Իմացա՞ք, մեր շրջանավարտ Էդգարը Հակոբյան, որ Բ-4 թաղամասի բարձրահարկի հայրական բնակարանը թողել է եղբորը, մոտակայքում, քար ու քռի մեջ իր դաշտի ծաղիկ Մարիամի հետ ընտանեկան օջախ է հիմնում մեր աչքի առաջ, «Սեբաստացի» ագարակի հարևանությամբ… հալալ քրտինքով՝ և՛ օրվա հացը, և՛ կանգնող տան ամեն մի քարը… Այսպիսի հարևանը պարգև է։ Էդգարը իր նախաձեռնությամբ, արդեն երրորդ օրն է, քանդում է ու երեկ գետնին հավասարեցրեց Ագարակի քարափի-բարձունքի, պարզվեց, իր ջահելության կիսակառույցը… Բռա՜վո Էդգար, այսպիսի ինքնահաղթահարումը չի կարող երկար եզակի մնալ․ թաղամասի հետ մեր Ագարակի ու նշանավոր կրտսեր դպրոցի ներառումը, բազմակողմանի, հետևողական ջանքեր է պահանջում…

Իմացա՞ք, Դպրոց-պարտեզի մեր 30 տարվա անսասան թվացող, մեզ ու թաղամասի պուրակը բաժանող մետաղե ցանկապատերը սկսել են չքանալ․․․ Հիմա մենք մեկ ենք փողոցի հետ, արևմտյան  ու հյուսիսային ճակատով․․․ ու Բ-4 թաղամասի բնակիչների հետ նոր, ամբողջական պուրակի նախագիծ ենք իրականացնում, որ մինչև սեպտեմբեր կավարտենք։

Այսօր Դպրոց-պարտեզում չորս տեխ-մեքենա է աշխատում:

Կարինե Խառատյանը՝ Գեղարվեստի հուլիսյան ջոկատի ղեկավարը, իր ջոկատի հետ ժամեր է անցկացնում ո՛չ միայն լողափին, այլև հենց լողավազանում․ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրն այսպիսին է լինում իր ամառային բաղկացուցիչով․․․Մեր 2016-2017 ուստարվա օրացույցում գրանցեք բացօթյա հանրակրթական լողափերի-լողավազանների գործունեություն, սեպտեմբերին-հոկտեմբերին…

Իսկ Արեն Շահնազարյանի շուրջ ձևավորված պատանեկան աշխատանքային խումբը երեկ 2-4 տարեկաններին հանձնեց նոր գեղագիտությամբ ավազահրապարակը, որը որպես ուսուցողական տարածք չի կարող չլինել մշտապես հիգիենիկ, անվտանգ, հետաքրքիր, զարգացնող։ Ահա ինչու՝ սրա ճանապարհի հենապատերը նույնպես սկսել են անհետանալ… Այն, ինչ մեզ բաժանում է, այն, ինչ միջավայրը աղճատում է… չիք։

Իմացա՞ք  «Լանդշաֆտ» մասնագիտացված կառույցի աշխատանքային խումբը երեկ կրթահամալիրում էր… Կեցցե՛ս, Քնարիկ Ներսիսյան, հետևողականության համար:

Գեղարվեստի ճամբարականները Գեղարվեստ-Մեդիակենտրոն ճանապարհի բակում:

Իրադարձությունները, տեսնում եք, արագ են զարգանում. ինչո՞ւ և ինչպե՞ս սպասել հուլիսի 27-ին` օրագրում նշանակված-հայտարարված իմ կշռման օրվան: Ջա՜ն, Արծվիկ բուժքրոջ ստուգողական կշռումը գրանցեց 89,5 կգ. հունիսի 27-ից հետո ես վառել եմ 2 կգ: Որքա՞ն ես կկշռեմ սեպտեմբերի 4-ին… Ճիշտ որոշողի համար իմ բլոգի բուքմեյքերական գրասենյակը մրցանակներ է սահմանում բարձունքի նվաճման՝ Կապուտջուղ-Արագածի Արևմտյան գագաթ կամ Աժդահակ։ Ես կշռվել եմ երեկ, ժամը 12:00. այս ընթացքում՝ անդադրում հուլիսյան աշխատանք Բանգլադեշի մետաքսի ճանապարհով բոլոր մեր դպրոցներում, լող-ցնցուղ ու մեկժամյա հեծանվարշավ Հրազդանի կիրճով, նոր բացահայտում-վերելքներով… Կեցցե՛ս, տնօրեն, այսպիսի թափ ու խելամիտ զգուշություն…

