Դավիթ Բլեյանն այնքան մեծ է, որ իր խմբի հետ, ընկեր Կարինեի ուՄելինեի ուղեկցությամբ այսօր ժամը 12.00 այցելելու է Երևանի խամաճիկների թատրոն՝ «Շունն ու կատուն» դիտելու։ Դավիթը, գիտեք, անգիր է ասում բոլորիս ուղեկցած այս պատմությունը, նույն ֆիլմը շատ անգամ նույն հաճույքով դիտում է: Տեսնենք. մեր տղայի տպավորությունների, արկածների մասին կարդացեք վաղվա իմ գրում:

Բայց ամենահեշտ, թեթև, անմիջական, ուրախ և, իմ կարծիքով, հաջողված ընթեռնելի (դրանք ես կարողանում եմ վերընթերցել) տրվում են ինձ դավթապատումն ու հայրենապատումը, որտեղ ես անմիջական-հիմա մասնակից եմ… Իմ շունչը կա դրանցում: Ահա մեր Դավթի 2014 թ. հոկտեմբերի 6-ի նշանակալի արտահայտությունները, որ գրի ենք առել ես՝ հայրիկս, ու մայրիկը: Ո՛չ մի միջամտություն: Մեր բնակարանում այս օրերին ավելի զգույշ է պետք քայլել. ամենուր նրա մեքենաներն են… Ես դիտողություն եմ անում` այսպես ո՞նց կլինի… Դավիթը թե՝ — Զգույշ քայլիր, հայրիկ, թե չէ մեքենան կկոտրվի… – Շան տղա, բա որ ես սայթաքեմ, կամ մայրիկը, ու ընկնենք կոտրվե՞նք… – Տատիկի նման ընկնեք գետնի՞ն… Հետո էլ, թե՝ – Ե՞րբ է բացվելու իմ դպրոցի հեծանվաուղին,- տեսեք ի՜նչ մաքուր է արտաբերում… Իսկապես. ե՞րբ: – Ես այսօր ուղիղ ժամը 10-ին եմ լողալու. լսեցի՞ր, հայրիկ… – Դու իմ տղեն չես (մայրիկը՝ Դավթին): – Պապայի շան տղեն եմ ես: Դավիթը լողացել, վայելում է թմբիրը… Ֆոտոսեսիա՝ խնդրեմ… Նա պատրաստ է միշտ… – Ճուճուլիկներս փափուկ են… – Սա մի ճուճուլիկ, սա էլ՝ երկու… Երկու ճուճուլիկ (հաշվում է), փափուկ ձու-ձու ունեմ… Աղվեսին չեմ տա… Մայրիկը շորերն է հագցնում, իսկ Դավիթը շարունակում է սիրել մայրիկին: Հետո էլ, թե՝ – Մայրիկ, մոռացել եմ սանրվեմ… Կօգնե՞ս սանրվեմ: Դավիթն անզգույշ կպել է, տատիկի՝ շրջանակով նկարը գցել. շրջանակի ապակին կոտրվել է. Դավիթը վախեցել է (նապաստակ է մեր տղան)… Հետո էլ, թե՝ – Ոչինչ, մայրիկ, Սենը (ՏՀՏ մասնագետ) կգա, կսարքի: Սենի նկատմամբ միշտ հուզականորեն դրական վերաբերմունք է ունեցել… Դավիթը երգում է Կոմիտաս. – Քելե- քելե, քելքիդ մեռնեմ, գիժ մամա,- այս «գիժ» բառը նա աջ ու ձախ գործածում է, հաճախ այսպես,- սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ-նախշուն գիժ կաքավիկ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մանկավարժությունը մեր` թիթիզության հարթա՞կ….

Քիչ, բայց լինում է՝ Դավիթ Բլեյանը հայտնվում է իր մայրիկ Արմինեի մեքենայում, միայնակ՝ ետևի նստարանին, ինչպես երեկ, Դպրոց-պարտեզի ճանապարհին, երբ մեր ընկեր-հարևան Արամ Մկրտչյանն իջել էր Բաբաջանյան փողոցում՝ Մայր դպրոցում…

Մամ, մի ջղայնացի

Կրթահամալիրի տնօրենի կոչը՝ մի քանի ժամ տոնական Երևանում միասին լինելու, մեզ տարավ զբոսանքի, այս անգամ՝ հեծանվային… Դավիթ Բլեյանը, իմ ու Արմինեի քայլարշավ ուղեկցությամբ հեծանվով դուրս եկավ, մարզական-մարտական անցավ Խանջյան փողոցի մայթով դեպի

Իսկ Շուշանն արդեն Երևանում է

Դե, Դավիթ Բլեյանն էլ, ինչպես ինքն ասաց, օգնել է լողափին իր կողքին հայտնված գեղեցկուհուն, հակաարևային քսուք քսել Մարիամ գեղեցկուհուն անհասանելի տեղերում… Դավիթը սա արել է ու կանի սիրով: Ժամանակին, դեռ ջուրը