Ես իմ  օրն սկսում եմ քեզ-ձեզ հետ, սեբաստացի-ոչ սեբաստացի, ընթերցող այսօրվա իմ գրի ու վաղվա… ո՞ւր պիտի փախչես այս անընդհատ պատումից, հո անձրև չէ՞ կամ հուլիսյան տապ, որ մի հովանոց-զոնտի տակ պահվես… Սկսեցի Չայկովսկի 30-ի պարտեզ-պատշգամբում, սկսեցի այսպես, Միսաք Մեծարենցի «Կյանքի երգով».

Տխուր ողբեր թող չքանդեն քեզ,- ըսավ,-
Թող չցնդին ոսկի հույսերդ ցիրուցան.
Իր վերջն ունի ամեն կնճիռ, ամեն ցավ՝ 
Զինք մոռցնող ժպիտները լուսացան...

Բլեյանը նոր հնար է գտել նվաճելու. ջնջում է սահմանները «իմ ու քո»-ի, հանում է ցանկապատերը, անջրպետները, ու ողջը դառնում է իրենը… Դպրոց-պարտեզի մուտքի պուրակի փիլիսոփաներից մեկի դիտարկումն է. որքան էլ սուր, բայց թերի: Մարդը, մեր հարևանը, նկատի ունի տարածքը, իր զրուցարան-բեսեդկեն, բայց ես սրանով իմն եմ դարձնում և՛ իրեն, և՛ իր ու իր թաղի հոգսը…

Թատերական ճամբարի առաջին ներկայացումը «Սեբաստացի մոլում»:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:

Կրթահամալիրի 50-ից ավելի ճամբարականները, որ այսօր Արեն Շահնազարյանի ու Քնարիկ Ներսիսյանի առաջնորդությամբ մասնակցում են նկարչական օրվան՝ Կենդանաբանական այգում պլեներին, չմտահոգվե՞ն, թե հուլիսյան շոգը ինչպես են տանում այգու գազանները…

Բանգլադեշի խնդիրները, ինչպես քառասուն տարվա բնակավայր, դժվար չէ թվարկել՝ խցանվող կոյուղիներ, ավելացող ավտոտնակներ, փնթի շքամուտքեր ու կեղտի մեջ կորչող բակեր, փոշի-փոշի-փոշի ու շոգ-շոգ-շոգ՝ կերգեր Չարենցը. «որպես մի արևելյան քաղաքի առօրյա…»: Բայց խնդիրը՝ խնդիրների խնդիրը, մարդն է՝ իր կյանքի նկատմամբ վերաբերմունքով. Լիլիթ Բլեյան, սա անվանե՞նք մտահոգ մարդու դիլեմա… մի կողմից՝ ծով խնդիրներ, որ ամեն մեկը հարուցում է, մյուս կողմից՝ չի մասնակցում դրանց լուծմանը։ Ու զավեշտը՝ ամենատարածվածը հայոց նոր խոսքի մեջ՝ «խնդիր չկա»… Ա՜յ ախպեր ջան, ուրիշ բան ասա, էլի, էդ ո՞նց խնդիր չկա, ուրիշ ի՞նչ կա մեր կյանքում բացի տարիներ չլուծվող խնդիրներից…

Ինչո՞ւ հիշեցի… պատում է, բառ՝ վաղո՜ւց կորսված, գործածենք «անբռնազբոսիկ (ո՞նց է առաջացել)…

Կրթահամալիրի աշխատանքային ճամբարը Երևանյան լճում:
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի:

Ես իմ հորն ու մորը երբեք քնած չեմ տեսել… Եվ էներգիայի աղբյուր՝ անսպառ-ձրի-մատչելի, երեքը մեկում, հուլիսին… Ես, օրինակ՝ հուլիսից, նրա արևից սնվում եմ, լիցքավորվում… Կարելի է խնդիր հարուցել՝ քո՛ խնդիրը, քո՛նն է դրա լուծումը… Գլխավորն, իհարկե, ահա, այս խնդիրներով մտահոգ մարդն է մեզանում, այնքա՜ն ու այնպես, որ դրանք լուծվեն… Երեկ, մի օրում, մեր ԿՎԶ  ավտոբուսն այլ դարձավ, գունեղ: Հավաքվեցին մեր Արենը, Տաթևն ու նկարիչ աղջիկները, խաղացին ներկերով ու … այլ եղավ իրականությունը. Կարինե Խառատյանի ու Տաթև Մելքոնյանի ջոկատները, համարյա միաժամանակ, այլ դարձրին՝ գունեղ-տարբեր-փոխված Բ-1 թաղամասի ու Անկախ մայլի անկյունները, նախագծով երեկ սկսվեց Գեղարվեստի մուտքի պուրակի ձևավորումը… Արհեստագործականի ջոկատը կլանված էր  նոր պարիսպ-պատերի քանդումով, երկրագործականում ձիանոցի մանեժի հարթեցման փուլն էր, իսկ Սոնայի ընկերների ջոկատը Բ-4-ի մեր Դպրոց-պարտեզի մուտքի պուրակն էր առաջ տանում… Միքայել Ղազարյանն իր խմբով Մայր դպրոցի հյուսիսային մուտքի վրա էր աշխատում, իսկ Թամար Հարությունյանն ու Էմանուել Ագջոյանը, քոլեջի աղջիկների աջակցությամբ, նոր խնդրի լուծում սկսեցին՝ Մայր դպրոցի արևմտյան մուտքի ձևավորումը… Տեսնես՝ Գրիգոր Խաչատրյանն ի՞նչ է ասում…

Դավթի և ընկերների լողը:
Լուսանկարները՝ Ռուզան Աբրահամյանի:

Մենք՝ սեբաստացիներս, լսե՛ք, բնիկներ ենք, մշտական բնակիչներ՝ մտահոգ ու կլանվա՞ծ մեր բնակավայրի, մեր կյանքի խնդիրների լուծումով…

Ամեն անձրև արև մ՚ ունի իրմեն վերջ,
Ինչպես ամեն լաց իր ժպիտն արփենի.
Ու տևական ուրախություն մը միշտ պերճ
Պիտ՝ հաջորդե ժպիտներուն երբեմնի:

Ֆոտոխմբագիր՝ Կարինե Պետրոսյան
#738

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կարևորը առաջ ընթանալն է…

Դուք չգիտեք, թե ուղիղ ժամը 5-ին արթնանալու (թողեք սրան անվանեմ իմ այգ-նոր օրվա սկիզբը), թող որ առանց կիտրոնի իմ գոլ մեղրաջուրը կում-կում ըմպելու, իմ ռելաքսի վիճակում հայտնվելու ու պատումը-գիրը սկսելու

Օրը ՝ հուլիսի տասներեք, ու նրա գիրը` աղոթքի պես

Ինչին դժվար է հավատալ, կասկածեք ու անցեք առաջ  04-ին մոտ է, օրը՝ կիրակի. օրվա գիրն իմ առջևում է: Այսպես օր օրի մոտենում ենք հուլիսի տասնյոթին՝ իմ բլոգ-կայք օրագրի ընթերցող-բարեկամ-աջակիցների հավաքին: Օրը

Հակաբացի՞լ է իմ գիրը, օրագիրը, պատումն այս․․․

Մեր մարտի 13-ով սկսվող Չարենցյան օրերը… Էս ազա՞տ գազար է, Արմին,- այսպես կարող է ընդմիջվել իմ գիրը, կիրակի օրը, նրա պատումը․․․ -Հավես չունեմ խոսելու, թող մայրի՛կը խոսի, բան ու գործներդ