Ավելացել են նաև կրթահամալիրի կապերով մարդիկ. լավ է, որ բոլորը գիտեն իմ գործը, և կրթահամալիրի նկատմամբ հարգանքը փոխանցվում է ինձ: Այսպես անբաժան՝ ես ու կրթահամալիրը կանգնած ենք. մեզ մոտենում են շրջանավարտ-ուսուցիչների սիրելի խումբ՝ Վահրամ, Արման, Արտավազդ, Աիդա, Ռուզան… Երևանցիները Ազատության հրապարակում՝ սրանից պատշաճ-համապատասխան նախագի՞ծ…

Այսպիսի մի դրական լիցք-ազդեցություն էլ այսօր ստացա գերմանացի նկարիչ, սեբաստահայ Հովհաննես Ազատյանի (թուրքական ազգանունը՝ Թափյուլի) երեկվա այցելությունից: Մենք գեղարվեստի դպրոցում սովորողներով և ուսուցիչներով նշեցինք մեր հայրենակցի 70-ամյակը:

Երկու ժամը նկարչի աչքով-ձիրքով-կյանքով, աշխարհ տեսած, Սեբաստիայից-Պոլիս-Շտուրգարդ-Ամն-Կանադա-Հոլանդիա-Գերմանիա հասած մարդու համար բավական ժամանակ է հետևության համար. լսեք՝ հրաժեշտին ինչ ասաց.
— Աշոտ, ես այստեղ հայրենիք ձեռք բերեցի: Այստեղ է իմ հայրենիքի ապագան: Սա իմ տեսած ամենահեռանկարային կենցեպտն է՝ հայրենիք՝ կրթության միջոցով ու արդյունքում…

Ինձ համար մեկ է՝ ծափահարում են թե սուլում. երբ ինքնագնահատական չէ նաև, ի՞նչ տարբերություն:

Մարդը, կենսագրությամբ տպավորիչ, կենսունակ, լեցուն կյանքով ու գործերով, ով առաջին ագամ է Հայաստանում, Երևանում, Բանգլադեշում, կրթահամալիրում, տեսավ ու գնահատեց կրթահամալիրի Բանգլադեշը: Մենք գործընկերներ ենք, եղբայրներ այսուհետ, Հովհաննես, դու քո նկարիչ կրտսեր եղբոր հետ, ով նույնպես Հայաստանում չի եղել և, վստահ եմ, քո միջոցով կանցնի այս ճանապարհը, կապաքինվի, հայրենիք ձեռք կբերի, Սեբաստացի ես, որտեղ էլ որ լինես… Արի շարունակենք սկսած գործը՝ միշտ շնորհակալ այս հանդիպման միջնորդ Սարգիս Հացպանյանին:

Կրթահամալիրը յուրաքանչյուրիս դրսևորման  և ապրելու թանկ, շատ թանկ հնարավորություն է… Ինչքա՜ն մարդ հենց այդպիսի հաստատություն-միջավայրի կարիք-պակաս-անհրաժեշտություն ունի… Բայց ինչո՞ւ ենք արագ դառնում սպառող-մարազմատիկ-սովորական, որ կարող ես և լինել, բայց ինչո՞ւ կրթահամալիրում… Ներառում է, երբ գումարվում ես, ամեն օր ես ուժ տալիս ու ստանում… Ծերանալ չկա, ծերացել ես՝ գնա. կրթահամալիրը մեծապարտեզ չէ, ես դա չեմ հանդուրժի, որևէ տեսքով, որևէ ազգանունով… Հենց հիմնադիր տնօրենից սկսած: Կտեսնեք ծերացածին` հարվածեք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ով քնած է, արթուն կացեք… Հետո չասեք, որ…

Մեռելոցի օրը՝ սեպտեմբերի 14-ին, ես աշխատում եմ. կենդանի գործեր ունեմ, որ սկսել եմ, ավարտել է պետք: Սեբաստացիներից ո՞վ կմիանա: Էս հեծանվաուղին, հեծանվաակումբը, հայրենագիտական կենտրոնը, մեր յոթ դպրոցների բակերը, քոլեջի նոր

Գիտելիքի օր ամբողջ կյանքը պիտի լինի… 

Երեխան մեր ապագան չէ, երեխան մեր ներկան է… Հարյուրավոր երեխաներ՝ մի տանիքի ներքո. սա  ծիծաղի, ուրախության աշխարհ է ստեղծում։  Ծնողը կարող է պիտի փոխի դպրոցը։

Երկիր դրախտավայր՝ Բանգլադեշ

Հետևեք ինձ, հիմա ես մտնում եմ իմ ու ձեր երկիր դրախտավայր՝ Բանգլադեշ… Հիշո՞ւմ եք Դպրոց-պարտեզի (Բաբաջանյան 38/1) այսօրվա մուտքը մեկ տարի առաջ… Գոհար Եղոյանից ու Տաթև Բլեյանից լավ ո՞վ կհիշի,