Մայր դպրոցից տուն հայրենապատում ճանապարհին «Հաղթանակի» կամրջից անց ստիպված ենք ոչ թե ուղիղ, այլ ձախ թեքվել. Մաշտոցի պողոտա տանող թունելն էլ է խցանված. ստիպված ենք Կոջոյանի դպրոցի մոտի փողոցը մտնել… Մինչ այդ կամրջից Դավթի հետ դիտում ենք Զանգվի բացվող կիրճը, մյուս ափին՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցին… Պարզվեց, որ Դավիթը շարունակում է հետևել կիրճին, եկեղեցուն, հիմա, երբ թեքվեցինք կամրջից ձախ ու փողոցով առաջացանք, Դավիթը կանչեց բարձր. «Հայրիկ, եկեղեցին մտավ շենքի մեջ»: Հոր և աղջկա կապն ուրիշ է. Շուշան, Տաթև, Լիլիթ ջաներ, այլ է մեր կապը, այլ կերպ եմ զգում, հետևում, տագնապում… Այլ է կարոտն իմ: Էս Դավիթը «ղզօղլան է», մոր տղան է… Տեսեք՝ մորը ո՜նց է սիրում… քիթ քթի… «մայրիկ ջան»… խոսքերով, շուրթերով, մատներով…«քո ծիծիկը»…

Պիտի լիներ Բլեյան ազգանունը կրող մի արու, ահա եղավ, լավ է, որ ձեր սրտով եղավ՝ սիրուն, սիրվող, թե չէ իմ վեց գյոզալները պիտի հիմա կեղծեին, ձևացնեին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անթերի երգով, հայրենիքի ճամփով՝ հեծանվով, լողով, հավեսով…

Կարդացեք Չարենցի «Ռեքվիեմը»՝ Կոմիտասի հիշատակին։ Այս օրերին առանձին տողեր շարունակ ինձ հետ են… Հնչյուններ ես հավաքել Հենքի համար քո երգի Դու՝ հանդերից մահաբեր Հայրենական եզերքի,- Եվ հայրենի հանդերի Մրմունջներից չմարող

Մի անգամ միասին ուշանանք, տեսնենք՝ ի՞նչ կլինի…

Կարդացե՞լ եք սա. «Մայրաքաղաքի կանաչ գոտիների ընդլայնման և հողային կառուցվածքը հարստացնելու նպատակով մայրաքաղաք է ներկրվել մոտ 7000 խորանարդ մետր բուսահող: Այս խմբաքանակն արդեն համալրել է գլխավոր ու երկրորդական փողոցների, այգիների

Իսկ Շուշանն արդեն Երևանում է

Դե, Դավիթ Բլեյանն էլ, ինչպես ինքն ասաց, օգնել է լողափին իր կողքին հայտնված գեղեցկուհուն, հակաարևային քսուք քսել Մարիամ գեղեցկուհուն անհասանելի տեղերում… Դավիթը սա արել է ու կանի սիրով: Ժամանակին, դեռ ջուրը