Արմինե Թոփչյանին չպարգևատրել չէր կարելի. Հարություն Թոփիկյանի սիրալիր առաջարկով սեպտեմբերի 15-ին Կամերային երգչախմբի հետ «Շարական» փառատոնի շրջանակում լինելով Տաթևում՝ թևեր առավ ու թև տվեց ինձ, ես՝ ձեզ, մեդիաբնակիչներիս՝ այդպիսի պատկերներով… Բրավո՜, Թոփչիկ, ու իր ընտրությամբ նվերն էլ տեղում գտնվեց՝ հեծանվաթափառում կրթահամալիրյան Բանգլադեշով, մետաքսի մեր ճանապարհով՝ Կենտրոնից Նոր դպրոցով Հիմնական, գնացքի գծերով՝ Սեբաստացի ագարակ, իր Դպրոց-պարտեզով ու Բաբաջանյան-Րաֆֆի անցումով՝ Կենտրոն… Անձրևը մեզ՝ մեր լանջաղբյուր փոփոխություններով ոգևորվածներիս ի՜նչ կանի. երկուսս էլ՝ անձրևասեր-արկածախնդիր… Ողջ ճամփին ոչ միայն հիանում էինք մեր գծած-փռած կանաչով-ուղով, այլև աչքերով-մտքերով (սրանից է սկսվում գործը) փռում էինք նոր, մեկը մյուսից գրավիչ լանջեր. Բանգլադեշը դառնո՞ւմ է լանջաղբյուր… Հոկտեմբերին մենք լանջասեր-բնասեր մեր հասարակությանն այսպիսի հեծանվապտույտի կկանչենք մետաքսի մեր ճանապարհով, ներքին ու հարակից բակերով, հարթակներին-բարձունքներին ներկայացնելով 2016-ի մեր արածն ու 2017-ի նախագծերը, զարգացումները… Ասելով չէ, անելով է, խոսքերով չէ, տեսնելով է. հոկտեմբերի 15-17-ին «Բանգլադեշը՝ նոր լանջաղբյուր» ներկայացման հրավերը ես արեցի. գիտե՞ք, ես հոկտեմբերի 1-10-ը ֆիզիկապես բացակայելու եմ ու անտիար լայն դաշտ բացեմ ձեր ոգեշնչման-խիզախումի համար… Այնպես արեք, որ գամ ու ասեմ՝ վա՜յ, մորս խոսքով ասած՝ կրթահամալիրյան Բանգլադեշը բարձել եք աքլորի…

Նոր դպրոցի բակի հերթապահները:
Լուսանկարները՝ Հասմիկ Թոփչյանի:

Տիգրանյան Աշոտը ոչ միայն օրագրի իմ ընթերցողն է, այլև էմպաթիայի* ոգևորիչ, դրսևորող, գործուն աջակցում է, խելացի հուշում-առաջարկում… Այսպիսի ընթերցողի մասին ո՜վ չի երազի, շնորհակալ եմ: Հոգեբանության պրոֆեսոր Դեսի Էդվարդն իր, ասում են՝ հայտնի, «Ինչու ենք մենք անում այն, ինչ անում ենք» գրքում ապացուցում է, որ ընթերցանության համար լայն, աշխարհահռչակ կաշառքի ձևերը մերժելի են՝ իրենց ասոցիատիվ ազդեցությամբ՝ ընթերցանությունն ինչ-որ ձանձրալի մի պրոցեսի վերածելը, և այնպիսի, որին անպայման հաջորդի կաշառքը… Կարդացե՛ք Աշոտ Տիգրանյանի առաջարկած նյութը, իսկ Աշոտը, Յուրան, Մարիետը, Գևորգ Հակոբյանը թող մանկավարաժական լաբորատորիայի ղեկավար Սուսան Մարկոսյանի հետ որոշեն Դեսիի գրքի հայերեն թարգմանության հարցը… Ինչո՞ւ ոչ:

Նոր դպրոցի երկարացված օրվա խումբ. միջավայրի խնամք:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Դավիթ Բլեյանի նախաձեռնությամբ կիրակի օրը վերսկսվեցին մականախաղի ընտանեկան մրցումները… Ոգևորիչ խաղ եղավ ու… սպասված արդյունք՝ կոտրվեց մեր խաղահրապարակ դարձած հյուրասենյակի պահարանի ապակիներից մեկը.
— Հայրիկ, չե՞նք կարող այնպես անել, որ մայրիկը չիմանա… Շատ կհուզվի…
Օրվա երկրորդ կեսին վարակիչ խաղը տեղափոխվեց «տուգանային հրապարակ»՝ Սոնայի ու Դավթի մասնկացությամբ: Արմինե մայրիկի ու Դավթի հետ համաձայնության եկանք մականախաղը Դպրոց-պարտեզ տեղափոխելու շուրջ… Ո՜ւր ուզում եք, կրթահամալիրը մեծ է…

