Գևորգ հոպարը` մեր մանկավարժության լաբորատորիայի ղեկավարը, պիտի ընտրեր և ընտրեց հինգ տարեկան Դավիթ Բլեյանի նոր հեծանիվը… Ուռա՜… Տաթև քույրիկի նվիրած սիրուն հեծանիվը ծառայեց Դավթին երեք տարի անընդհատ, ա՜յ քեզ որակ… Մենք այն պատրաստվում ենք նվիրել «Սեբաստացի» մոլին`սկիզբ դնելով նոր նախագծի. «Գործածված հեծանիվների վերադարձ», որ առաջարկել է նույն Գևորգ հոպարը… Նույն օրը, իր ճամբարաjին օրվա վերջում, Կենտրոնի-լաբորատորիայի մի խումբ անդուլ սեբաստացիների, իսկ երեկոյան տանը` իր Լիլիթ ավագ քույրիկին, Սոնային, Սոնայի անբաժան-կրկնակ Վիկային ու Առնոլդ եղբորը ձմերուկի սեղանի շուրջ ներկայացրեց նոր հեծանիվը… «красавец»: Գևորգ հոպարը նաև ձմերուկ ուտելու` հինգ տարեկան առյուծին վայել հմտություն փոխանցեց. կիսած ձմերուկը` ճաշի գդալով: Ես էլ, Դավիթն էլ ոգևորված ենք, մնում է Արմինե մայրիկը չնավսի մեզ…
Լուսինե Աբրահամյանի ու Խորեն Հազարումյանի եռանդով-շնորհքով ձիավարժարանը, մեր բոլորիս կյանք ներառումով` ոչ միայն կհայտնվի կրթահամալիրի կենտրոնում, այլև Ագարակը, առանց 2017-ին սպասելու յոթ հրաշալիքներից առաջինը կդառնա: Երեկ Լուսինեն հինգ տարեկաններին ցուցադրում էր մեր խորհրդանիշ Բոմի խնամքը, բաղնիքը… Դավիթն ու իր ընկերները չդիմացան այս ձգողականությանը, անցան սահմանը ու Արմինե Թոփչյանի ու Սոնա Փափազյանի օբյեկտիվում հայտնվեցին…
Լուսանկարները`Սոնա Փափազյանի:
— Պապ, քանի՞ Բոմ ենք ունենալու, հեծանիվների պե՞ս… Ես ասել եմ, որ իմ ձին ոչ մեկին չեմ տա…
— Հա, Դավիթ, բայց խմանքն էլ դու պիտի անես, տեսնո՞ւմ ես, Լուսինեն 2-3 ժամ ինչ սիրով ու մանրամասն է փայլեցնում-մաքրում, երեխայի պես…
— Ախր, պապ, շատ բարձր է, քո ուսերին պիտի նստեմ,- ծիծաղում է…
Մարալ անունով չարբախցի մասնագետը, կոնֆլիկտաբան-սոցիոլոգը, ով փորձում է իմ ու իր համատեղ աշխատելու հնարավորությունը, երեկ օրվա վերջում, թեքել տվեց Առնոլդ Բլեյանի մեքենայի ղեկը դեպի Կարմիր բլուր… և ճիշտ արեց: Մենք հիացանք Մարալի համար իրենց Զանգվի ձոր նայող բնակելի շենքից սովորական մայրամուտով, բլուրից հիացանք կիրճով, դեպի Արաքս շտապող գետով, կանաչ հովտով ու համոզվեցինք Մարալի որոշման արդարացիության հետ: Այսօր մեր 6-11 տարեկան ճամբարականները կպարգևատրվեն այսպիսի ճամփորդությամբ: Հայրենագիտությունը ուսումնական այսպես է լինում`կոնկրետ ու քայլ առ քայլ, որպես քո և քո շրջակա աշխարհի յուրայնացում-ներառում… Հենց դրա համար էլ վերացնում ենք քո դպրոցի ու անմիջական աշխարհի` շրջակայի-բնակավայրի անջրպետը, պարիսպը, պատնեշը, բոլորը… Երեկ մեր աշխատանքի ջոկատի պատանիները հանեցին Քոլեջի արևելյան –հարավային դարպասները մի առանձնակի վստահությամբ… Ընդամենը ամիսներ առաջ սրանք նորոգվում-ներկվում էին նաև իրենց ջանասիրությամբ… Հասունությունը քաղաքական այսպիսի դրսևորում է ունենում…
