Տարերքի առաջ, ինչպես մա՞րդն Աստծո… Տարերքն այսպիսին է լինում՝ հանկարծակի, ու բռնացնում է ճամփորդին… Երեկ, օրվա վերջում, տան ճանապարհին այն ինձ բռնացրեց ագարակի մանեժում, երբ ես ու Զառան՝ երկու հեծանվորդներ, խաղաղ զրուցում էինք… Ուժգին անձրևը ստիպեց հեծանիվներով թռչել Դպրոց-պարտեզ ու դպրոցի նյութական միջավայրի բարելավման մասին զրույցը շարունակել ներսում: Սաստկացող անձրևը պլանները փոխեց․ զանգ ընկերոջը, ու ես դարձա ավտոբեռնակիր․ հեծանվորդը պատրաստ պիտի լինի հեծանիվը տանելու նաև ձեռքերով, մեքենայով… Մտքերը, տարերքի պես, փախցնում են… հիշողությունը որքա՜ն արահետ ունի… Ես հիշեցի, թե ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանին իմ նվիրած ձին էինք տեղափոխում 1992-1993-ի՞ն։ Սաստիկ անձրևն այդ հիշեցի, նվեր ձիուն՝

բաց թափքում… Իմ խոստումը Վազգենին՝ ձիավարժությունը-կենդանիների խնամքը դարձնելու ուսումնական աշխատանք, տեսեք՝ զարգացում ունի… Իսկ Վազգենի հետ իմ զրույցը-հանդիպումը շարունակվեց երազում… այնքա՜ն բանի մասին ու երկա՜ր խոսեցինք… Երազն էլ տարերքի պես միջամտություն է, որտեղից ո՜ւր է տանում… Հետո՞, Վազգեն, քո մտքով-ուժեղ երևակայությամբ գոնե ավարտիր արցախյան այս հակամարտությունը-պատերազմը… բայց այնպես, որ մասնակիցը դառնանք, կենդանի մնանք, որ միասնական տոնենք սրա ավարտը, վերջապես, ոչ թե երջանիկ համարվենք հանրայինի եթերով, այլ երջանիկ ապրենք… Թե չէ՝ բազում տոներ, առիթներ, հերոսներ… գերեզմաններ… հիշողություններ, որ երազի ձևով տարերային են անդրադառնում… Դու չկաս, եղբայր, բայց ահա այս ընթացքը-իներցիան պիտի փոխվի…

Կրթահամալիրի 5-6 տարեկանների ուսուցիչների հավաք-հանդիպում Սեբաստացի մոլում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Շուշան Բլեյանի հետ երկա՜ր խոսեցինք viber-ով։ Իր նոր կացարանը ներկայացրեց, ամառային աշխատանքը թույլ չի տալիս մեր աղջկան-քույրիկին Երևան գալ։ Դավիթը շարունակ լպստում էր Շուշան քույրիկին… կարոտ է։ Մենք կգնանք Շուշանի մոտ․ պատրաստվենք Դավթի-Արմինեի հետ Պրահայով հասնել Վիեննա։ Շուշոյի և Դավթի հետ Պրահան տեսնելու խոստումը չի թող անում, ուժեղացավ հանկարծ տարերքի պես ու հանկարծակիի բերեց…

Դավիթ Բլեյանն ու Նազենի կրտսերը երեկվա իրենց արձակուրդային օրը տարերային դարձրին, մի ամբողջ օր միասին…
— Մեծերի հետ ես չեմ ուզում խաղամ, ի՞նչ խաղամ, մեծերն իրենց գործերն ունեն։ Ես ուզում եմ ընկերներիս հետ խաղալ…
Նազենին էլ միշտ ջիգյարով-պատրաստ, իսկական տարերք։ Դավիթը Նազենիին ճանապարհեց, ու տարերքը դարձավ բազմոցի վրա ուժեղացող վտանգներով ու նոր հնարներով վարժություններ անելը… այնպես, որ ես պահանջում եմ Արմինեին միջամտել…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Իմ շրջապատում սիրելի մարդիկ-սեբաստացիներ սկսել են քիչ ուտել, շատ ջուր խմել, մարզվել ու քաշ գցել… Քաշը, անշարժությունը դանդաղ հասնող և երկարատև հաստատվող է, օր առաջ պետք է ազատվել… նույնքան երկարատև, ինչպես եկել է. մի արթնացումով, մի թռիչքով, մի մարզումով, բեռնաթափման մի օրով չես ազատվի…

