«Տեր Աստված, այսօր երեկոյան ես քեզնից խնդրում եմ, որ դու խորացնես և ամուր դարձնես իմ գիտակցությունը քո ներկայությամբ, որպեսզի ես ապրեմ աշխարհում, բայց չպատկանեմ նույն այդ աշխարհին»… Հենրի Նուվենի  «Քո նվիրած իմ նոր հայացք»-ից, որ կարդում եք Նունե Մովսիսյանի նոր հայացքով, ես կամեցա կիրակնօրյա գրի բնաբան ունենալ․․․ Վերնագիրն իմ՝ որպես շաբաթվա ցուցանակ-գլխագիր, հուշել է շաբաթը` իր անցքերով-գործերով-հետևանքներով․․․

Կարգավիճակի չարաշահում չդիտվի, Արմինե Աբրահամյանին արժանին մատուցեմ: Քոլեջով, մեր «Իմացումի հրճվանք»-ով դեռահասների մայրենիի ոգևորված փոխանցողի կարգավիճակում հայտնված, այնպիսի, որ Արմեն Մարտիրոսյանն է քաղցր-միակ մորքուրին արդեն որպես սիրելի ուսուցիչ ընդունում։ Արմինեն տենդագին պատրաստվում էր շաբաթօրյա իր բարձունքի նվաճմանը․․․ Դավիթն ու ես առավելագույն նրբանկատություն դրսևորեցինք՝ հոգս չդարձանք, նույնն է թե՝ խնամակալ․․․ Արմինեն, սեբաստացի իր ընկերները, սեբաստացի-ոչ սեբաստացի, փորձառու, միշտ Արագածով ոգևորված՝ տիար Գևորգն ու յուրաքանչյուրիս կանչող, տանող բարձունքը՝ Արագածի քառյակ գագաթներից ամենամատչելին՝ հարավայինը․․․նվաճված է։ Ուրիշ ի՞նչ, mskh․am-ի  այսօրվա, հաջորդող շաբաթվա որպես թիվ մեկ հրապարակում, պիտի նայեմ Անահիտ Բզեզի, Կարինե Խառատյանի, Արմինեի, Նունե Խաչիկօղլյանի, Անժելայի․․․ֆոտոպատումները, խոստովանությունները․․․ Հատկապես, որ օրը իր բարձունքով, իր դրախտով հե՛նց Սեյրանին էր նվիրված․․․ Արագածի  բարձունքին երգեց մեր Սեյրանը,  «Օրհյնալ է Աստված» անզուգականը հնչեց գագաթին ու բարին շատացավ․․․

Տեսանյութը՝ Արմինե Աբրահամյանի:

[youtube https://www.youtube.com/watch?v=KAJhuEPSkkU]

Արմենը, ով երկու օրից տասը տարեկան է դառնում, ով Արագածը առաջինը բարձրացավ ու առաջինն իջավ, համոզված էի, ետևում թողելով Արագածի այնպիսի գելերի, ինչպիսին իմ ու տիար Գևորգի ուսանողական շրջանից անբաժան ընկերներն են՝ Հրաչ Մակարյանը, Ալբերտ Տոնոյանը, կանցնի-անցնում է բարձունքից-բարձունք․․․

Երևանյան ծովը նվաճված է՝ իրեն ստեղծած կիրճով-գետով Հրազդանի։ Առաջիկայում հետևեք մեր պատանեկան-աշխատանքային ջոկատներին՝ Անահիտ Մելքոնյանի, Թամար Հարությունյանի, Կարինե Մացակյանի․ մեր լողափնյա հուլիսյան ճամբարականների հետ ինչպիսի՜ պլեներներ կանցկացնեն ծովի-կիրճի տարածքում․․․