Պատանեկան աշխատանքային ջոկատի անհոգնել աշխատանքը:
Լուսանկարները`Անահիտ Մելքոնյանի:
Արհեստագործականը ոչ թե կբաժանի, փակ խոռոչ դառնալով հարավ-արևմտյան զանգվածի Բ-1 թաղամասի հյուսիսային-արևելյան բարձրավանդակում, այլ իր խնամված-կանաչով-անցումներով հաղորդակցություն կբացի-կտրամադրի: Մարդիկ ավելի բարյացակամ, ինքնավստահ կդառնան… Այս վարակը կտարածվի՞ Բանգլադեշում և նրա սահմաններից այն կողմ… Ահա պահի քաղաքական մոմենտը` «Երկիր Նաիրի» պոեմանման վեպից սկսած, արդիականը հայոց հարցերից-հարցերում…
Արմինե Թոփչյանի հետ հեծանիվներով առավոտ շուտ ընդարձակում ենք մեր շրջակա աշխարհն ու մեծ Բանգլադեշում այս քաղաքական հարցադրման, ներառվող շրջակա միջավայրերի ու մարդկային կյանքի օբյեկտներ փնտրում… Խնդրեմ, Թեքեյան կրթահամալիրը կարող է բացվել-ազատվել այլանդակ մետաղյա պարիսպներից ու ներառվել ամբողջական բաց ու կանաչ պարտեզում` երկու այգիներ, եկեղեցի, բարեկարգ բակեր, մարզահրապարակներ, հեծանվաուղիներ… դեպի Սեբաստիա ու Բանգլադեշի Ա-1, Ա-2, Ա-3 թաղամասեր փռված անտառով, ներառել դրանց ոտքերի տակ ընկած տոնավաճառը: Բա կանաչը, ուղիղ կենտրոնով անցնող-հոսող գետը, որ որպես փորձանք է դիտվում ու ծածկվում մարդկանցից-աշխարհից… Մամա ջան, որքան հաճույք այս ամենը կհաղորդի հանրակրթությանը… Հարցնում եմ` առանց ներառական հանրակրթության ինչպե՞ս մասնակցել քառասուն հազար ուսուցչով ու չորս հարյուր հազար սովորողով բաց հասարակության ձևավորմանը, առանց շրջակա միջավայրի հետ լիարժեք համակեցության ինչպե՞ս գնալ հարևան ժողովուրդների հետ նոր հարաբերությունների հաստատման… Առանց ներառականության կա՞ հայրենագիտություն… Ես նկատի չունեմ տուրիստի կարգավիճակով զմայլանքը…
Քեզ մոտ եմ գալիս, իմ հին տրտմություն
Վեհափառ դայակ մանուկ օրերի…
Կենարար ջուր…
Լուսանկարները`Արմինե Թոփչյանի:
Սեյրանի բարձունքում, իմ քարի-հեծանվի շուրջ այնքան հետաքրքիր իրադարձություններ են զարգանում… Ահա խիզախում և ինձ են մոտենում ոչ հեռու, զբաղմունք փնտրող դեռահասներ, երեք տղաներ… Կանչում եմ, հեծանվիս ազդանշանով… Ծանոթանում, զրուցում ենք: Մեկը` Կիլիկիայի, մյուսը` Նորագյուղի հանրակրթական, երրոդը` Նորագյուղի գիշերօթիկ երաժշտական դպրոցի 6-8–րդ դասարանցիներ են, Նորագյուղի բնակիչներ… Անգամ գետի անունը չգիտեն` Նաբերեժնին չի՞… Արագածի, Արայի լեռի, Կարմիր բլուրի մասին խոսելն ամոթ է, մեծ վախով ցույց են տալիս Արարատը… Այսքան կաշկանդված, այսքան վախերի մեջ… Գնանք, քայլենք, ձեր թաղը ինձ ներկայացրեք, պատմեք… Այստեղ եք, չէ՞, ծնվել-մեծացել… Մի տեսնեիք նրանց շփոթմունքը… վախը…
«Ընկերություն» ճամբարն իր օրվա գործով:
Լուսանկարները`Սոնա Փափազյանի:
Ձորեր, ա՜յ ձորեր, սև, լայնաբերան,
Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ…
Շաբաթ-կիրակի ինձ ու Գևորգ սանիկիս փնտրեք Աժդահակում…
Ֆոտոխմբագիր`Սոնա Փափազյան
#759