Հասմիկը Նալբանդյանը հիշո՞ւմ է, թե՞ հրապարակեմ իր որոշումը՝ Ավագ դպրոցից «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր դարձ անելու մասին… Մեջբերում եմ իմ փոստից.

Ես շատ եմ զգում մասնագետների հետ քննարկման անհրաժեշտություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, իմ օգնությունը և փորձը առաջարկելու իմ կրտսեր գործընկերներին:
Հասմիկ Նալբանդյան 

Հուլիս-օգոստոսի այս ազատ իրագործումների դաշտը բաց մի թողեք՝ սկսեք-փոխեք, փոփոխությունների գնացեք՝ հեռանկարով ձեր ու կրթահամալիրի համար…

Նախատեսում եմ ամռանը լինել Ջավախքում և կոնկրետ նախագծով և առաջարկով հանդես կգամ:
Արման Երանոսյան

Արման Երանոսյանը ծնունդով-մանկությամբ Ջավախքի Հաշտիայից, երևանաբնակ, ինչո՞ւ չսկսի տնտեսագետ-լրագրողի փորձառությամբ «Ուսումնահայրենագիտական Ջավախք» ամբողջական նախագիծ ու մի մեծ սքանչելի աշխարհը դարձնի յուրաքանչյուր սեբաստացունը՝ որպես ուսումնական հանրակրթական աշխատանք… Այս նախագծով հարյուրավոր տարատարիք մեր հայրենակիցների համար կրթահամալիրյան Բանգլադեշը կդառնա ուսումնական ու հայրենի նվիրական…

Երեկ Լիլիթ Ազիզխանյանի հետ նայում էինք մեր այսպիսի հեռանկարով ստեղծված կացարանների 2016-ի զբաղվածությունը. Արցախի, Ջավախքի, հայաստանյան մարզերի հետ մեր կրթական փոխանակումները, ուսումնահայրենագիտական նախագծերը կարող են տարերքի պես փոխել 2016-2017-ի իներցիոն ընթացքը. ես վճռական ու հեռանկարային լուծումներ եմ առաջարկում ու այդպիսիք սպասում ձեզանից, յուրաքանչյուրից… Համեցե՛ք «Սեբաստացի» մոլ՝ ամառային փոփոխությունների շունչը զգալու, կամ ամեն առավոտ մտեք Քոլեջի կրթական կասկադ, իրիկունը՝ սեբաստացիական ագարակ, եթե ոչ՝ Սևանի «Ժայռ»… Սքանչանում եմ, երբ մեր պատանիները գերվում են Սևանի տարերքով

Ջրային վարժություններ, խաղեր. Կարինե Բաբուջյան, Հասմիկ Պողոսյան և Հիմնական դպրոցի ճամբարականներ:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ձեռքբերումների նոր հաշիվ սկսեք հիմա 2016-2017 ուսումնական տարվա համար, ինչպես մեր Ավագ դպրոց կառուցումի նախագծով մտած Վանուհի Ազատյանը… Ինչպես Դպրոց-պարտեզի Սոնա Փափազյանի ընկերության անդամ դարձած այս ընտանիքը. լավ է, որ ևս մի ուսումնական տարի չգլորվեց՝ անհաղորդ իրարից ու իրենք՝ կրթահամալիրից… Մեջ եմ բերում, որ ամբողջությամբ ուղղեմ իր հայրիկին խնամող սքանչելի Սոնա Փափազյանին…

