Խորհրդային շրջանի հայտնի պատմություններից պատմեմ։ Ու որ հասկանալի լինեմ, նախ՝ բերեմ բառարանը.

  • ԲԱՄ – Բայկալ-Ամուրյան մայրուղի (երկաթուղի), որ ամենաերկարներից է աշխարհում. ԲԱՄ-ը հարվածային կառույց էր, անունը՝ բոլորի լեզվին։
  • Հասարակությունը նույն ձևով գործածում էր «քաղբյուրո»* (պոլիտբյուրո) բառը՝ մարդկանց խումբ, ասենք՝ Բրեժնև Լեոնիդի ղեկավարությամբ, որ իշխում էր Սովետների երկիր ԽՍՀՄ-ում։

Ուսումնասիրություն անցկացնելու համար պատահական հարյուրավոր մարդկանց տեղեկացնում են.
— Գիտեք՝ որոշել են քաղբյուրոյի ողջ կազմը գնդակահարել ու ԲԱՄ-ը կանաչ ներկել։
Ու լսողներից յուրաքանչյուրը միայն մի հարց է տալիս.
— Բայց ինչի՞ կանաչ…
Ոչ ոք չի հարցնում՝ ինչո՞ւ գնդակահարել։

Գեղարվեստի Կարինե Խառատյանի ճամբարը լողում է։
Լուսանկարները՝ Կարինե Մամիկոնյանի։

1992-1993-ին, երբ ես ազգի թիվ մեկ դավաճանն էի, ու գրիչ բռնող, ազգայնականությամբ-թրքատյացությամբ՝ նեո-հայրենասիրությամբ, զբաղվող ամեն մեկը մի մեխ էր ավելացնում Աշոտ Բլեյանի անարգանքի սյունին, հնչեց Վալերի Միրզոյանի «Հասկանալ Բլեյանին» հրապարակումը։ Ինչո՞ւ հիշեցի… 2016-ի ապրիլյան հայտնի, հերոսամարտ հայտարարված այս ստուգողական ահաբեկչական ակտից հետո, մեր նորագույն շրջանի 20 տարվա քառուղուն դեմ-հանդիման, մեծ խումբ պարապ մնացած, լուսանցքում հայտնված գրիչներ-գործիչներ այսօր ազգային միասնության ուխտ են կազմել՝ նորի՞ց հանուն Ղարաբաղի, իհարկե, ընդդեմ ադրբեջանցու-թուրքի՝ հասկանալի է, նաև ընդդեմ ռուսի-ամերիկացո՞ւ, հանուն մեր ազգային երազի…

Հասկանանք՝ ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում…
Պարտադի՞ր է խոսելը… Եթե դու համաձայն չես, իրենց նման չես մտածում, պարտադի՞ր է խոսելը… Իշխանությունը իր ազգային անվտանգության ծառայությունով հայտարարությունների շարք է անում… Պաշտոնական հաղորդագրության պակաս կա՞, թող լրացնեն, արձակուրդում են՝ արձակուրդից ետ գան։ Լրացնում եք այդ պակա՞սը։ Պարտադի՞ր է, որ հայտնի դեմքերով, անհայտ կուսակցություններով, զբաղմունքով նույն մարդիկ զբաղեցնեն եթերը ու խորհուրդներ տան, ո՞ւմ՝ իշխանությա՞նը, «Սասնա ծռեր» խմբի մարտիկների՞ն, որ շիտակ դիմել են հասարակությանը, ժողովրդին ու նրանց պահանջն ունեն… Թվում էր՝ չընկալվեց, մերժվեց, բայց Խորենացի փողոցը մեկ-երկու օրում այսօր մեր բարոյականության, մեր խղճի արթունության ցուցանիշը դարձավ… Եվ հրաշալիորեն նրա հայտնվելը չուշացավ… Ո՛նց ձևավորվեց, առաջացավ, հասունացավ, ինչպես էպոսում, կենդանի օրգանիզմ է, ինքնուրույն ապրում է ՝ ողջ սիրտ է, անմիջական արձագանքում է… Կա մի վայր հիմա, մի հարթակ ոչ իշխանական՝ փողոցն է Խորենացի, ով այնտեղ է թող խոսի, լսելի դառնա… քաղաքականանա… Իսկ արյունահեղության, նույնն է թե ռազմական միջամտության, իշխանությունը չպիտի դիմի, փողոցը առաջացել է այս խնդրով՝ թույլ չտալու… որ «Էլեկտրիկ Երևանով» անցած, ջրցան տեսած Հայաստանն ունենա մայրաքաղաքային պատշաճ հարթակ՝ իր ներքին ու արտաքին օրակարգային խնդիրները հասարակությանը լսելի, ընդունելի ձևակերպելու… Այս համատեքստում, այս օրվա խնդիրը՝ պատանդների անվանենք, ըմբոստություն, ապստամբություն, ծայրահեղականություն, ընտրեք, լուծում կգտնի… Մյուսները ինչո՞ւ խոսեն, եթե իշխանություն չեն ու Խորենացի փողոցում չեն. է՜, խոսե՜ք…

