Ինչպե՞ս էր աշխատում 1995-ի սահմանադրական հանձնաժողովը և ինչպե՞ս է աշխաատում այն փոփոխելու հանձնաժողովը հիմա։

Մինչ 1995-ի ՀՀ Սահմանադրության ընդունումը, դրա վրա ավելի քան լրջորեն են աշխատել: Սահմանադրությունը մշակող հանձնաժողովի կազմում ընդգրկված Աշոտ Բլեյանը Newslineի հետ զրույցում պատմեց Սահմանադրության ստեղծման պատմությունը:

Նա նշեց, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել այն ժամանակ Գերագույն խորհրդում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն՝ ի տարբերություն 2013-ի Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը մշակած հանձնաժողովի կազմի:

«Ես հանձնաժողովում Գերագույն մարմնի «Նոր ուղի» կուսակցությունն էի ներկայցնում: Խորհրդարանում միայն ես էի մեր կուսակցությունից,  բայց  կարգն այնպիսին էր, որ յուրաքանչյուր կուսակցություն, որ խորհրդարանում ներգրավված էր, ուներ իր  ներկայացուցիչը հանձնաժողովում»,- ասաց Բլեյանն ու կարծիք հայտնեց, որ ճիշտ է, երբ հասարակական ու քաղաքական բոլոր շերտերն են մասնակցում սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին:

Բլեյանն ընդգծեց, որ 1995-ին հանձնաժողովի նիստերը բաց էին: Դրանք անցկացվում էին հայտարարված ժամին, և որևէ խոչընդոտ նիստերին մասնակցելու առումով գոյություն  չուներ:

«Հանրապետության նախագահն անձամբ էր անցկացնում նիստերը, և յուրաքանչյուր հոդված մանրամասն քննարկվում էր, անգամ երբեմն հոգնեցուցիչ էր այդ աշխատանքը: Նիստերից հետո լինում էին փոքր խմբերով հանդիպումներ և շարունակվում էին հանձնաժողովի աշխատանքները: Գուցե առաջին Սահմանադրությունն էր, դրանից էր»,- ասաց Բլեյանն ու նշեց ՀՀ Սահմանադրության ընդունման և այժմ  սահմանադրական փոփոխությունների միջև ևս մեկ կարևոր տարբերություն:

«Այն ժամանակ չկար հարց՝ Սահմանադրություն պե՞տք է, թե՞ոչ: Հարցն այն էր, թե ինչպիսի Սահմանադրություն է պետք»,- ասաց Բլեյանն ու հավելեց, որ ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի չգիտի, թե ինչի՞ համար են այսօր Սահմանադրությունում փոփոխություններ կատարվում:

«Ես չգիտեմ հասարակությունն այսօր դիտո՞րդ է կամ նրան, առհասարակ, պե՞տք է Սահմանադրության փոփոխությունը, թե՞ ոչ: Հասարակությունն անտարբեր է,  քանի որ ինքն ավելի կարևոր՝  կենսական խնդիր ունի»,- ասաց Բլեյանն  ու հավելեց, որ ինքն, օրինակ, որպես քաղաքացի չունի սահմանդրական փոփոխությունների պահանջ:

Նա նշեց, որ 1995-ին հասարակությունը Սահմանադրության  ստեղծման մասակիցն էր. «Սահմանադրություն, որ ստեղծվեց բազմաթիվ փոխզիջումների արդյունքում»:

«Ես հաճախ այս կամ այն կետի հետ համաձայն չէի լինում, բայց գիտակցում էի, որ դա Բլեյան Աշոտի Սահմանադրությունը չէ, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- ասաց Բլեյանը:

 Արաքս Մամուլյան, newsline.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աշոտ Բլեյանը ազատության, Նիկոլ Փաշինյանի հետ ընկերության, ուսուցչի ապտակի և այլնի մասին

#Հակավիրուս -ի հյուրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանն է։

Լավ է, որ փողոցը հեշտ չի տրվում….

Փողոցը չեն կարողանում թեժ պահել, որովհետև քաղաքական գյալաջին արժեզրկեց խոսքի ուժը․ Բլեյան

Պատմական մուռ է….

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում զրուցում ենք Կարպիս Փաշոյանի հետ։ Պատմական մուռը կուտակված է ռուս-ուկրաինական հարաբերություններում, պետք է գա, դուրս թափվի: Եվ բուֆեր չկա… Մեր զրուցակցի համոզմամբ՝ Ուկրաինան պետք է բացառեր պատերազմը,