«Ազգի» հրապարակումներին ես շարունակում եմ հետևել Աշոտ Տիգրանյանի սիրալիրությամբ, հատկապես ուշադիր եմ նրա մշակութային հավելվածի նկատմամբ։ Հովիկ Աֆյանի ֆիննական դպրոցին նվիրված ընդարձակ ակնարկը պիտի որ ընթերցողը հետաքրքրությամբ կարդա. զուգահեռները անպակաս կլինեն։ Երկու դիտարկում։ Ֆիննական դպրոցը, իհարկե, ասենք այսպես, ամբողջական ներառական է, ֆիաննական հասարակություն-պետության հետ։ Մեր, իմ արածի մեջ դոնքիշոտություն կա։ Մեկընդմիշտ պատասխանում եմ՝ ես իմ մանկավարժությամբ իմ ներսից եմ գալիս՝ սկսած 1979-ից, երբ մասնագիտություն-զբաղմունք դարձավ մանկավարժությունը, կրթության հեղինակային կազմակերպումը…. Ես Ղազարոս Աղայանի հետևորդն եմ, կարող է ամենաշատը նրա ազդեցությունն եմ կրել։ Առիթ է, զարմանքս բարձրաձայնեմ՝ որտեղի՜ց մեր մանկավարժության նահապետ Աղայանի այդ առաջադիմությունը, երբ ամենահամեստ ուսում էր ստացել, պիտի որ իր ժամանակի շատ կարևոր գրքեր կարդացած չլիներ, անծանոթ էր, բնականաբար, առաջադեմ աշխարհի փորձին… Բայց արի ու տես, որ իր ժամանակի ամենաառաջադեմ մանկավարժական մտքերն էր կրում, ինքն իրենով-իրենից, իր կենսափորձով, իր երևակայությամբ… Հայրս, երբ գրիչ էի առնում ձեռքս իր բանավոր արած հաշիվները ստուգելու համար, զարմանում էր.
— Շան տղա, միտքն ինչի՞ համար է, մտքո՛վ աշխատի։

Դպրոց-պարտեզի օրվա հերթապահները օգնում են մաքրել լողափը, լողավազանները։
Լ
ուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի։

Իմ միտքը, իմ երևակայությունը, իմ ներսին ուղղված հայացքը միշտ արթուն-գործուն են։ Կարդալ, իհարկե, պետք է, բայց ինձ գուցե ավելի օգտակար են իմ գործընկեր ուսուցիչների, մեր կրթական համայնքից եկող ձայները… Ներսո՛ւմդ պիտի լինի, որ այլոց մտածումներ-լուծումները կապի մեջ մտնեն… թե չէ կապկել կլինի։ Մենք ենք, մեր կյանքով ստեղծած աշխարհն ու մեր կյանքը՝ որպես մանկավարժություն…

Մարմնակրթություն, Դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիներ։

Հայերենի ֆլեշմոբի ընթացքին հետևեցի, իհարկե… Վանուհի Բաղմանյանը՝ կազմակերպիչ-մասնագետը երեկ օրվա վերջին Կենտրոնում համակ կենտրոնացում էր՝ համակված իր նախագծով-գործով, կեցցե։ Երեկոյան տուն մտնելիս հանդիպեցի մեր Ավագ դպրոցի Մելինե Մարտիրոսյանին. շտապում էր Թումանյան այգի՝ հայերենի ֆլեշմոբի։ Իսկ Լուսինե Բուշն ու Մարալը, տեսեք՝ Սևանի «Ժայռ» հասցրին-շարունակեցին, դաշտային աշխատանք, լեզվաբանություն և իրիկնային լիճ… Կեցցեք։ Իմ ուշադրության կենտրոնում հիմա 2-4 տարեկաններն են, նրանց դաստիարակի և օգնականի (մենք քսաներկուսն ունենք) խնայող աշխատանքը՝ ինչպե՞ս տանելի-մարդկային դարձնենք այս, ինձ այդպես էլ անհասկանալի-անյուրացնելի երևի, աշխատանքը…

Մայրենի ֆլեշմոբ Թումոյի այգում։
Լուսանկարները՝ Անի Հովհաննիսյանի և Վանուհի Բաղամյանի ֆեյսբուքյան էջերից։