Ժայռապատում։
Լուսանկարները՝ Անուշ Սողոմոնյանի

Ես իմ ողջ օրն եմ հուլիսյան անցկացրել «փողոցներում». մեր կրթահամալիրի դպրոցների բակերն ու միջդպրոցական ճամփաներին ընկած տարածքները փորձում ենք ներառել, որպես մի բնակավայր… որ փողոցը՝ Բանգլադեշ բնակավայրը՝ իր բնակչով, հավաք դառնա, գործի-ապրի-արձագանքի որպես կենդանի մի օրգանիզմ։

Գլխավորն իհարկե, բոլոր կարգի ու տարիքի բնակիչների վերաբերմունքի փոփոխությունն է. քառասուն տարի Բանգլադեշում՝ դուք-մենք կենվոր-եկվոր-գաղթական ու ժամանակավոր չենք, բնիկ ենք, ու Բանգլադեշը մեր ծննդավայր-մշտական բնակավայրն է՝ շենքերում բնակվողների, թե Բանգլադեշում աշխատողներիս համար… Հետևեք իմ գրին, որ թե՛ փողոցային կյանքի պատմություն է, բնակավայրի ու բնակչի չտրորած ճամփեքի անցումով, ձեռքբերումներով ու ընկնելով, ինչպես երեկ ես՝ հեծանվից, ինչպես հարվածը աջ ոտքիս Բանգլադեշի քարուքռից։ Կանցնի։ Կարևորը, որ փողոցը մեր կենդանի լինի՝ խիղճն արթուն, արձագանքող, անմիջական, նեղության մեջ հասնող…

Ձմերուկուտոցի Դպրոց-պարտեզի լողափում։ 
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի։

#736

*Քաղբյուրո — քաղբյուրոյի, [գոյական] (հապավում): Քաղաքական բյուրո: ՀամԿ(բ)Կ կենտկոմի և ԽՄԿԿ կենտկոմի ղեկավար մարմինը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բաբելոնի աշտարակաշինության խառնակչության մեր այլընտրանքը…

Բազմալեզու ուսուցմամբ ավագ դպրոց՝ իր ակումբային գրավիչ միջավայրով, գործի հեղինակ հասարակագետ-օտար լեզվի ընկեր ուսուցիչներով, ստեղծարարության ազատությամբ…

Պարզապես մաքրումի օր և Համբարձման խաղերի սկիզբ․․․

Որպես «Դար» հիմնադրամի Գագարին պրոյեկտի, Բլեյան դպրոցի-կրթական բաց ցանցի, Հրազդանից-Սևան, Սևանից․․․ մինչև Արաքս, Հրազդանի հովիտով Գագարին ավանով, Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր, Գեղամավան համայնքներով, դպրոցներով ու պարտեզներով, հանրային տարածքներով մեր կյանքի, մեր ներսով-դրսով ուրախ մաքրության օրեր, որպես ընկերության վրա կառուցված մեր կյանքի փոփոխությունների շրջան, որ պայմանավորվել ենք անցնել միասին։ 

Մտքի համար ի՞նչ սահման… հենց մտքով են տեսնում…

Տեսեք՝ տանիքից, որպես բարձունք, ինչ լուրջ մտքեր են հորդում… Սրանից լավ գիր-պատո՞ւմ, ինչպես «Հյուսիսափայլ»-ի հետ կրթահամալիրի տնօրենի հանդիպման ամփոփագիրը։ Ինձ որ հետաքրքիր է, կարող է և ձեզ փոխանցվել… — Տիա՛ր Բլեյան,