Բոմը սառը ցնցուղից հետո պլպլում է:

Գիտե՞ք, ես համարվում եմ հաջողակ՝ սամթով-հարմար-ղսմաթով ընկնող, համարյա կատվի նման. երբեք վերջավորություն չեմ վնասել, ո՛չ մի կոտրվածք և ուղեղի ցնցում, ո՛չ մի հիշարժան տրավմա… Ու մեկ էլ՝ այս հուլիսին, հեծանվով-առանց հեծանվի, որքա՜ն ասես ինքնածեծ կերա, մեկը մյուսի ետևից…Այս ամենի պսակը օրեր առաջ հեծանվով շուռ գալն էր: Ամո՜թ ու … թո՜ւ-թո՜ւ, էլ բեթարից Աստված ազատի… Հիմա նոր զգացի երկու ոտքս… Երկու հեծանիվ փոխեցի, չօգնեց, արդուզարդ հանդերձանքս՝ նույնպես, ոչինչ չտվեց և 1-2 օր հրաժարումը հեծանվից… Անգամ ծառայական մեքենայի անցա…Այսօր իմ ինքնավստահության ու կարողության ողջ ուժով հեծանվային կրոսով փաստեցի՝ անցուկը մոռցուկ կըլլա:

Քոլեջի նախակրթարանում նախաքնի տրամադրություն է:

Իմ լավ բարեկամ Վահան Արծրունու այս հարցազրույցը պետք է կարդալ. ես էլ միանում եմ, չնայած մնում եմ նույն կարծիքին՝ Խորենացու փողոցի վերջնամասում հայտնված պատանդ-մահապարտ թե ապրստամբների մասին կարելի է խոսել միայն Խորենացու փողոցում… Փողոցում լինելով՝ կարելի է և պետք է թույլ չտալ արյունահեղության որևէ գործողություն։ Նիկոլ Փաշինյանը իր ընկերների հետ հակաբռնության ճանապարհն է բռնել, որ ենթադրում է նորանոր գումարումներ՝ անհատների, խմբերի… Այդ շարքից է «Ոստիկանը, որն ասել էր՝ չեմ կրակի» հրապարակումը  հուլիսի 20-ի։ Այս շարքից է և կրթահամալիրի ավագ դպրոցի երազկոտ աչքերով աղջկա՝ Աստղ Կիրակոսյանի հրապարակումը. «Ու թե մյուսները կվախենան ընկնելուց, ես կսպասեմ հաջորդ թռիչքին…»։

Նոր դպրոցի նախակրթարանում չքնած-քնած են՝ ով ինչպես պատահի:

Իմացա՞ք՝ Գարիբալդիի ծննդավայր իտալա-ֆրանսիական Նիսում, ուր ես զարմանալի օր եմ անցկացրել, ահաբեկչության 84 զոհից  30-ը Աֆրիկայի Թունիսից են եղել։ Սրանից էլ բազմա՞զգ-ներառվա՞ծ։

Լուսանկարների հեղինակ, ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#737

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ կրթահամալիրում, իմ մոլորակում, ինչպես մարդու ներաշխարհում

«Դպիրը» կհաստատի՝ Մայիսյան ստեղծագործական հավաքներն ինձ համար առիթ են եղել հավաքի, մեկնարկի, հավաքից-հավաք կատարվածին գնահատական տալու, հավաքի օրերը կարևորելու. Տեղեկատվական հաղորդակցության (ինֆորմացիոն) տեխնոլոգիաները` ուսուցման միջոց Գլխավորի մասին Գլխավորը` իրական հետազոտական

Մեր ստեղծած գեղեցիկ աշխարհների Հայաստանը

Բլոգի հեղինակ մեր վեցերորդցի Սվետ Մելքումյանի (ներիր, ամենակարևոր ձայնն աշխարհում կարճելու համար, համարենք որպես գրական անուն, Սվետլանա) «Գրքերով բացվող ճանապարհ» հրապարակումը և գրող արձակագիր-բանաստեղծ Արմեն Շեկոյանի խոսքը «Հրապարակի» մշակութային էջում միաժամանակ

Նոր սկիզբ՝ ունեցածի հիմնադրման ճանապարհով…

Սիրում-կարևորում եմ սեբաստացիական նախաձեռնությունները, ահա ինչու՝ ուշադիր եմ դրանց հետևողական իրագործման սեբաստացիական ջանքերի նկատմամբ. վստահեք ինձ, նախաձեռնության իրագործման յուրաքանչյուր փուլում ես ձեր հուսալի գործընկերն եմ… Իրիկունը տուն մտա զգույշ. դուռը