Կիրակիի կարևոր մասը մի խումբ հարազատներով, Դավիթ Բլեյանի ու Գոռ Ղազարյանի վճռական առաջնորդությամբ, անցկացրինք Խարբերդում՝ Սամվել-Տաթև-Արևիկենց տանը, քսանվեց օրական դարձած Վահան Սերոբյանի հարկի ներքո… Վայելեցինքք մեր ջիգիթին, հիացանք Վահանի հաստատած զմայլանքով՝ այնքա՜ն խաղաղություն կար… Արևիկի պայծա՜ռ փայլով, Վահանի լույսով, Տաթև Բլեյանի, Սամվել Սերոբյանի ինքնավստահությամբ… Որքա՜ն տեղին շրջադարձ էր իմ Տաթևի կյանքում այս մայրանալը… Արևիկի կրթաթոշակը հանձնեցինք, որ կարող է ծախսել իր մասնագիտական կրթության վրա… Վահանի ստեղծած դրամագլուխն է, սկսել է քրոջ մասին հոգ տանել, դրամագլուխն անընդհատ կաճի. Վահանը տեղով մեկ առիթ է… Դավիթ քեռին սկսում է գիտակցել իր կարգավիճակը, կապերը, հարազատության ցանցում իր տեղը….
— Արևիկը Վահանի ո՞վ ա, Տաթևիկը Վահանի ո՞վ ա… Հայրիկ, դու ո՞վ ես Վահանի… Մայրիկը Վահանի տատի՞կն է…
Գևորգ Հակոբյանն այստեղ է, որ կասեր՝ «ավտոմատիչեսկի»…
— Բա Կարինե տատի՞կը (Տաթևի, Շուշանի, Լիլիթի մայրիկին նկատի ունի) Վահանի ով է…
Դավիթն այսպես երկար չէր կանգնել իմ հոր՝ Շամխալբեկի նկարի առաջ. բնակարանի իմ անկյունում՝ պատին, հորս նկարն է… Մանրամասն հարցուփորձ է անում՝ ո՞վ է իմ հայրիկը, իմ պապիկը, քանի՞ տարեկան են, ո՞նց է, որ ես իմ պապիկին չեմ տեսել… Այսպես՝ օրը քանի՜ անգամ։ Լավ է, որ Վահանը պապիկ ունի ու շատ տատիկներ: Դավթի հետ ոչ միայն ժամեր, օրե՜ր կարելի է անցկացնել: Չես ձանձրանա, նյարդայնանա. ոչ մի անխելք քայլ… Այսպիսին է ճանաչումը:

2-4 տարեկանների առավոտյան ընդհանուր պարապմունք Գեղարվեստի բակում:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Ովքե՞ր են մեր հինգ տարեկանները, ինչպիսի՞ն է ու պիտի լինի նրանց համար ստեղծած սեբաստացիական աշխարհը, միջավայրը, ովքե՞ր են մեր հինգ տարեկանների ուսուցիչները… Կլինեն փոփոխություններ, իհարկե, բայց իմ նշած հարցերի պատասխանների փնտրտուքով՝ որպես լուծումներ… միացե՛ք հինգ տարեկանների ուսուցման նախագծերի (ուսումնասիրության) շաբաթին…
Նոր դպրոցի Լիլիթ Սահակյանին, ուսուցչի օգնական Գայանե Սարգսյանին հանդիպեցի հեծանվով իմ՝ Մայր դպրոցի մոտակայքում, ծածկած լողավազանի ճանապարհին, մարզական քայլքով, խուրջիններով, հետո՝ Բախշյանի այգում… իսկական մարզանք, հետո տեսա լողավազանում՝ ճիչերով… Նառա Նիկողոսյանը պատմում էր նրանց հեծանվային պարապմունքների ուրախության մասին… Հեքիաթ. տրիաթլոն, ավելացրեք մեծ մարզադահլիճում մարմնամարզությունը՝ իր բատուտով-ակրոբատիկայով…

Իսկ Զառա Առաքելյանն ավտոբուսի պահանջն է հիմնավորում՝ մարմնամարզության մեծ դահլիճից հինգ-վեց-յոթ տարեկաններին Դպրոց-պարտեզ տեղափոխելու համար… Քրտնած են, որ չմրսեն… Այսպիսի հոգատարությանը մեր մանկավարժությունը չի դիմանա… Ընտրություն է պետք կատարել:

Ինչո՞ւ հիմա, ինչպես երբեք, կարևոր է կարդալ երեխաների հետ… Աշոտ Տիգրանյանն իր արտասահմանյան կապերը լիարժեք օգտագործում է ընթերցանությունը հեղինակային կրթական ծրագրով որոշված կարգավիճակում պահելու համար: Կարդացե՛ք նաև նրա առաջարկած «Ութ միջոց մեկ տարում վաթսուն գիրք…» հրապարակումը:

Նոր դասավանդողների մի խմբի ներգրավումը դասավանդողների քառօրյա վերապատրաստման ծրագրում հետևողական պիտի ընդգրկի բոլոր նորերին: Իսկ Լուսինե Բուշի նախաձեռնության՝  օտար լեզվի մասնագիտական խմբի դասավանդողների համար ամենշաբաթյա կարճատև հադնիպում-սեմինարների զարգացմանը եկեք ուշադիր հետևենք ու արձագանքենք մյուս մասնագիտական խմբերով… Այո՛, մանկավարժությամբ զբաղվենք. յուրաքանյուրիս եզակի փորձն անընդհատ փոխանցման մեջ դնելով, իարարից սովորելով. ներառականությունն իրարից անընդհատ սովորելու միջավայրի ստեղծումն է:

Գեղարվեստի դպրոցի այսօրվա պարտիզպանները:

  • Ինչ անել օլիգարխիայի կուտակած հարստության հետ Հայաստանում… Ես առանձնացրի այս էական հրապարակումից հետևյալը. «Ինչպե՞ս անել, որ կապիտալն իրենով չխեղդի այլոց: Չէ՞ որ կարող են լինել ավելի հնարամիտ, ճկուն և շնորհալի բիզնեսմեններ, որոնք սակայն կապիտալի հետ անհավասար մարտում տանուլ տան հիմնավորապես՝ անգամ օրենքով բոլոր պայմանների հավասարությունն ապահովելու դեպքում: Տնտեսությունն այս տեսանկյունից է նուրբ երևույթ, որ գրված օրենքներից զատ, ենթակա է նաև չգրված օրենքներին: Այ, հենց դա է խնդիրը՝ ինչպես գրված օրենքներով կարգավորել չգրվածներն այնպես, որ մի կողմից ցնցում առաջացնող կուլակաթափություն չլինի, մյուս կողմից էլ կուտակված կապիտալը չշարունակի խեղդել այլոց հնարավորությունները: Հակառակ դեպքում, ոչ մի նշանակություն չկա մրցակցային հավասարության ապահովման մեջ, որովհետև արդեն իսկ կա մեկնարկային անհավասարության ցցուն իրողություն:
    Հայաստանը ոչ թե վաղ թե ուշ կանգնելու է այս իրողության առաջ, այլ արդեն իսկ կանգնել է: Սրա առաջ կանգնելու էր Հայաստանը նաև իշխանափոխության դեպքում: Ցանկացած իշխանություն Հայաստանում բախվելու է այս խնդրին»:
  • Հյուսիսային Կովկասում բացվել է «Մետաքսի մեծ ճանապարհ» տուրիստական մեծ երթուղին: Մեր՝ կրթահամալիրի Բանգլադեշի մետաքսի ճանապարհը կլիներ ճամփորդական-մանկավարժական-նորարարական…, եթե այս ճանապարհին ավելի լուրջ, որպես կրթահամալիրի զարգացման հերթական աստիճանի վերաբերվեինք…  Իսկ Հյուսիսային Կովկասը միշտ ձգել է… Գրանցում եմ այն իմ-մեր ճամփորդությունների ծրագրում…
  • Լեհաստանում կենդանաբանական այգում արջը փորել-հանել է երկրորդ համաշխարահային պատերազմի տարիների արկ:  Քանի՜ տարի փորփրում ենք Բանգլադեշը բազում մեխանիզմներով-արջերով… Միայն հին կաբելներ-փտած խողովակներ… Ոչ մի բրածո-գտածո…

Նոր դպրոցի 1-ին դասարանի պլեներ Ծիծեռնակաբերդի այգում:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի:

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
# 802

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծովը ծնկից

Միջին դպրոցի Թագուհի Միրզոյանի ու Քրիստինե Զախարյանի՝ թարգմանչական ստուգատեսին ներկայացված  «Ինչուիկ» շարքի նյութերը իսկը Դավիթ Բլեյանի համար են: Իրոք, շնորհակալ եմ: Դավթին այսպիսի՝ գիտահանրամատչելի տեսանյութերից չես կտրի. երեկ տուն մտա.

Եթե բանտ եք, ապա ոչ ցմահների․․․

Օրագրի իմ երևանյան ժամն է․ էլի ես պատշգամբում եմ, բայց հռոմեացիների կառուցած և իրենց կայսեր անունով Տիբերիա կոչած քաղաքի հյուրատան, դեպի Տիբերական լիճ նայող․․․ Հոկտեմբերի 6-ը՝ առտու 5-ը․․․ Էլի ես պատմում

Բարև, ես եմ

…Մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն, և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը։ Հովհաններ Թումանյան, 1909թ․ «Մեծ ցավը» Հ․Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածը իմ օրագրի ընթերցարանում է․ կարդացե՛ք հիմա