Հետաքրքիր Մարդ, Բարի մարդ… ու նմանատիպ խոսքեր կարելի է Ձեզ շռայլել առանց վերջակետի… Շնորհակալ եմ Ձեզանից, Ձեր կատարած մեծ աշխատանքից… Երեխաներս մտան տուն ու բացականչեցին. «Մա՜մ, մենք վաղվանից աշխատելու ենք»,- ու կապ չունի ինչ, ոնց… Նրանք ամեն առավոտ սիրով գալիս են Ձեզ մոտ, ու այն յուրաքանչյուր բառի մասնիկը, որ արտաբերում են վառվռուն աչքերով դա կհասկանա միայն ծնողը․․․Նրանք Ձեր շնորհիվ ապրում են աշխատանքի բերկրանքով, ու Ձեր շնորհիվ մանկուց սերմանում ազնիվ ու մաքուր ապրելու կարողությամբ… Շնորհակալ եմ…
Երեխաների մայր՝ Լիլիթ

Լուծումներ գտեք անշարժության իներցիոն ընթացքը հաղթահարելու… Ես, օրինակ վեր ու վար եմ անում Րաֆֆու փողոցով, մեր ստեղծվող մոլի, ուսումնական վերնիսաժի մայթով,  երկա՜ր կանգնում Գեղարվեստի քանդակի բակի բարձր հենապատի տակ ու խեթ-խեթ նայում, փնտրում եմ Քոլեջի կրթական կասկադի բացօթյա էստրադան… Լավ է, որ իմ հայացքը որսացին Արեն Շահնազարյանը, Գրիգոր Խաչատրյանը… Իրականության փոփոխումը նկարչությամբ տարերքի՞ ճանապարհ է… Ահա լուծումներ, ելքեր, փոփոխություններ են նկարում մեր գեղարվեստի սովորողներն ու ուսուցիչ-տոխնոլոգները… Այո, նկարչի հայացք, մեզ հենց դա է պակասում, սկսեք նկարել ուրիշ իրականություն… Նկարչությունը այսպիսով տարերքի ճանապարհ է։

Ընթերցարան

#723

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լույս զվարթ ու գերազանցիկ

Մարիետ Սիմոնյանն ինձ քնից հանեց-ձայն տվեց՝ մայրենիի լաբորատորիայի առցանց հավաքին խոսք ասելու․․․ Այդպես չի լինում-չեմ հիշում, ո՞նց․․․ Հոգնություն-քնատությունից չէր․․․ Չէ, ես ․․․ նեղացել էի հավաքից, ձեզանից. կես ժամ ձգված խոսակցությունն արհեստական-անարյուն էր, առանց

Ի՜նչ ափ է՝ լազա՜թ, ի՜նչ ջուր՝ լազո՜ւր… կրթահամալիրի Բանգլադեշո՜ւմ…

Ինչպիսին դու ես հունիսի 1-ին, այդպես էլ կանցնի ողջ ամառը, ասել է թե՝ ուսումնական-ճամփորդական… Շորտով, իհարկե, ամառային թափերով («հողաթափ»-ը  արհեստական չէ՞. հոմանիշներ եմ փնտրում, ինչպես նաև «շորտ»-ի համար. «խուրջին»-ի պես բառեր

Հրազդա՛ն, դու ես իմ այսուհետև նազելի բնակարան…

… հզոր շրթամբք, վճռահատ, ազդու բարբառով, երկնալից բերանով, քերովբեական լեզվով գոչյաց.  — Հրազդա՛ն, դո՛ւ ես իմ այսուհետև նազելի՛ բնակարան: Ողջ օրը երեկ ես, իհարկե, հուզված էի (ողջ՝ գրում ենք ղ-ով,