Քնարիկ Ներսիսյան ջա՜ն, մենք մի քանի անգամ նախաձեռնեցինք բազմաձև տիկնիկային թատրոն… ու ի՞նչ եղավ: Գուցե Դավթի այս այցը խթան դառնա, վերադառնանք նորից. հիմա, երբ ստեղծվել ու հաջողությամբ գործում է կրթահամալիրում Լևոն Աբրահամյանի անիմացիայի լաբորատորիան…  Ինձ հարցնում են՝ որ ժամանակներում կուզեիք ապրել… Հիմա՛ ու կրթահամալիրի Բանգլադեշում…

Այսպիսի կրթական ակցիաներ, երբ միանգամից կրթահամալիրի մեր Բանգլադեշում մեր հինգ դպրոցներում միաժամանակ աշխուժով են լցվում՝ սկսում են գործել մանկա-պատանեկան պարզ, գրավիչ մարզահրապարակներ, մեր կրթահամալիրի սկեղծման 25-ամյակին ընդառաջ, լավ նշան է։ Մեզ, Երևանին, Հայաստանին, բոլորիս փոքր-մեծ այսպիսի կենդանի ներարկումներ են պետք։ Ամենաշատը տպավորվել եմ մրջնանոցից, որ տասնյակ ու տասնյակ տարատարիք սեբաստացիներ որպես մրջյուններ կրում էին սպիտակ-կարմիր ավազը, հարթեցնում իրենց հրապարակները, հետո այն վայելքից, որով անջատվում էին աշխարհից, ընկնում իրենց խաղի՝ մեծերի աշխարհից կտրող մանկական աշխույժի մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ա՛յ, այսպես էլ ապրում ենք հուլիսին Բանգլադեշում՝ ծիրան ուտելով, կուտ ջարդելով, չիր ու ջեմ պատրաստելով… փրփրաջրում լողալիս լողափին պերֆոմանս անելով…

Իմ օրն այսպես էլ է լուսանում, սկսվում… Արթուն եմ իմ ժամին՝ առտու 4-5-ի արանքում, բայց աչքերս փակ՝ սկսում եմ պատմել իմ օրը… Մի ամբողջ հավերժություն ու վայելք… Ամենակարևորը փակ աչքով

Համատեղ գործերի, միասնական քայլերի, համատեղ կյանքի մասին է գիրը…

Չգրելու, շաբաթ օրը «ֆուկ անելու» գայթակղությունն այս անգամ երկա՜ր հաղթահարեցի։ Թվում է՝ անընդհատ 481 գիրն այնքան իներցիա է հավաքել, որ ինքնիրեն, առանց ծուլության-քննարկման պիտի հասնես-թամամես 500-րդ գիրը։ Չէ՞ որ եզրագծում,

Հետևողականությունը ինքնահիացմունքի ճանապարհ

— Դավիթ, ձկան պոչ կուտե՞ս: — Մայրիկ, շան պոչ կուտե՞ս: — Դավիթ ջան, անջատիր էդ հիմար մուլտիկը, մայրիկը կբարկանա: — Չի կարա, ես մայրիկին կծեծեմ: Իմ էլեկտրոնային փոստը՝ տոնական, զատկական,