Խառնարանից (ավազանից, Մայր դպրոցից, կրթական պարտեզի մեծ պարկից. ընտրեք՝ որն է ձերը) Արևելք-Հյուսիս (Նոր դպրոցով Գեղարվեստ) անցում էի կատարում ու քաղաքային ենթակայության ՆՈՒՀ-ի (նախադպրոցական ուսումնական հաստատության) մի անկյունում դադար առա… Չեմ սիրում համեմատություններ ոչ ֆիննական դպրոցի հետ, ոչ էլ ահա նույն Բանգլադեշի, հենապատից այս կողմ-այն կողմի հետ։ Բայց լիքը երեխաներ ապրում են, չէ՞, այսպես, պճնված ծնողները գնում-գալիս են փուչիկներով… 2-4 տարեկան երեխաները՝ քշված մետաղյա «բեսեդկայի» մեջ, տոթից գույները փոխած, հավեսը փախցրած… Ի՜նչ արած… Քիչ վերև՝ մեր Գեղարվեստում, ուրիշ տեսարան էր, ֆիննակա՞ն. լողագեստով-վարտիքով էլի 2-4 տարեկաններ իրենց ծովի շուրջը, իրենց Օլյայով ու Քրիստինեով, այնքա՜ն զբաղված-կենդանի, զո՜վ, ինչպես Սևանի «ծոցում»՝ Բուշի-Մարալի ճամբարում, թե Թումանյանի այգում մայրենիի երեկոյան ֆլեշմոբին… կամ երեկվա մեր անդրանիկ համերգ-մեդիաուրբաթին Մարմարյա սրահում կամ Նոր դպրոցի նախակրթարանի պուրակում, որտեղ Աննա Հայրոյանի խմբի Անահիտ Մովսիսյանի ծննդյան ծեսն էր… Ինչո՛ւ հեռու գնանք. լողավազանից այն կողմ Գեղարվեստի 4-5-րդ դասարանցիները պարտիզպանությամբ էին կլանված՝  բահով-փոցխով-սայլակով-խողովակով… Կյանք է, որ մենք ապրո՞ւմ ենք, ապրում-վայլելո՞ւմ ենք, թե՞ սպասում ենք, որ պրծնենք, տեսնենք՝ ինչ ենք անելու…

«Մաքուր միջավայր» նախագիծ. Նոր դպրոցի երկարացված օրվա խմբեր:
Լ
ուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի։

Օրվա վերջին հեծանվով կանգնած եմ Ա. Բաբաջանյանի երկրորդական փողոցում, որտեղ 8.30-9.00 և 16.45-17.00 թեժ է լինում. այստեղ մեր 25 երթուղիների հանգույցն է։ Ես առավոտյան այստեղ եղել էի ու ողջ օրը մտամոլոր էի՝ 1-ին դասարանցիների հետ վարուվեր՝ Արևմուտքից Խառնարան, հետո Գևորգ Հակոբյանի հետ՝ Հյուսիսի դալաններով… Ես անհանգիստ եմ, ես մեր մանկավարժության անօտարելի խնդիրներից մեկի լուծմամբ եմ տարված՝ տարատարիք սովորողների և ուսուցիչների ամենօրյա փոխադրման հանգույցի՝ Մայր դպրոց-դպրոցներ անցումների մեր կյանքի կազմակերպմամբ… Մտքով, հայր իմ Շամխալ, իմ երևակայության փորձի ողջ ուժով… Միացե՛ք ինձ. սա թաքուն արվող գործերից չէ։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#786

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր կյանքը՝ փաթեթավորման մշակույթի հաղթահարում…

— Ինչո՞ւ են բոլոր աղջիկները վարդագույն սիրում, հը՞․․․ — Իմ քույրիկ Աստղիկը բախտավոր է։ Ինքը բոլորիցս ուշ է ծնվել ու ամենաուշը կմահանա։ Ես ծիծաղում եմ. — Իսկ դու սո՜ւս, ձայն

Ես եմ՝ քո անմահությունը

 Անմահությունը։ Ես եմ։ Ամպերը՝ երկնքում, աստղերը` ամպերի վրա, իսկ լուսինը՝ աստղերի գրկում։ Արփի Սահակյան Կրթահամալիրի Քոլեջի «Նախադպրոցականի դաստիարակ» մասնագիտությամբ այս տարվա շրջանավարտ Աննա Պետրոսյանի հետ ավելի ու ավելի հետաքրքիր է.

Ճանապարհորդ Կիմի առաջին ուսուցչական ուղևորությունը բարով․․․

Մեր այս ճամփորդությունը անոնս է դեկտեմբերի 4-ից սկսվող «Գեղարվեստը կրթահամալիրում» արտագնա աշտարակյան նախագծի համերգ-ներկայացում-ցուցադրության։ Ճիշտ ժամին, անբացակա, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից սկսված ճամփորդությունը Կիմա Ստեփանյանի նախանշած ընթացքը ունեցավ՝ իմ հայտնի