Արագածն ի վեր…
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Սևանը՝ իր «ժայռ»-ով սեբաստացի է այլևս․․․Սևանն իր հմայքով ու խնդիրներով վերադարձավ-գրանցվեց Բանգլադեշում, դարձավ կրթահամալիրյան Բանգլադեշի նոր քարտեզի մասը՝ ինչպես Արագածը, Երևանի ծովն ու կիրճը․․․Մեկշաբաթյա պրոֆիլակտիկ դադար են խնդրում մեր «Ժայռ»-ի հսկաները՝ գնդապետ Մինասյանն ու ավագ լեյտենանտ՝ Բորիս Վարդանյանը․․․Եվ այսպես, օգոստոսի 1-ից․․․

Մարգարիտ Մանվելյանն այդ ընթացքում այս երեքը մեկում նոր փաթեթ է առաջարկում՝ «Շատ սիրեք ու շատ ճամփորդեք», հիմնավորումներ բերելով Մարկ Տվենից․ «Միայն երկու բանի համար ենք մենք փոշմանելու մահից հետո, որ քիչ ենք սիրել ու քիչ ճամփորդել ․․․»

Արագած. խառնարան:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Այսպիսի զարգացումներով շաբաթվա խորհրդանիշ դարձավ մեր Ագարակի առաջին ձին՝ Բոմը, որին բանգլադեշի Բ4- թաղամասի «Малая Земля»-ի անկլավում չես պահի․ իմացա՞ք ինչ տպավորիչ անցում կատարեց մետաքսի ճանապարհով մեր հերոսը, բազում անծանոթ երկրպագուների ուղեկցությամբ, չերկնչեց և ցուցադրական ելույթներ ունեցավ Մայր դպրոցի «Սեբաստիա» մարզադաշտում, այն հաստատելով մեր քարտեզում, որպես տարածաշրջանի գլխավոր մանեժ։ Ահա ինչու, շաբաթը ես պարտադրված էի որպես աշխատանքային օգտագործել իմ ընկերների հետ ու Բաբաջանյան պողոտայից Մայր դպրոց-դաշտեր մեր մուտքը համապատասխան դարձնել այս նոր հայացքով․․․ Հայացքի փոփոխությունն է պատմում-ցուցանիշը դառնում յուրաքանչյուրիս նոր բարձունքի նվաճման։  Քանի՞ սեբաստացի ի՞նչ բարձունք նվաճեց, քանի՞ փոփոխված-նոր հայացք ունեցանք։ Ո՞վ հաշվի․․․Հաշվե՛ք։

Դավթի շաբաթ-կիրակին:
Լուսանկարները՝ Ռուզան Աբրահամյանի, Սյուզի Մելքոնյանի:

#733

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ մոռանալու միակ ձևը ամբողջական ներառումն է…

Այդպես իմ գիրը-պատումն է անում իմ կյանքի հետ: Հերթական վճիռը՝ չգրել-չպատմելու, տղայական նեղացկոտ էր. ու դուրս մղվեց։ Օրը ես սկսեցի առտու-գիշերվա 4-ի 5-ի արանքում, մեջքով դեպի Արմինեից յոթ տարի անբաժան,

Բաժանո՞ւմ… հարցնում եմ, թե՞ որպես մի նոր սկիզբ

Կրթահամալիրի տնօրենի հոմանիշը գործատուն է. ես աշխատանքի եմ ընդունում պայմանագրով, աշխատանքային պայմանագիր լուծում՝ աշխատանքից ազատում… Որքան էլ հեղինակային, որպես կրթական ծրագիր, Բլեյանի դպրոց, բայց սեբաստացիների օջախն օրենքով որոշված ու կանոնադրությամբ

Մեր Ուսուցիչը կանչեր իր եկեղեցին, դպրատունն իր, որպես Անլռելի զանգակատուն

Բանգլադեշից՝ հենց կրթահամալիրի Մայր դպրոցից կամ Սուրբ Երրորդության եկեղեցուց Շերամի փողոցով, Չորրորդ գյուղով, ղռերով, Սասունիկի ճամփով, Քասախի կիրճով որ վեր կենաս ու քայլես Օշական՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, ուր հանգչում