Իմաստավորել կյանքը, նշանակում է լեցուն լինել գործերով… Ես եմ ասում։ Բլեյանը ձեր փախչողներից չէ՝ ո՛չ  քաղաքականությունից, ո՛չ նրան ուղեկցող լրագրողական հարցերից, որքան էլ սուր, ճակատային… Խոստացել եմ՝ օրագիրս անընդհատ, թվով 735-րդը նույնպես, չվերածել մանկավարժական թե քաղաքական բնույթի սոսկ հոդվածների։ Դրա տեղն ու հարթակը կա, որից ես լավ էլ օգտվում եմ ու բլոգում-ֆեյսբուքյան էջում ներկայացնում եմ իմ մանկավարժական գաղափարներով, քաղաքական գործունեությամբ հետաքրքրվողներին։ Խոստացել եմ գործել իմ պաշտոնի ողջ ուժով, իրավասությամբ․ գիտեք՝ ես ծով գործերի-խնդիրների երկիր կրթահամալիրի՝ իր շրջակա միջավայրից որ չկտրենք, կրթահամալիրյան Բանգլադեշի ղեկավարն եմ։ Ավելացրե՛ք Բլեյանների մեծ ընտանիքի անվերջ խնդիրները, որ պատկերն ամբողջական լինի…

Երեկ իմ 1972-ից անբաժան, երկվորյակ-ընկեր Գևորգ Հակոբյանի հետ օրվա վերջում, ճշգրիտ ժամը՝ 19։00-ի, 20։00-ի արանքում, երբ ես վերջապես դուրս եկա Բանգլադեշի Բ-1 թաղամասի ատամնաբուժարանից՝ պրոֆիլակտիկայի մի շրջան ավարտած, հենց ներքին ու արտաքին քաղաքականությունից էինք խոսում։ Գևորգը երկու օր առաջ ուսուցիչների մեծ խմբի հետ գրոհեց-իջավ Արագածից, ու կարևոր էր մեր՝ հարավ-արևմուտքի դաշտում մնացածներիս հետ հայացքների համադրումը…

Լողափնյա սանրվածքներ։
Լուսանկարները՝ Մարի Միքայելյանի։

Երկարատև հայաստանյան փակուղին՝ իր պարտադրած անապագա ներկայով անհուսություն է առաջացրել մեր քաղաքացու, Հայաստանում մնացած մարդու մոտ՝ ունակ լուծելու-զբաղվելու միայն գոյապահպանությամբ… Անհուսությունը այսպիսի դրսևորում էլ է ունենում՝ պարզունակ, մի հարվածով, մի գործողությամբ՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումով, լուծել և՛ Ղարաբաղի հարցը՝ ոչ մի թիզ թշնամուն, և՛ ներքին՝ իշխանափոխության…

Ես վատ եմ ճանաչում ապարանցի Պավլիկին՝ Պավել Մանուկյանին, նրա որդի Արամ Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին, …. Չկարողացանք մեդիայով պարզել երկու կողմի բոլոր պատանդներին։ Իսկ հասարակությունը մեր ճանաչո՞ւմ է նրանց։ Ահա ինչու, շնորհակալ եմ իմ ընկերներին այս սեղմ կենսագրականների համար։

Այսպիսի իրողություն․ կողմերը ներկայացնում են Արցախյան ազատամարտի բովով անցած, փոխգնդապետ Արթուր Վանոյանը (ում հրապարակված կենսագրականում ոչ մի տող չկար Արցախյան ազատամարտին նրա մասնակցության մասին), մյուս կողմից՝ ազատամարտիկ ապարանցի Պավլիկը… Ի՞նչ ենք ուզում, որ անմեղ մարդու արյուն էլ չթափվի, եղածն էլ  շատ է, հանգուցալուծում ենք ուզում միջադեպի՞. Պավլիկն իր խմբով հանձնի զենքը իրավապահին ու ապավինի արդարադատությա՞նը։ Մենք շարունակենք տրվել մեր գոյապահպանությանը, երբ մեր դեմ, որպես մահապարտ՝ իր որդու հետ, կանգնած է Պավլիկն՝ իր ընկերներով, ու կանչում է՝ ուխտած «Մեր մարմինը ձեր ոտքերի տակ թող կամուրջ լինի դեպի հաղթանակ»…

