Մենք ընկերնե՞ր ենք, հարցնում եմ՝ ես, Դավիթ Բլեյանը, Կարինե Խառատյանը, Նոր դպրոցի 5 տարեկան Դավիթն ու ՆելլինԱշխեն Թադևոսյանն ու իր 5 տարեկանները, տիկին Աիդան ու 5 տարեկանսեպտեմբերիկները, Սուսան Ամուջանյանն ու Գեղարվեստի կրտսեր դպրոցի Ռոզա ԽաչատրյանըԼիլիթը Մեղրյանն ու քոլեջի սեբաստացիկները… Գրիգոր Խաչատրյանը

Մերը ընկերավարության մի տեսակ է. հավասարություն՝ անպայման, համերաշխություն՝ իհարկե, փոխօգնություն՝ անշուշտ, փոխվստահություն՝ առանց դրա ո՞նց… «Ստեղծական ու մոբիլն» էլ այս ամենի բրենդային (ապրանքային) ցուցանակն է 2014-2015 ուսումնական հոբելյանական տարում:

Ընկերները, ինչպես գիտեք, վիճում են. էլ ո՞ւմ հետ իմաստ ունի վիճելը, եթե ոչ քո ընկերոջ: Նեղանում են, խռովում են ընկերներով… Ինձնից նեղանալ, խռովել չի կարելի. ոչ թե որովհետև ձեր ընկերը չեմ. հենց ես եմ ձեր ընկերը, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք… Ոչ թե որ ես գործատուն եմ, իհարկե, էնքա՜ն գործ թափեմ ձեր գլխին, որ մոլորված ման գաք, ինչպես Նառա Նիկողոսյանն այս օրերին, կամ տիկին Աիդան՝ կլոր տարին, կամ Առնոլդ Բլեյանը՝ վաղը չէ մյուս օրվանից սկսած… Ես առաջինն եմ ասում՝ ինձնից նեղանալ չի կարելի: Ես ձեր Տիարն եմ, դու ես ասում՝ ընկեր: Իսկական ընկերն էլ Սուսան Մարկոսյանի նման է լինում, բոլորս ենք ասում:

Մի քանի օր առաջ ես Ռոզա Խաչատրյանից ու իր մայրիկից նեղացել էի: Իմ ընկեր Արմինե Թոփչյանի պատմածից հասկացել էի, որ իմ ընկեր Ռոզան ու իր մայրիկը գործերն առել ու գնացել են… չգիտեմ՝ ինչի ետևից (իներցիայով ասում են՝ սովորելու) թիվ 181 դպրոց… Երեկ ես Ռոզային եմ հանդիպում Գեղարվեստի աստիճանների մոտ ու համարյա բարև չեմ տալիս… Հետո, Արմինեից պարզում եմ եղելությունը. չէ, շփոթել եմ… Պայծառանում եմ… Կորած ընկերոջ պատմություն է, ինչպես Կտակարանում. նրան գտնողի ուրախությունն աննկարագրելի է: Վա՜յ, էս ի՜նչ լավ օր ստացվեց, աշխարհ, կորցրել էի 8 տարեկան Ռոզա ընկերոջս ու գտա: Եվ քանի՜ անգամ զմայլանքով նայում եմ իմ ընկեր Ռոզայի 1-ին ֆոտոշարը mskh-ում:

Սուսան Ամուջանյանը հիացնում է, ու այն հաճույքը, որ ստանում է 4-րդ դասարանցու կամ 5-րդ դասարանցու հետ ֆոտոապարատով թափառելուց… թեթև, ուրախ, չըրխկ հա չըրխկ, թե չէ մեր Միջին դպրոցի 9-րդ դասարանն ավարտած Գրիգորյան Միխայելի կամ Բլեյան Հայկի նման… Մեկ էլ վերցրին ու գնացին չգիտեմ ինչ անունով ակադեմիա… Պահ-պա՛հ, զարմացրիք ձեր ակադեմիաներով. գիտեինք, թե ինը տարում չտեսություն եք հաղթհարել էս աշխարհի կենտրոն՝ մեր կրթահամալիրի Բանգլադեշում… Ի՜նչ են կորցնում մարդիկ ու ինչ են ման գալիս…

