Եթե ճիշտ է, որ ԽՍՀՄ-ը մենք քանդեցինք՝ հանուն Ղարաբաղի, որ ազատագրենք ադրբեջանցիներից այն, ճիշտ է նաև, որ մենք Եվրասիական տնտեսական միություն կոչվող կազմավորման ձևով վերականգնում ենք այն, որ պաշտպանենք Արցախը ու նրան կցվածը… Պաշտպանելու բոլոր հնարները, ասել է թե, սպառված են, ապավինում ենք Պուտինի Ռուսաստանին… Եվ վերջ: Մի քանի նախադասությամբ՝ սա է 1988-2014-ի հայոց ազատագրական պայքարի պատմությունը։

1992-ի դեկտեմբերին, երբ հայկական բանակի զորամիավորումները մտան Ադրբեջանի Զանգելան, սկսվեց իմ գիտակից կյանքի Սոդոմ-Գոմորը, ամենաողբերգական սպասումների շրջանը… 1994-ի մայիսի 12-ի հաշտության համաձայնագրին, որի տակ կային Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի լիազորների ստորագրությունները, սպասել եմ, դրա համար աղոթել եմ ամեն օր: Ով մասնակցել, հետևել է հայ-ադրբեջանական այդ մեկ ու կես տարի ձգված պատերազամի ընթացքին, կհասկանա ինձ: Պատերազմն ավարտվեց հայերի համար ամենա…. արդյունքներով, չնայած մարդկային նյութական հսկայական կորուստներին… Կարող էր այլ վախճան ունենալ: Կարող էր, և այդ ընթացքում օրեր, շաբաթներ, երբ ադրբեջանական զորքը մոտենում էր Վանքին, Մարտակերտին ու շարժվում էր Ստեփանակերտ… Ես չեմ ապրել, չեմ քնել… ես աղոթել եմ: Ես չեմ խոսում պատերազմին իմ մասնակցության ձևի մասին, որպես ԳԽ պատգամավոր, որպես կրթահամալիրի տնօրեն, որպես քաղաքացի, երևանցի, ինձ նման՝ հազարները, տասնյակ հազարները, հարյուր հազարները… Պետք էր տոկալ, ու ժողովուրդը տոկաց, պետք էր պատերազմին տալ ամբարվածը, ու տրվեց, ոչինչ չխնայվեց, փաստ է: Պետք էր, որ մարտիկը ճակատի ողջ երկարությամբ հերոսություն գործեր, ու գործում էր…

Նոր Բանգլադեշ՝ որ պիտի որպես ուսումնական նախագիծ իրականացվի սովորողների, բնակիչների և համայնքի՝ քաղաքապետարանի ջանքերով: Նախագծումը՝  Կարինե Մացակյանի։

1994-ի մայիսի 12-ի հաշտության համաձայնագիրը, թող որպես պատերազմի դադար, թե ելք, այլ շարունակություն ընտրելու հնարավորություն, հրաշքի արժեք ուներ ինձ համար: Հայոց համազգային շարժման, նրանից պոկված ուժերի, անհատների, կոնկրետ ինձ ու իմ ընկերների համար սրանով սկսվում էր մի նոր շրջան… Նոր ուղի՞… Մի կողմից՝ կաթվածահար տնտեսական կյանք, դասագրքերից և մեծերից իմացած 2-րդ համաշխարհային պատերազմի ճակատային-բլոկադային կյանքը վերապրած ուժասպառ հասարակություն, ցրտից ու անպետքությունից չաշխատող-գործադուլային վիճակում հայտնված դպրոցներ… Դիմացը՝ քաղաքական կյանքի անխուսափելի փուլեր-իրադարձություններ՝ 1995-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ, 1996-ին ՀՀ նախագահի ընտրություն, Հայաստանի նոր Սահմանադրության ընդունում, տեղական ինքնակառավարման մարմնի 1996-ի ընտրություններ…

Ո՞րն էր իշխող քաղաքական ուժ ՀՀՇ-ի ընտրած ճանապարհը, որ մի կողմից հաղթած բանակ ու ժողովուրդ ուներ իր թիկունքում, մյուս կողմից՝ ուժասպառ-չարացած հասարակություն, որն իր կրած զրկանքները համարում էր անարդարացի, Զանգելանի, Կուբաթլիի, Աղդամի, Ջեբրայելի, Քելբաջարի, մինչև 1992թ. դեկտեմբերը գրավված Շուշիի ու Լաչինի շրջանների տարածքներով չփարատվող…