Հիմնական դպրոցի ծովերում։ 
Լուսանկարները՝ Գոհար Բալջյանի։ 

Կիրակնօրյա երևանյան այգիներում իմ ու Դավթի թափառումին անդրադառնամ, քաղաքականություն դուրս բերեմ․ այգիներում կյանք-աշխույժ չկար՝  քիչ է, խոսակցություն չկար օրվա, կատարվածի մասին… Ոչ մի ծնող իր երեխայով այդպես էլ չմիացավ մեզ, չանցավ «չի կարելի»-ի՝ տաբուի վրայով, չթողեց իր երեխան Սիրահարների այգու կանաչին պառկի, գետակում լողանա. Բլեյանին կարելի է… այսպես, մեկուսի թող ապրի իր հասարակական-քաղաքական-կրթական կյանքո՞ւմ։  Իսկ մի տարեց, քայլ արեց, հեռուն գնաց, մոտեցավ ու պատգամեց․
— Դու ճիշտ ես, ես քո գործը լավ եմ ճանաչում… Չշեղվես ուղուցդ, այդպես էլ շարունակի, դու ուրիշներին նման չես՝ ո՛չ խոսքովդ, ո՛չ գործովդ…
Էլ ո՞ւր, էլ ե՞րբ՝ ժպտացի ես… Ու հիշեցի մի այլ խրախուսանք․ օրեր առաջ, երբ Գեղարվեստը մեր,  Քնարիկ Ներսիսյանի առաջնորդությամբ, «Մեր թաղը-3» հերթական նախագիծն էր իրականացնում՝ մեծ խումբ ուսուցիչ-սովորողով մաքրում էին աղբի մեջ կորած հերթական բակը-պուրակը, նկարում-ձևավորում, մի բնակիչ, երևի ամենաակտիվը, առանձնացավ դիտորդ բնակիչներից, անցորդներից, գտավ ինձ հեծանվի վրա՝ ուրախությամբ ընդառաջ գալով, իր կարևորությունն ու հարազատությունը շեշտելով.
— Ես ասում էի՝ Բլեյանի դպրոցը կլինի. էսպիսի գործ միայն դուք կանեք…
Ես կարո՞ղ եմ հարցնել՝ ինչո՞ւ միայն մենք… Չէ՞ որ մեր գործը հենց տարածվելն է, փոխելը։

13718104_644782685686268_2006380890_oԷդուարդ Հովհաննիսյանին՝ մեր շրջանավարտին, մեր աշխատողին, մեր պարտիզպանին պատշաճ ճամփեցինք զինվորական ծառայության, մեծով-պստիկով, ուրախությամբ, իր պարտեզից՝ խաղաղ ծառայության վստահությամբ-մաղթանքով։

#735

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ջոնաթան Լիվինգսթոն եղե՛ք, ճախրե՜ք

«Սուրհանդակ»-ի հարցազրույցը Տիարի հետ (հեծանիվ նստած զրուցում էի Ավագ դպրոցի շրջանավարտ Մարիամ Գևորգյանի հետ) ունկնդրում եմ և այսպես սկսում օրս-գիրս, թվով՝ 866-րդը՝ մեկով էլ մոտենալով հազարին… Դուք՝ չգիտեմ, ընթերցող-չընթերցող, բայց հազարերորդ

Ընկեր Արևիկ դարձած պապայիկ

Աստղիկն ինձ բռնացրել է առանց շապիկի, լողարանից դուրս գալիս, սրբիչով․․․ Ժպտերես—ոգևորված՝ — Պապայի՛կ, դու ծիծի՜կ ունես, ես տեսնում եմ․․․ — Բա որ ծիծիկ ունեմ, ինչո՞ւ հայրիկից կաթիկ չես ուզում․․․ Մայրիկից

Մանկավարժության գյուտարարի տղան՝ գյուտարար…

Ամանորյա ուսումնական նախագծերը՝ հանդես-ցուցադրություն-ներկայացում-ընդհանուր պարապմունքները սեբաստացիական աշխարհում՝ ներսում-դրսում, զարգացումների նոր փուլ են մտնում՝ Մարմարյա սրահով, «Սեբաստացիներ» համերգային դահլիճով, կրթահամալիրի դպրոցներով-նախակրթարաններով, «Հայաստան» կինոթատրոնի բացօթյայով-պուրակով, «Բոհեմ» համերգասրահով... Ծաղկունքի բաց դպրոցով, ամանորի-Սուրբ Ծննդյան