Երեկ էլ, ինչպես ամռանը, առտու ժամը 08-ին իմ օրը սկսվեց մարզադաշտում. Հիմնական դպրոցի, Դպրոց-պարտեզի, Նոր դպրոցի, Գեղարվեստի և Մայր դպրոցի ավազե ծածկով մարզահրապարակներում այցնող մեկ օրում նկատելի աշխատանք է կատարված. սահմանափակ մեր նյութական միջոցները պարտադրում են մշտապես գտնել խելամիտ լուծումներ: Սևանից բերված լճի լվացած սպիտակ ավազը լավագույն լուծումն է մեր մարզահրապարակների համար: Հոկտեմբերի 6-ից, մենք սկսում ենք գործածել մեր մարզահրապարակները՝ շարունակելով դրանց բարելավման, ավելի ու ավելի գրավիչ-հարմար դարձնելու գործը, որպես ամենօրյա ուսումնական աշխատանք: Մեր ուսուցիչն ու սովորողը շարունակ պիտի ակտիվ լինեն իրենց շրջապատող նյութական միջավայրի նկատմամբ, փոխեն այն. անշարժ՝ ասել է պատրաստի ստացած, շահագործողի կրավորական (չմիջամտող) վերաբերմունքով: Բնակարաններում-առանձնատներում մեր վերաբերմունքը մեծ չափով այդպիսին չէ՝ ակտիվ է. ինչ-որ բան փոխում ենք շարունակ… Կրթահամալիրն էլ՝ իր դպրոցներով ու միջդպրոցական անցումներով, մեր տունն է. այստեղ ապրում ենք սեբաստացիներով, ոչ թե սպասում, որ ինչ-որ ժամանակ մեկը գա ու հարմարեցնի այն մեր կյանքին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շուշան ծաղիկն ու ծաղիկ Շուշոն

Շուշան ծաղիկը, տեսեք՝ ոնց է բացվել, Դավթի պատուհանի գոգին ինչ լավ է զգում, ոնց որ Դավթի թալիսման-պաշտպան, գիշեր-ցերեկ հսկում ու հիշեցնում… Շուշան ծաղիկ-աղջիկս՝ Վիեննայում. ես այսպես տեսա-լսեցի viber-ով, ես այսպես

Հավեսը բարձունքի, ինչպես ախորժակը, համակում է, երբ սկսում ես…

Բարձունքի նվաճումը՝ ուսումնական ամառվա գլխավոր ցուցանիշ… Այո՛, ես միայն ֆիզիկական բարձունքը նկատի չունեմ, բայց անպայման հենց ֆիզիկական՝ ամռանը նվաճելու համար… Ես գիտեմ, որ գրոհելու եմ Աժդահակը, Արեգունու-Գեղամա լեռնաշղթաներից մեկ-երկու գագաթ,

Տուտուզները դեմ արած շփոթված, թե իրենցով հիացած բոլոր մեծերին…

Կարելի է պատկերացնել այն հետևանքները, որ մնացին մեր տանը Դավիթ Բլեյանի, իր Սոնա քրոջ ու Արմեն եղբոր իրիկնային հանդիպումից… Տեսնել էր պետք միասին լինելու այն խրախճանքը, երբ չորս, վեց և