Ամենաբյուջետային եվրոպական հանգստավայրերը ընտանեկան հանգստի համար: Արձակում-ճամփորդության օգոստոսի կիրակին սկսում եմ 2016թ-ի թոփ 10 ամենաէժան ուղղությունների վարկանիշով․ համեցե՛ք:
Նունե Մովսիսյանը, Լուսինե Բուշը լավ օրինակ ցույց տվեցին ճամփորդության հանրայնացման՝ դրանից mskh-ի համար ուսումնական հետաքրքրության-օգուտ բերելու․․․ Ում հարցնում ես, փնտրում ես՝ քաղաքում, Հայաստանում չէ կամ պատրաստվում է գնալու. բարի ճամփորդություն, թափառե՛ք, ճանաչե՛ք, պատմե՛ք, ձեր դիտարկումները-գյուտերը-զարմանքը-մտահոգությունը բերեք․․․Ծուլությունը այսպիսի, հայոց մեջ արմատացած դրսևորում ունի, Հռոմի պապի խոսքով` ավելի վտանգավոր մի տեսակ, կյանքում կաթվածահար լինելու «բազմոց-երջանկության» տեսակը, երբ չեն ճամփորդում, այլ՝ հանգստանում են։ Ճամփորդելը-պատմելը աշխատանք է, այն էլ՝ ինտելեկտուալ, իսկ իրենք ահա հոգնել են․ 2015-2016 ուսումնական տարում քանի˜ օր, քանի ժամ աշխատել են ու գոնե տևական մի շրջան չհանգստանա˜ն․․․ գրելո՞ւց, նկարելո՞ւց, մտածելո՞ւց, քննարկելո՞ւց․․․ Ամեն ինչից կտրվում են. իրենք ու իրենց ֆեյսբուքը․․․ Ես այո´, խոսում եմ մեր սեբաստացիական բաց-անընդհատ աշխարհի մասին, մոբիլ ու ստեղծական, որի ֆիզիկական միջավայրում կարող եք և չլինել, հանգամանքներ են, բայց
mskh.am-ում, նրա որևէ տիրույթում էլ չլինե՞ք, չստեղե՞ք այդպիսի նոր տիրույթներ, չընդարձակե՞ք… Կներե´ք, սա անհարգելի բացակայություն է, և ինձ մի´ հարցրեք` ինչ անեք, երբ պատահաբար հանդիպում ենք, գործեք, ճամփորդեք, պատմեք, կարդացեք, փնտրեք, գտեք, արտացոլեք mskh.am-ում, որ մեզ հասանելի լինեք: Այս օրերին, ընդունելության նպատակով կամ կրթահամալիրում իրականացվող ամառային նախագծի մասնակցելու համար mskh.am մուտք անողը ի՞նչ պատկերացում կազմի կրթահամալիրի մասին… որ հանգստանո՞ւմ է:
Բուլղարական կադրեր` Լուսինե Բուշի խցիկից։
Շաբաթ օրվա առաջին կեսը ես շինարարների հետ էի-շինարարական հոգսերով, լուծումներով․․․ Այս պահին, հատկապես ինձ զբաղեցնում են Դպրոց-պարտեզի փոփոխությունները․․․
Տաթև Բլեյանն ավելի ու ավելի է կլորացել-սիրունացել․․․ Տղա թոռնիկը գիտեմ՝ մեկնարկն է շարքի. Լիլիթ Բլեյանը, վստա՞հ եմ-ուզում եմ, կոգևորվի, քսանմեկ տարին հաղթահարած Շուշան Բլեյանը հերթի՞ է․․․ Չեմ կարծում, թե Դավիթը Արմինեի վերջին խոսքն է․․․ Աղջիկ (աղջիկներ) ունենալը տղայի մասին խոսելու իրավունք է տալիս, իսկ տղա-տղաներ ունեցողը ո՞նց կարող է գոնե մի աղջիկ չունենալ․․․ ասա, էլ ինչո՞ւ էիր տղա ունենում․․․
Զառա Առաքելյանը օգոստոսի 11-ին գրանցում է քաղաքացիական իր նոր կացությունը Նվերի հետ ու մի քանի օրով, հայդե˜,․․․ տղա-աղջիկ բերելո՞ւ․․․Պատմի՛ր, Զառա, հավեսի գցիր էս ազապներին-հոգնած-հանգստացողներին․․․ Կգաս, կտեսնես մի ուրիշ Դպրոց-պարտեզ․․․ Շա˜տ-շա˜տ ծնունդներ ունեցեք, երկու տարեկաններ հասցրեք, բա կրթահամալիրում այս նոր սերնդի vip-թոփ միջավայրերն ինչի՞ ենք ստեղծում․․․ պոնիներով, 2-5 տարեկանների նոր հեծանիվներով, նոր պարտեզով.․․ Այո՛, պոնիների, իշուկների համար սկսել ենք շինարարությունը գոմի-մանեժի․․․ Բանգլադեշում արդեն այս մասին են խոսում։