2-4 տարեկանների ալյուրանկարչություն:
Լուսանկարները՝ Նելի Արղությանի:

Առնոլդ Բլեյանին ու Քոլեջի ուսանող Աստղիկ Գալշոյանին կարող եք շնորհավորել՝ նրանք արդեն նշանյալներ են… Հուզիչ-տպավորիչ կիրակի եղավ… Ես չեմ թաքցրել, նշանի արարողության մեր օրերի իմաստը չեմ յուրացրել. ինձ այնքա՜ն լավ էի զգում յուրային այդ հավաքին՝ Գալշոյան-Իսրայելյանների ընտանիքում… Աստղիկի համար նշանի մատանին ծննդյան օրվա նվեր եղավ… Տարածաշրջանի ամենագեղեցիկ զույգը փայլում էր… Աշխատավոր Իսրայելյան Աշոտի ընտանիքում Աստղիկը չորրորդն է աղջիկներից… Չորս հետաքրքիր-համերաշխ անխոնջ քույրիկ՝ մի տեղում, այս առիթով, նրանց մեջ և մեր շրջանավարտ, սիրելի Լուսինե Իսրայելյանը՝ նորից նշանածի հետ.. Ու նրանցով հիացած-նրանց նվիրված եղբայր, որ գիշեր-ցերեկ հոր հետ աշխատում ստեղծում է մեծ ընտանիքի բյուջեն… Եվ որքա՜ն թեթևություն-մարդկություն կար ընտանիքում, հավաքում… Սարգիս, Աշոտ, Դավիթ մանուկները բեղուն այս ընտանիքի առաջնեկներն են ընդամենը… Կենտրոնում հիմա Առնոլդն ու Աստղիկն են:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան:

# 795

* Էմպաթիա, անձի ընդունակությունը՝ հասկանալու ուրիշի հոգեվիճակները և ապրումակցելու նրան։
Էմպաթիան հատկապես հստակ է դրսևորվում մարդկանց անմիջական փոխհարաբերություններում։ Այն հաղորդակցման ընդունակության անհրաժեշտ բաղադրիչն է, առանց որի մարդկային լիարժեք շփում չկա։ Օնտոգենեզում էմպաթիան անցնում է զարգացման երկար ուղի (անձի ընդհանուր հոգեկան զարգացման հետ զուգընթաց) և հատկապես մեծ չափով պայմանավորված է անձի բարոյական զարգացման մակարդակով։ Աղբյուրը՝ Վիքիփեդիա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արատեսյան եռապատում

Մինչ աշխատանքային օրը կսկսվեր Երևանում, իսկ Գյումրիում, Ստեփանավանում, Ալավերդիում,  Դիլիջանում շրջանավարտները կսկսեին իրենց ճամբարի երկրորդ օր մենթոր տիարի աշխատանքային խումբը ճամփա ընկավ Արատես՝ հունիսի 14-ին սկսվող ռազմամարզական ճամբարի  նախապատրաստման արված աշխատանքները գնահատելու, անելիքը կոնկրետացնելու. օր չմնաց։ Աշխատանքային շաբաթը Արատեսում՝ ընկերների հետ: Ողջո՛ւյն։  Արատեսից էլ, ահա, այս եռապատում նվերը Շրջակա միջավայրի օրվա առթիվ ձեզ։ Բոլորին։  #2077

Որտեղ էլ լինեմ, կհիշեմ ու կասեմ այն խոսքերը, որ հիմա չեմ գտնում…

Վերնագիրը՝ Քնքուշ Բաղդասարյանի խոսքից։ Մեզանում հերթապահ-շնորհավորական-«հավուր պատշաճի» խոսքը չարաշահվում է։ Տոն է, ծնունդ է, միջոցառում է, հավաք է մի առիթով, ու գնա՜ց… Խոսքը կարող է զբաղեցնել հավաքի կեսը, ու ձանձրույթը կարող

«Չաչանակ»-ով սկսում ենք, ու պրծում չկա…

Ամենօրյա իմ գիրը-պատումը, որ տեսնում-կարդում-լսում եք, նկարազարդ է, չէ՞, շնորհիվ սեբաստացիական ֆոտո-խմբագիրների աջակցություն-լրացման… առանց փորձարարության՝ էքսպերիմենտի կլինի՞։ Չի լինի, չի զարգանա, անհետաքրքիր կդառնա, ու պատումը-գիրը մի տեղ կընդհատվի։ Շնորհակալ եմ