրոնի բլոգում, msksh.am-ում, ֆիզիկական միջավայրում՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, հետևում եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հերթական խմբի ուսումնաճանաչողական փորձառության ընթացքին… Ասում եմ՝ հերթական, քանզի Խ.