Հաղթանակը բոլորինն է՝ բացառությամբ իշխող ՀՀՇ վերնախավի, կորուստների համար պատասխանատուն՝ իշխող ՀՀՇ վերնախավը, ում նկատմամբ, պարզվեց «մութին, ցուրտին» մեջ ձևավորվել է համաժողովրդական ատելություն… Մավրն իր գործն արել է, Մավրը պիտի հեռանա: Մի պահ թվաց, թե իշխանության կուսակցությունը, որ օրինական ընտրությունների արդյունքում է ձևավորվել, գործադիր ու օրենսդիր մարմինները, այս լեգիտիմությունից կենսական ուժ կստանան, հանրային գիտակցության մեջ ամրագրված հաղթանակը կօգտագործեն՝ նոր կյանք կառուցելու, ավերը վերականգնելու-մաքրելու համար… Կենսատու… Մի քանի ամսով այլ, ինձ անծանոթ մթնոլորտ սկսեց ձևավորվել մայրաքաղաքում, որ հասավ Ազգային ժողով, քաղաքական կյանքը կենդանություն ստացավ… Թվում էր՝ ՀՀՇ-ն, նրա լիդերը, այլ ուղու՝ խաղաղության հաստատման, հրադադարը քաղաքական միջպետական համաձայնագիր դարձնելու, ադրբեջանցիներին ու թուրքերին նոր համակեցություն առաջարկելու-պարտադրելու պատմական շանս է ստանում…

ՀՀՇ-ն ահա, ցույց տվեց, որ կենտրոնի խոսքի, ստեղծագործ աշխատանքի կուսակցություն-միավորում չէ. բա չկարողանա՞ր ոգևորվել ու ոգևորել, դուրս գալ դեպի ժողովուրդ, մարդավարի խոսել, պատմել, լսել… առաջ գնալու ուղին ներկայացնել ու կազմակերպել… Այլ կերպ՝ ինչպե՞ս և ինչո՞ւ պիտի ինձ՝ «Նոր ուղու» ղեկավարին, առաջարկվեր ՀՀ լուսավորության նախարարի պաշտոնը, երբ այդ չարվեց 1990-ին կամ 1991-ին: Ինչո՞ւ պիտի ես համաձայնեի ու մտնեի փաստացի մի քաղաքական թիմի մեջ, որին հրաժեշտ էի տվել 2 տարի առաջ՝ ունենալով դրա համար ոչ թե անձնային, այլ քաղաքական հիմքեր ու պատճառներ: ՀՀ նախագահի առաջարկն ամբողջական էր. վերադառնում էի նորացված թիմ, որը Հայաստանի Հանրապետության՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությանկառուցման ծրագիր է ներկայացնում հասարակությանը՝ նրանից այն իրագործելու վստահության քվե ստանալու 1995-ի Ազգային ժողովի, 1996-ի նախագահական ընտրություններին, Սահմանադրության ընդունման հանրաքվեով: Ես չէի կարող չոգևորվել այսպիսի քաղաքական ծրագրով ու իմ առավելագույն նպաստը չբերել դրան: 1994թ. նոյեմբերին ես նշանակվեցի Հայաստանի լուսավորության նախարարի պաշտոնակատար: Ամեն ինչ շատ արագ կատարվեց, որ լիներ անսպասելի կամ սպասված: Ինչո՞ւ պաշտոնակատար: Ես հումորով ասում էի, որ իմ կոչման մեջ՝ լուսավորության նախարարի պաշտոնը կատարող, կա իմ առանձնացումը կառավարության մյուս անդամներից: Մյուս նախարարները՝ պաշտոնը չկատարողներն են: Իրականում ես շարունակում էի մնալ ՀՀ ԳԽ պատգամավոր և Սահմանադրական հանձնաժողովի անդամ, շնորհիվ «պաշտոնակատար» տերմինի, իսկ ԳԽ-ում սպասվում էին լուրջ քաղաքական գործընթացներ՝ սահմանադրության նախագծի ընդունումը և հանրաքվեի որոշումը, թանկ էր ամեն մի ձայնը. խորհրդարանն ամբողջությամբ ՀՀՇ-ինը չէր, հատկապես քվորում չէր հավաքվում՝ որակյալ մեծամասնությամբ որոշումներ ընդունելու համար…

