Արցախ-Հայաստան. միասնական գործել, միասին քննարկել ու լուծել իրական խնդիրներ, միշտ պատանեկան անկեղծությամբ և ոգևորությամբ: Ստեղծողի մոբիլ դպրոցը` իր հանրակրթությամբ, նրա սովորողով, ուսուցչով ու ծնողով՝ փաստացի, կոնկրետ ու կարևոր մասնակցություն կունենա «անապագա ներկայի» հաղթահարմանը: Բոլոր կարգի մեծերս` Արցախում թե Հայաստանում, իշխանավոր թե ոչ, ազատամարտի մասնակից թե ոչ, պիտի աջակցենք հայաստանցի և արցախցի պատանիներին, որ ոչ այնքան հերոսական հաջողություններից, որքան Հայաստանում և Արցախում իրենց արժանապատիվ, ապահով կյանքը հաստատելուց խոսեն, առաջացած բարդ, մեծերիս կողմից չլուծված խնդիրները իրենց համար օրակարգային դարձնեն: Երկու բան չպիտի մոռանանք: Շարժման հենց սկզբից հայաստանցիներիս և արցախցիներիս անկեղծությունը պակասել է: Հիմա էլ շիտակության, հարաբերությունների մեջ գործնականության էական պակաս կա, ձևական—բաժակաճառային—միջոցառումային գործելաձևի ավելցուկ: Երկրորդ` իրենց կյանքն է, և իրենցն է կյանքը. ու սրանով պիտի թելադրվի և´ մեր վարքը, և´ իրենց դերակատարումը….

Հետևենք ինձ իմ բլոգում: 

«Օրագիրը կենդանի մի բան է. ինձնից դուրս է գալիս, ապրում իր կյանքով ու ենթարկվում նաև փոփոխությունների, միջամտությունների, սրանով պահանջում չմոռանալ իրեն, վերադառնալ, չհանձնել արխիվ: Այլապես կարող եք բաց թողնել ամենակարևորը. ով գիտե` ով «կմնա մեզնից փոշման»»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարտ, ծառզարդար, անընդհատ կրթություն

Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը հրապարակել է մարտի 13-ի մանկավարժական ակումբի և մարտի 14-ի մանկավարժական դպրոցի ծրագրերը։ Դրանք մեր ուսումնական կյանքի կազմակերպիչ ուսումնական օրացույցի, հեղինակային կրթական ծրագրի 2018-ի բովանդակության արտացոլումն են։ Անհրաժեշտ

Փոփոխություն նոյեմբերի օրացույցում

Մեր «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, քոլեջի աշխատանքային ջոկատի ղեկավար Անահիտ Մելքոնյանը վերադարձել է կրթահամալիրի ուսուցիչների խմբի հետ պատմական հայրենիք ուխտագնացությունից, հասցրել է ծանոթանալ աշխատանքների ընթացքին, անմիջապես-ամբողջությամբ ներգրավվել

Կարմիր ձու տուր՝ կարմիր օր տամ….

Զատկե զատի՜կ է, Նավակատի՜կ է, Չամչե հատի՜կ է… Սեբաստացիներ բոլոր տարիքների, բարեկամներ Մարտի 26-ին՝ Ճրագալույցի պատարագից հետո «Ուսուցչի լույսը Գեղարվեստում» տնօրհնեքը, մարտի 27-ի Սուրբ Հարության տոնը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում