Այնպես չէ, որ ես հոգ եմ անում, թե ինչ պիտի ասեմ-գրեմ վաղը, մյուս օրը… Օրվա հոգսը բավ է օրվա համար։ Հենց պատումիս մեջ արհեստականություն մտավ, օրագիրն այս կդառնա օր օրի անտանելի… Իբր քիչ գործ ունեմ այդպիսիք, որ հիմա էլ գիրն իմ այս՝ Աստծու ամեն օրվա։ Ամենևին։ Մեջբերում Կտակարանից. «Հայեցարո´ւք ի շուշանն վայրենի` որպէս աճէ. ո´չ ջանայ, եւ ո´չ նիւթէ:  Մի´ այսուհետեւ հոգայցէք` եւ ասիցէք` զինչ կերիցուք կամ զինչ արբցուք կամ զինչ զգեցցուք»:

Անկեղծ, բաց և անդավաճան. մեր հոբելյանական տարվա հանդիսությունների (միջոցառումների բացառման) թե հանդիսավոր-ասելիքային մեկնարկի առիթով ասվածը բանալին է իմ պատումի… Պ. Սևակը կարծես կենցաղային գրավչություն է հաղորդում այս անդավաճանին՝ «Ո՛չ մի գաղտնիք չունեմ իմ կնոջից անգամ….»։ Իմ կյանքը՝ անձնական-հանրային՝ իր քաղաքական, հասարակական, մանկավարժական բաղադրիչներով, այնքան միախառնված է ու բաց, հայտնի՝ որպես փաստ, որ անլուրջ է ինչ-որ բան պահելը, ծածկելը, շշուկով ասելը. որ ի՞նչ… Ինչի՞ է պետք օրագիրը, եթե չի կարդացվելու. մեջբերում Կտակարանից. «Զի ոչինչ է ի ծածուկ, որ ոչ յայտնեսցի, եւ գաղտնի՝ որ ոչ ծանիցի: Վասն զի զոր ինչ ասիցէք ի խաւարի, լսելի լիցի ի լոյս. եւ զոր յունկանէն խօսեցարուք ի շտեմարանս, քարոզեսցի ի վերայ տանեաց»։
Շուշան Բլեյանը,  հենց հիմա կարոտեցի… ցավեցնելու աստիճան, տեսեք՝ ինչ նկարաշար է ուղարկել՝ իր մեկնաբանություններով։

IMG_56923821140105IMG_56839134067352IMG_56723434421356

Խոստումն էլ՝ իր ձայնը, երգը ուղարկելու մասին, կկատարի-չի կատարի այնպես, որ չես իմանա՝ կատարեց, թե չկատարեց… Շուշանն շողէր հովտին, Շողշողէր դէմ արեգականն… Շուշանն շաղով լցեալ, Շող-շաղով և շար մարգարտով»։ Ու սպասում եմ սպասված անակնկալին (ամենալավն, իհարկե, սպասվածն է), որ Շուշոն Վիենայից գա, ու երեք Բլեյան մի քիչ իրար հետ ապրենք։ Իսկ Շուշանի սենյակը պատրաստել է պետք. այս իմ հարազատ ճարտարապետ ընկեր Համլետ Խաչատրյանն այս տողերը կարդա, վեր կենա գա, ասի՝ ոնց Շուշոյի սենյակն ու սենյակ տանող պատշգամբը Վիենան ապրեցնող, դասական վոկալի աստիճաններով բեմ բարձրացող աղջկաս սրտով-ճաշակով անենք… Համ էլ հուլիսի 13-ին պուճուր աղջիկս դառնում է կլոր 19 տարեկան։ Այսպիսի թավալգլոր ընթացք՝ իսկը երկու օրվա։ Ուրիշ ինչպե՞ս, եթե ոչ՝ «Խաղաղ անցիր, ուրախ անցիր Երկու օրվան էս ճամփեդ»… Աղջիկներ, ինչպես գիտեք, շատ ունեմ, ու կամեցա որպես երաժշտություն, որ ինձ միշտ հիացմունք է պարգևում, ձայնել՝ Լիլիթ, Տաթև, Շուշան, հետո էլ աղջիկների շարան՝ Արաքս, Արև, Սոնա… «Եվ ո՜վ կասի, թե ուր հասար»….  Մարդ իր անկեղծ ու բաց 60 տարի բոլոր ընթացքին անդավաճան, հոբելյանական 2015-ին բռնի ու աղջիկ ունենա, անունն էլ… Էնքան աղջկական անվանաձայներ կան իմ ականջում…. Արթնացա թե չքնեցի ժամը 02-ին, իսկ հիմա 03-ն էլ չկա… Շուշա՜ն…. Այսօր 04-ին քնեցի….

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր է՝ իմաստի փնտրտուքով

Անիմաստ է, ինչպես օրն է դարձել այդպիսին, բացատրելը Դավիթ Բլեյանին մեր, թե ինչ տոն է մայիսի 1-ը՝ ազգային տոնացույցով՝ աշխատանքի օրը։ Արմինե մայրիկը թող չարչարվի. կարող է և ստացվի, փորձառու

Օտարամոլությունը հայրենի-մայրենիով՝ Օշական ուխտով կտրեմ․․․

Կիրակի ջան, ամենաշատը ես քո կարիքն ունեի, ու դու ինձ հասար․․․  Որքան էլ որ վաղը սկսվող  երկուշաբթին լեցուն է օրացույցով որոշված գործերով․․․ Հագեցած-անցած շաբաթից երկու բռնկում-տեսիլ մեկումեջ հաջորդում են․․․ Հայ ու

Կտրվենք գետնից, նոր թափ ու թեթևություն մեր գործողություններին, մեր ընթացքին…

Լինում է այսպես. գիշերը 3-ին արթնանում ես, քունդ առել ես… բայց պատմելդ-գրելդ չի գալիս… Ռեժիմը՝ ռեժիմ, բայց ամեն օրվա գիրը զոռի բան չէ, թոկ չէ՝  վիզդ գցած… Սկսում եմ համակարգչային