Ինչպե՞ս արձագանքեց-ընդունեց կրթահամալիրը… Նայեք 1993-94 թթ. կրթահամալիրի հեղինակային մանկավարժական գործունեությունը, ամենաարդյունավետ, հետաքրքիր շրջանն է. նոր ծրագրեր, «Շաղիկ» հրատարակչության տպավորիչ գործունեություն, մեր ուսուցիչների նորանոր ձեռնարկներ, մեթոդական ուղեցույցներ… Եվ այս ամենը՝ պարտադրված «մութ ու ցուրտ»-ին, երբ ստիպված էինք գիշերային հերթապահություն անել՝ դպրոցների բակերի մեր տնկած ծառերը կտրողներից պաշտպանելու, առանձին էլեկտրականություն ստանալ Բանգլադեշի ծննդատնից, աշխատեցնել տպարանը, օգնություն սոյայից մեզ միավորող, կենսախնդություն ապահովող համեղ-համեղ խորտիկներ պատրաստել… Որքան էլ ինձ աջ ու ձախ անվանարկում էին որպես «Նոր ուղու» ղեկավար, բայց այդ կարևոր ուղու պարտադրելը 1994-ին, թվում էր, դառնում է քաղաքական օրակարգը որոշող… Հենց այդ ժամանակ սկսվեց «Հայ քաղաքական մտքի պատմություն» մատենաշարի հրատարակումը, գործուն դարձան կապերը Վրաստանի և Ադրբեջանի անկախության կուսակցությունների հետ…

Դավիթ Բլեյանը չի քնել ցերեկը։ Իրիկունն 9-ի և 10-ի արանքում է, համառում է, չի քնում:
— Դավիթ, ի՞նչ ես որոշել, չես քնելո՞ւ… Բա առավոտյան միասին ո՞նց ենք գնալու մեծերի խումբ…
Դավիթը մոտենում է հեծանվին, ընտրում իր այսօրվա ընկեր 5 մեքենաներին, խնամքով տեղավորում հեծանվի պահոցում, նստում հեծանիվը.
— Պուճուրիկ են, հայրիկ, բոլորն էլ փոքր Նազոն է նվիրել…

-Հայրիկ, ինձ կօգնե՞ս՝ քնեմ:
Դավիթը հեծանիվը կանգնեցնում է մշտական տեղում, անկողնուն կպած, տեղավորում մեքենաները ներքնակի վրա, մահճակալի մոտ, ծածկում, որ չմրսեն, ես օգնում եմ ավելորդ պարագաները հանել:
Մտնում է անկողին… Խոսում է բարձր.
— Մայրիկը դասի է, հայրիկը՝ գործի, Շուշանը Վիեննայում է, Տաթևը՝ խմբում… Հայրիկ, լույսն անջատի, Դավիթը քնում է: Բարի գիշեր…

Մեր Դավիթ Բլեյանը՝ Դպրոց-պարտեզում, ոնց որ տանը, իր մեծ խմբի ընկերների հետ ու նրանց նման։ Վայե՜լք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոչինչ կիսատ չենք թողնի, ավելին․․․

Ավելին, Բլեյան կրթական բաց ցանցի, Նոր ուղի քաղաքացիական հարթակներով մեր  գործընկերների նախաձեռնությունները հին ու նոր, գործերը մեր հայտարարված կտարածենք․․․ 

Սիրով ու խաղաղաբար գործելու արվեստը

Ճանապարհ է, որ մինչև չսկսես, ինքնին վերջ չունի… Ճանապարհին ի՞նչ վերջ. մի ընթացք է, որով այնքա՜ն անսովոր, գրավիչ տանում է իր ետևից Սողոմոն իմաստունը… Ինձ համար կարևոր էր, որ Ճրագալույցի

Եթե նետը մահացու է, էլ ինչ խոսք…

Ոտքից, գլխից, թե սրտից է խոցում մեզ… Հայաստանում Իրանի կրթության և մշակույթի կենտրոնի փոխնախագահ Փարսին Քազեմինի այցի մասին պատմել եմ իմ երեկվա գրում… Եվ տեսեք՝ իմ գրասեղանին Փարսինի նվիրած երեք