Այգեստաննե՜ր մթին, սաղարթավոր ու վեհ,

Այգեստաննե՜ր, որոնք կարկամել են, տարվել

Բլուրների վրա ու բլուրներն ի վե՜ր․․․

Այգեստաննե՜ր։

 

 

Այգեստաննե՜ր հուռթի ու կատաղի, հզոր,

Բազուկներով կանաչ ու մրգերով դեղին,

Այգեստաննե՜ր, որոնք վարարել են այսօր,

Սպասում են սիրով իրենց հավաքողին։

 

Խնկանման խաղող ու տանձ, ու բալ, ու դեղձ,

Իմաստություն՝ աշնան մերգերի պես հասուն,

Իմ մրգաստան երկի՛ր, մրգանման իմ ե՛րգ,

Երգի նման անմահ, երգի նման ասուն․․․

 

Առե՛ք, առե՛ք երգըս ոսկեբառ ու հզոր,

Այգեստաննե՜ր բերրի ու ձեր գիրկը տարեք․․․

Այգեստաննե՜ր, դուք, որ վարարել եք այսօր,

Այգեստաննե՜ր․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր ճանապարհները պիտի խաչվեին մի օր…

Վանոյի ներկայությունը մթնոլորտ է, միջավայր է: Որ ինքը պարզապես քայլի փողոցում: Լինի, նստի, զրուցի, ժպտա: Որ իմանաս, որ էսինչ սրճարանում կարող ես հանդիպել ու հետո մեկին պատմել՝ գիտե՞ս, էսօր Վանոյին

Հաղթանակի կամարը Եռաբլուր է տանում

Խորհրդային լճացման շրջանի հայտնի անեկդոտ կա` Բրեժնեւին լրագրողը հարցնում է. «Լեոնիդ Իլյիչ, պատերազմ կլինի՞», «Պատերազմ չի լինի,- պատասխանում է Բրեժնեւը,- բայց խաղաղության համար այնպիսի պայքար կլինի, որ քարը քարի վրա

Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր

Սիրելի Վազգենին 10 նոյեմբերի 1999 թ. «Նոր ուղի. նամակներ կալանատնից» ժողովածուից  Մորս լռությունից ավելի էինք սարսափում, քան նրա ճիպոտող խոսքից։ Խոսիր, այ կնիկ — համոզում էր շեն ու մեծ Տունը։