Ողջո՜ւյն, ողջո՜ւյն, աշխատանքին,
Ու քրտնաթոր երգին ողջույն,
Կյանքի նման վեհ ու անգին,
Ողջույն մարդուն, կրկին ողջույն,
Միշտ բարձրացող ու շառաչուն
Ողջույն հնչող անմահ գրին,
Ողջո՜ւյն ուժին քո հարաճուն,-
Ընթերցողին ու իմ երկրին:

Ողջույն անհուն իմ օրերին,
Եվ իմ դարին հերոսական,
Մեր լեռներին ու ձորերին,
Սահմաններին մեր անսահման,
Երգիչներին ու երգերին
Ստեղծագործ, քանքարավոր,-
Ողջույն ազնիվ ձեր ձեռներին,
Ողջույն ելիքին ձեր փառավոր…

Ես սրգով եկա հանդես,
Երբ թմբուկներն էին պայքում,
Իմ խոհերի նման անտես,
Իմ աստղերի նման արթուն`
Ես երգեցի ջերմ ու հնչող
Երգուն երգեր արևազուն,
Մայիսի պես խորունկ շնչով,
Օգոստոսի նման հասուն:

Դու կամեցար քո երգերով
Լինել հեռու ու անաղարտ,
Երգողական քո ձեռներով
Բռնել միայն դափնի ու վարդ,
Բայց կոչեցին օրերը քեզ
Որպես մարտիկ, շեփորահար,
Արթուն մնալ պահակի պես,
Նոր մարդկության բաղդի համար:

…..

Հնչիր, իմ երգ, հովիտներում
Դու թափառող ոսկե գնդակ,
Արևի պես հրահրուն,
Լուսնի նման վեհ ու հանգած,

Հնչիր, իմ երգ, ձմեռներից,
Մայիսներից մինչ մրգահաս,
Ազատ երգի վեհ լեռներից
Իրիկունից մինչ լուսաբաց:

Հնչիր, իմ երգ, հասուն վաստակ
Պոետական իմ մատների,
Թող ընթացքը լինի հաստատ,
Կատարած գործը անթերի,
Քո հերոսի նման անցիր
Ճանապարհդ հերոսական,
Եվ հավատա հոգուդ գանձին,-
Տրված է այն քեզ անսակավ:

Մի պարծենա, որ եղել ես
Մի օր շռայլ,- հարբեցողի
Նման անհուն, անհեռատես,
Դերվիծի պես խենթ ու մոլի,
Մի պարծենա, որ քո երգում
Երգեց մի օր թախիծը որբ,
Եղար հալչող քնարերգու
Արևի հետ այս բարկ ու բորբ:

Պարծեցիր դուք նոր գործով,
Որ կերտում ես ահա վստահ,
Վարպետների անհուն փորձով,
Հոգով արթուն, մտքով զգաստ,
Եվ պարծեցիր քո հանճարեղ
Առաջնորդի մեծ անունով,
Նա քեզ համար երգի արեգ,
Առաջնորդեց քեզ նոր հունով:

Հնչիր իմ երգ, բարձունքների
Հզոր որոտ, հնչիր անահ,
Օվկիանի պես անլռելի,
Մասիսի պես վեհ ու անմահ,
Արևավոր օրն է դանդաղ
Թեքվում շքեղ վերջալույսին,
Ու արծաթե մի շամանդաղ
Փաթաթվում է Նորքի ուսին…
Ողջույն նորից աշխատանքին,
Ու քրտնաթոր երգին ողջույն,
Կյանքի նման վեհ ու անգին,
Ողջույն մարդուն, կրկին ողջույն,
Միշտ բարձրացող ու շառաչուն
Ողջույն հնչող, անմահ գրին,
Ողջույն ուժին քո հարաճուն,-
Ընթերցողին ու իմ երկրին:

«Մրգահաս»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բարեխոս եղիր իմ և իմ միջև

Պարույր Սևակ Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ, Անաղարտ մնամ Այն ճահճանման աղտ-աղարտի մեջ, Որ դժգոհություն բառով է կոչվում: Դժգոհությունից ես շա՜տ եմ դժգոհ: Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ, Եվ ասեմ՝ ինչով. Բարեխոս եղիր ի՛մ

Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Աշոտ Բլեյանը — Պարո՛ն Բլեյան, վերջին երկու ամիսների ընթացքում ԿԳՆ-ն անց է կացնում դպրոցների տնօրենների հավաստագրեր ստանալու մրցույթ երկու փուլով: Ինչպե՞ս կգնահատեք, ո՞րն է դրա արդյունավետությունը: Եթե

Կա՞ ամբողջական ներառականությանը այլընտրանք…

Օրագրի քաղաքական պատումը։ Սկիզբը՝ Ուզում եք, կարող եք սա անվանել հասարակության ֆորմատ… Տեսեք նաև քաղաքական թեմաներով զրույցները ԶԼՄ-ներում Ուշ էր. պետք էր աչքի անցկացնել օրվա էլեկտրոնային փոստը, հագեցած հայաստանյան օրվա մեդիա արձագանքը…