Ես խոստացել էի ու հրապարակում եմ նոր ուսումնական նախագիծ. «Արարատին, Արագածին նայող դիտակներ»… Սկսենք կրթահամալիրի մեր Բանգլադեշից: Հիմա դուք իմացաք ճշմարտությունը Գեղարվեստի դպրոցի տանիքի մասին. դպրոցն ունի Արարատին նայող ընդարձակ, հանրային (բաց) դիտարան… Պիտի մտածել հատուկ սարքերի՝ դիտակների, հեռադիտակների մասին… Պատկերացրի՞ք՝ ինչ ազնիվ շարժում է սկսվում քաղաքում… Գնանք Գեղարվեստի դիտարան, Արարատի հետ լինենք…

Հիմա դուք գիտեք՝ ինչու է քանդվում Դպրոց-պարտեզի մետաղե ցանկապատը. դիտարանի ճանապարհն ենք բացում… Մեր տանն էլ կար մի անկյուն, միակը, որ կարող էր լավ-վատ դիտարան ծառայել Արարատի համար՝ իմ աշխատանքային անկյունը… Դրա համար, տեսեք, քանի՜ պատ, դուռ ու լուսամուտ քանդվեց… Չնայած մեր շենքի տանիքին ի՞նչ է եղել, որ…

Այդպես էլ, ոչ այս տարի, երևի, կսկսվի Դպրոց-պարտեզի և մեր բնակելի շենքի հանրային դիտարանի կառուցումը…

Իսկ Մայր դպրոցի դիտարանի գործն էլ թող Առնոլդ Բլեյանը մտածի. ի՞նչ մարզամշակութային կենտրոն, ի՞նչ Մայր դպրոց (Առնոլդը սիրում է կարճել. «ես մայրում եմ»)՝ առանց հանրային դիտարանի… Տեսեք՝ ո՜նց կհարստանա, յուրահատուկ կդառնա իմ օրագրում հայտարարած ֆոտոպատում-ստուգատեսը՝ «Հայացք Արարատին, Արագածին իմ դիտարանից» ձեր ֆոտոշարքերով։

Հիշենք՝  վաղվա իմ գրում մի նախագիծ էլ եմ հրապարակելու… Չի կարելի ընդհատումներով կարդալ իմ օրագիրը, ասել է թե՝ չլսել, երբ խոսում եմ. մի՞թե դա ընկերության վարքի, կանոնի խախտում չէ, ամենաուշադիրը մի՞թե ընկերոջը չեն լսում…

Կրթության մեջ, հանրակրթական դպրոց՝ որպես աշխատանք, ես մտա ազգային դպրոց ստեղծելու որոշումով՝ «սովետում», նրա ծաղկուն շրջանում ազգային դպրոց… Այս դպրոցը, Բլեյանի դպրոցը, ստեղծողի մոբիլ դպրոցը, որ այսօր ունենք, ես հավանում եմ. մենք ուղիղ ճանապարհի վրա ենք, իմ համոզմամբ, զբաղված մանկավարժությամբ, որտեղ գլխավորը դիտարկող-հետազոտող անձն է, ու հարկ է, որ գոհ լինենք ունեցածով, օրվա հոգսով զբաղվելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմացումի հրճվանք

Դավիթ Բլեյանի հետ նայում ենք mskh-ով մեղրաձորյան ճամբարի՝ Կարինե Պետրոսյանի և Հռիփսիմե Առաքելյանի շարքերը… Հավե՜ս ճամբար ստացվեց. շնորհակալ եմ այսպիսի օգոստոսի համար յուրաքանչյուրին, ով մինչև օգոստոսի վերջ ձգվելիք ճամբարի մասնակիցն

Պապի՝ մեր եղբոր սերը մեզ ու․․․ սեբաստացիների brexit-ը

Էկումենիկ (տիեզերական) աղոթքի ժամանակ Ֆրանցիսկոս պապի ուղերձից առանձանցնում եմ սա` որ որպես մեր պապի պատվիրան այս. «Սիրելի՛ երիտասարդներ, այս ապագան ձեզ է պատկանում. Ձեր մեծերի իմաստությունն ամբարելով՝ խաղաղարարներ դառնալու հնարավորությունն եք ունենում,

Անկեղծ, խանդավառ, շնորհքով ու հուզիչ` որպես ինքնագիր…

Կիրակնօրյա իմ գիրը ամենաշատն է տրվում և՛ էքսպերիմենտի, և՛ կասկածի: Չգիտեմ, Նունե Մովսիսյանը` «Կիրակնօրյա ընթերցարան»-ը կազմելիս, և կրթահամալիրի պատանեկան «Ֆիլմադարանի» հեղինակ սովորողները` կիրակի օրվա դիտման ֆիլմերն ընտրելիս, ունենո՞ւմ են կիրակին հանգիստ թողնելու,