Ձմռան պաշար մեր ձիերի, պոնիների, իշուկների համար։
Լուսանկարները` Լուսինե Աբրահամյանի։
Ֆեյսբուքը եթե չլիներ, Արգենտինայի իմ ազգական Բլեյան Հովիկը նման մի բան կստեղծեր․․․ Ընտանիքով վաղուց Բուենոս-Այրեսում` ամենաջիգյարով-տեղեկացված Բլեյանն է, միավորող-հասնող ու ուրախացողը մեզնով, մեր կյանքով․․․ Անհամբեր սպասում ենք իր հայտնությանը կրկին Հայաստանում, որ ազգովի ուխտի գնանք․․․ Իսկ երեկ լավ առիթ էր Հովիկի ժպտերես (էդպիսի հայր ունեցո՜ղը․․․), սիրելի Մարինե աղջկան հանդիպելու, ճանաչելու, Էդիտա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ու Նազենի թռչող աստղի բացակա-մասնակցությամբ, Ստեփան եղբոր կնոջ` Անահիտ հարսիկի ծննդյան առիթով․․․ Լավ է, որ ֆեյսբուքը կազմակերպում է մեր դեմառդեմ հանդիպումները հարազատության պահանջ առաջացնում, հեշտացնում-սնում ֆեսբուքյան հաղորդակցությունը․․․
Լուսանկարները` Հովիկ Բլեյանի ֆեյսբուքյան էջից։
Իսկ երեկոյան, որպես թանկ հրավիրյալ, Արմինեի հետ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում էինք․․․ Խնամված են, ծաղկազարդ թանգարան-ինստիտուտի մուտքը-բակերը, դահլիճը, կեցցե՛ք, մարդաշատ-ոգևորված․․․ «Այգ» ու «Վարանդ» երգչախմբերի Բեյրութի և Շուշիի երիտասարդներով, երաժիշտ-խմբավար Զաքար Քեշիշյանի տարիների ոգևորված գործունեությամբ․․․ Հալա˜լ է և լա˜վ է, որ մենք մեր նորացվող ատաղձագործարանով կոնկրետ մասնակցություն ունեցանք․ կարևոր էր արձանագրել`
ողջ համերգի ընթացքում, ժամ ու կես, 50-ի չափ կենսախինդ հայրենակիցներ հուսալի բեմական հարթակների վրա էին՝ «Ստեղծված է կրթահամալիրում»․․․
Դավիթ Բլեյանի՞ց եք հարցնում․․․ Վայելում էր իր քույրիկներին․․․ Երբ Կարինե Ջանոյան «տատիկի» տնից, համերգից հետո, Արմինեի մեքենայով Դավթին վերցնում ենք՝ դժգոհ է․․․ էլի է ուզում մնալ․․․
— Ինչո՞ւ չենք կարող մետրոյով տուն գնալ․․․
— Մետրոյի օրը շաբաթը չէ, Դավի՛թ, կիրակին․․․
— Գոնե կիրակի օրով մետրո կնստե՞մ,- բողոքում-զիջում-համաձայնում է․․․
Սևանի «Ժայռ»-ից վերադարձել է Անահիտ Մելքոնյանի ջոկատը։
Լուսանկարները` Անահիտ Մելքոնյանի։
— Դավի՜թ,- հարցնում եմ մեքենայի մեջ,- քույրիկներդ, Կարինեն գոհ մնացի՞ն քեզնից:
— Կարևորը, որ ես եմ գոհ իրենցից:
Դե, ճիշտ է Կարինեն, որ Դավթի բերանին գալիս է` պապադ է պապիկը, գիտե՞ս…
Չնայած հո ասելով չէ˜, բերելով է, ծնունդով…
Բարի կիրակի ու ծնունդների մեկնարկ… թե՞ հայերը արձակուրդում են, հանգստանում են ողջ ամառ` իր կիրակիներով…
Եվ օրվա իմ թոփ-ը` հատուկ կիրակիի գրի ընթերցողների համար:
— Հայրի˜կ, ի՞նչ է «замок»-ը,- Օհանավանի ճամփին իր պատմական-գիտական ֆիլմերն է դեռ մարսում Դավիթ Բլեյանը…
Որոշեցի ցույց տալ` իր ամրոց նշանակությամբ… ու թեքվեցինք Ուշի… Եղե՞լ եք… իզո˜ւր… Մի քանի րոպեից իսկական ամրոցում էինք` իր եկեղեցով, բարձունքով, հայացքով` դեպի Արայի լեռ, Արագած, Արարատ… Միայն Արայի լեռն է տեսանելի…
Ուշիում։ Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի։
Էհե˜յ, Գևորգ, որտե՞ղ եք, հասանելի՞…
#754