1. Երեկ՝ օգոստոսի 27-ին, փաստեցի, որ ինձ անհայտ մարդ գեղարվեստի դպրոցի պահակ Ավետիկ Գալստյանի ներկայությամբ ծխում էր կրթական օբյեկտում: Այսօր գեղարվեստի դպրոցի սանհանգույցում՝ նստակոնքի մեջ ես նորից տեսա ծխախոտի մնացորդներ: Ավելի կտրուկ եմ լինելու, քան 2015-2016-ին։ Կարծում եմ դպրոցների ղեկավարները այնքան ինքնավար կլինեն իրենց աշխատանքում, որ, որևէ պատճառաբանությամբ, այս հիմքով աշխատողին աշխատանքից ազատելու առիթներ չեն տա:

    Կրթական օբյեկտում ծխելու արգելքը հավասարապես վերաբերում է կրթահամալիրի աշխատողին՝ հիմնական թե քաղաքացիաիրավական պայմանագրով, յուրաքանչյուր ծնողի, պարզապես մարդու, ով ոտք է դնում կրթահամալիր դպրոցի տարածք:

  2. Ընդունելությունը դպրոցներում, քոլեջում, բոլոր կրթական ծրագրերով շարունակվում է, և դա լավ է, առաջանում են նոր դասարաններ, խմբեր… Այս ընթացքը մենք պիտի նկատի ունենանք մինչև սեպտեմբերի 2-ը ներառյալ։
    Առանց 5-12-րդ դասարանցիների՝ ուսումնառության պայմանագրերի հավելվածը համարվող, սահմանված կարգով կազմվող անհատական պլանների թերի կլինի դասավանդողների անհատական պլանների կազմումը սահմանված կարգով։

    Ահա ինչու՝ «2016-2017 ուսումնական տարվա մեկնարկ» նախագծով օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ին խնդիր է դառնում օգնել-կազմակերպել, որ 5-12-րդ դասարանի յուրաքանչյուր սովորող կազմի կարգերով և ուսումնական պլանով որոշված իր անհատական պլանը, որով հնարավոր կլինի ձևավորել սովորողների ընտրությամբ դասընթացների, գործունեության, ակումբային խմբերը, լրացուցիչ կրթության խմբերը։ Հատկապես որ ձեր սեղանին են ճշգրտումներով ուսումնական պլանները, մյուս կարգերի հետ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում լրիվ աշխատաժամանակով դասավանդողի աշխատաժամանակի կառուցվածքին ներկայացվող պահանջները, մանկավարժական աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածության գրանցման կարգը։
    Այս առումով բոլորը հավասար պայմանններում են. սեպտեմբերի 5-ին հաստաստված պլանով վճարումը կատարվում է սեպտեմբերի 1-ից։ Առաջարկում եմ Ձեր շահերը պաշտպանելիս օգտագործել սուրհանդակը՝ որպես ուղեցույց։ Իսկ կրթահամալիրի խորհրդի նիստը նշանակված է 2016թ. սեպտեմբերի  8-ին։ Մնացածի մասին՝ վաղը, Մարմարյա սրահում, մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունքի ժամանակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տոնական նորամուտներին ընդառաջ

Սիրելի սեբաստացիներ, դասավանդողներ, հիշեցնում եմ, որ Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնի նորամուտների ծրագրով նախատեսված են մայր դպրոցի փառատոնային պուրակի, մուտքերի նորոգման, հանդերձարանների ստեղծման, բարելավման աշխատանքներ։

«Հե՜յ, ջան Երևան» ամփոփիչ համերգ-տոն

Գիտեք, հոկտեմբերի 23-ին կրթահամալիրի Արևելյան դպրոցի նախաձեռնած «Հե՜յ, ջան Երևան» ամփոփիչ համերգ-տոնն է Ազգային ժողովի բաց այգում։ Սրանից հարմար վա՞յր, սրանից լավ նվե՞ր… Համերգային ծրագիրը հրապարակված է, երևանցիներին նվեր երգարանը

Ամառ է, հե՜յ, սեբաստացինե՜ր…

Առաջնահերթ է դառնում դպրոցներում լողափերի կազմակերպումը, դրան անհրաժեշտ բոլոր պիտույքների նորոգումը, պակասող գույքի ձեռքբերումը: Նույնը վերաբերում է նաև բացօթյա դպրոցներին, խաղահրապարակներին: Մայիսի 9-ի գրում անդրադարձել եմ այս հարցին հիմա քչախոս