Կրթահամալիրի դպրոցներում հուլիսի 1-ից սկսել է հերթապահության շրջանը. դպրոցների ղեկավարները հաստատել են աշխատակարգեր, սահմանել գրաֆիկ։ Աշխատանքը կամավորական է, եթե մարդու արձակուրդային շրջանում է: Կրթահամալիրային այսպիսի տնտեսությամբ, շուրջօրյա խնամք պահանջող մեծաքանակ բույսեր, կենդանիներ, կանաչ տարածքներ ունեցող հաստատությունները, որտեղ նոր ուսումնական տարվա սովորողների ամենօրյա բաց ընդունելություն է կատարվում, որտեղ իրականացվում են ամենատարբեր ուսումնական նախագծեր, որտեղ մարզահրապարակները, դահլիճները, ընթերցարանները, այլ ուսումնական տարածքներն ու գույքը, օրինակ՝ երաժշտական կաբինետներ, դաշնամուր, մատչելի պիտի լինեն սովորողների, աշխատողների, համայնքի բնակիչների համար, ինչպես պահանջում է մեր մանկավարժությունը, չի կարող փակվել։ Մանկավարժական աշխատողների ճնշող մասն արձակուրդի մեջ է, արձակուրդ չգնացածներն ու այլ աշխատողներն էլ կոնկրետ պարտականություն ունեն. սպասարկման-խնամքի ամբողջ գործը չես թողնի տնտեսուհուն-պահակին, հատկապես որ նրանք էլ իրենց գործերն ունեն: Եվ հայտարարել ենք, որ ինքնասպասարկումն ու խնամքը ուսումնական աշխատանք են, ընդունելության կազմակերպումը՝ ուսումնական նախագիծ։ Ահա և ամառային շրջանի հերթապահի աշխատանքը՝ ինքնասպասարկման-խնամքի, ընդունելության-սպասարկման կազմակերպում հեղինակային կրթական ծրագիր մշակող, իրականացնող, տարածող ուսուցչին վայել հավեսով-ոգևորությամբ, բարեխճությամբ, արդյունավետությամբ` այդ վերաբերմունքն ու որակները փոխանցելով կողքին իր կանչով կամ պատահաբար հայտնված սովորողին, դպրոցի ու կրթահամալիրի տնօրենի գրասենյակ փոխանցելով ամբողջական տեղեկատվություն օրվա ելումուտի, հանդիպումների ու զանգերի մասին։

Մեր մանկավարժության զարգացումը, անընդհատությունը, «Ամառ 2016»-ի կազմակերպումը ենթադրում են կամավորական, հանրօգուտ, նախաձեռնողական գործունեության ավելի բարձր մակարդակ, նորանոր ձևեր, աշխատողների ավելի մեծ խմբի ընդգրկում, նախագծերի-նախաձեռնություների համաձայնեցում։

Շնորհակալ եմ ամառը միասին անցկացնելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթահամալիրում շարունակվում է 2017-2018 ուստարվա ընդունելությունը

Հարգելի գործընկերներ. Կրթահամալիրի դպրոցում, դասարանում, սովորողների ընտրությամբ գործունեության, դասընթացի խմբում, լրացուցիչ կրթության խմբում 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության պատասխանատուները դպրոցների ղեկավարներն են, դասարանների ղեկավարները՝ դասվարները, կազմակերպիչները, սովորողի ընտրությամբ դասընթացի, գործունեության, ակումբի,

Ջուր, խնամք, կոնկրետություն, հիացմունքի արժանի Սեբաստացի արգարակ

Ես այսօր խնդիր եմ դրել կրթահամալիրի համապատասխան ծառայության առաջ (պատասխանատուներ՝ Հրաչյա Առաքելյան, Գևորգ Ստեփանյան, Էդուարդ Գավարյան) մշակել ու կարճ ժամանակում ներդնել Մայր դպրոցի, Դպրոց-պարտեզի, Նոր դպրոցի, Գեղարվեստի ու Քոլեջի բոլոր տիպի

Հանրակրթական էկոտուր 2016

Բնապահպանական նախագծերի ստուգատեսը ծնվել է մեր կյանքում, և մեր կյանքով էլ հասունացել են փոփոխություններ, որոնց անհրաժեշտությունը ցույց տվեցին այս օրերին ստուգատեսի կազմակերպիչների հետ քննարկումները։ Այսպիսով. Ապրիլի 22-ը Մայր երկրի միջազգային