Աշտարակն ու լուսինը, ավելին՝ հեռուստաաշտարակն ու կիսալուսինը, թե՞ կիսալուսնով աշտարակը, որ ես տեսնում եմ հիմա լուսաբացով Շուշոյի սենյակից-մեր պատշգամբից, ռոդարիական բինո՞մ է հունիսի 1-ով երեխաներին նվիրված ռոդարի-պատմության համար, թե՞ վախտը չէ. գրական-գեղարվեստական մշակումներով զբաղվելու 60-ի շրջանը դեռ կգա…
Յաթաղան-լուսնի ազդեցությունն իմ օրվա գրում չեմ հաղթահարի, ինչպես այն ազդեցությունը, որ թողել է ինձ վրա գետնից չբարձրացրած աղբի կտորը երեկ երեկոյան ուշ, հիվանդանոցի մուտքի մոտ… Ինչպես Մայր դպրոցի մայթի շրջադարձի անկյունում առաջացած աղբը… Ես կանգնեցի, կանգնեցրի սովորողների խմբին, Արևիկ Ներսիսյանին մեր, Նելի Փիլոյանին… Իրոք, կյանքի խնդիր է, ոչ մեկ անգամվա, որ շրջանցես, մի տեսակ տիպային խնդիր… Չնկատելու տաս ու անցնե՞ս՝ չնկատելով աղբը քո կյանքի, աղբի հետ հա՞շտ ապրես, թե՞ մի հարվածով վերջ տաս… Մի հարվածո՞վ… Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ, մանկավարժորեն որոշված… Թե՞ հետևես «Հոգևոր Հայաստանի» շարժման գործողությանը՝ մաքրություն ներսից դրսից… Միջադեպն այս լուծում ունի՝ սեբաստացի սովորողը, ուսուցիչը, աշխատողն ունի հարմար ուսապարկ-խուրջին, նրանում՝ տոպրակ-ձեռնոց, հենց իր տարածքում-ճամփին աղբ է տեսնում, խուրջինից հանում է գործիքները, մաքրում… Բայց մենք համառորեն խուրջին-ուսապարկ ու նրանում իմ ասած պիտույքները դեպքից դեպք ենք կրում… Ուրիշ ի՞նչ կերպ, հարցնում եմ` կրթահամալիրի մեր Բանգլադեշում հաստատես մաքրություն-խնամք-պարտեզ…
Հունիսմեկյան պաղպաղակուտոցի Մարմարյա սրահում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Երեխաների պաշտպանության օրը և քննությունները… քննությա՞մբ պաշտպանված երեխաներ, քննությա՞ն համար երեխաներ, քննությունից պաշտպանվա՞ծ երեխաներ… Խաղում եմ բառերի հետ, Ռոդարու խորհրդով, իմ հաջորդ պատմության բինոմ-վերնագրի՝ հորինելու աղբյուրի համար… Ինչպե՞ս քննությունից, սթրեսներից պաշտպանես, ո՞վ պաշտպանի քննական կենտրոններ քշված մեր չորրորդ, իններորդ, տասներկուերորդ դասարանների երեխաներին… Միլենա Հարությունյանի այս պատմությունը թող դառնա բնագիր… Լսեք նաև Դպրոց-պարտեզի Լիրա Խաչատրյանին։
Սևանի ափին, «Ժայռում» իններորդցիների մտահոգության հետ առերեսվեցի… Իրոք, այսպիսի՝ կյանքով քննություններ, երբ, ապրում ես, հայտնի-անհայտ դժվարություններ հաղթահարում, կյանքով կյանքի խնդիրներ լուծում. գրավիչը սա է, ու դառնում ավելի կարող…
— Դուք տեսե՞լ եք պատմության մեր հարցաշարը. կարո՞ղ եք ասել՝ ինչի համար է, իմաստը ո՞րն է, ինչո՞ւ մենք հանձնենք… Այսպիսի մի կյանք չէի՞ք կարող առաջարկել նաև պատմության համար…
Երբ պատմությունը պատմություն է դառնում մարդու՝ դեռահաս-պատանու գլխին, երբ ոչ թե մարդու ապրածը՝ գրավիչ պատմության մի աղբյուր-առիթ…
— Գիտեմ,- ասում եմ Կիրակոսյաններից օրիորդ Աստղիկին,- մեծերը ձեզանից մուռ են հանում, բայց ինչո՞ւ այդքան դաժան ու հետևողական՝ չգիտեմ…
չորրորդ դասարանցիների գիտելիքների ստուգում:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:
Յուրա Գանջալյանը սիրում է, կարողանում է իր տեսածը ֆոտոշարով պատմել, ինչպես երեկ mskh.am-ում…
Ամբողջ ուսումնական ճամբարը մեր իսկապես, այդպիսի կյանքի գրավիչ պատմությունների մի շտեմարան… Երեկ գեղարվեստի նախակրթարանի լողափնյա պատի վայելքի մեջ էին աշխատանքի ջոկատի մեր Ավագ դպրոցի տասներկուերորդցի մի խումբ, տեխնոլոգ-ուսուցիչ Տաթև Աթոյանով, Օլյա Մանդալյանով… Եկեք սա որպես քննություն ընդունեք… ինչպես քոլեջի ուսանողներինը՝ առվույտի մեր դաշտում, երկրագործությամբ… Կամ մեր հավաքը կենտրոնական ընթերցարանում՝ աշխատանք նոր ջոկատի մարտիկ ճամբարականների հետ… Կամ մյուս հավաքը՝ մեդիայում, ինչպես խոստացել էի, Բանգլադեշյան ամենամյա՝ 2016-ի պլեների մի խումբ կազմակերպիչների հետ… Հունիսի 13-17-ը բանգլադեշյան մեր կյանքը դարձնենք գրավիչ այնքան՝ ստեղծագործական մեր կարողությունների դրսևորումը՝ որպես կյանքի գլխավոր-միակ քննության, հուզումներով-ապրումներով, բայց աճի, պատվավոր հանդիսատեսի առաջ բեմ բարձրացողի՝ երաժշտություն, թատրոն, կինոֆեյշն… մեկ է… Իսկ ի՞նչ անենք այս հունիսյան Հայաստանին պատած փորձանքի հետ… Ողջ մնացե՞ք… Կանցնի՞… Ինչպես մեր տան պետական քննությունները. Արմինեն երեկ հանձնեց Հյուսիսային համալսարանում պետական ավարտական վերջին քննությունը. ողջ եմ և տեսեք, ճիշտ նույն ժամին՝ 4-ին առտու, լուսնին ու իր գրկած աշտարակին ողջունում եմ այսպես… Ի՜նչ լավ բառ է ողջույնից ստացվող գործողությունը՝ ողջունել… Ողջը ունա՞կ է… Սուսան Մարկոսյան, ողջն է, որ ունակ է… ունակությամբ է ողջը… Շարունակի՛ր ընթերցող…
«Հակաբացիլ Կոմիտաս» 2016. 1-3-րդ դասարանների սովորողները միասին Կոմիտաս են երգում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Իսկ ես Դավթի հետ իմ վաղուցվա խոստումը այս հունիսյան ճամբարի օրերին կատարելու եմ. մի առավոտ գրոհենք Նորքի բարձունքը ու այդ բարձունքից ողջունենք մեր պատշգամբի ծաղիկներին, Շուշոյի սենյակի պատուհաններին…
Կյանքը, որ պիտի ապրվի՝ իմ ողջ ասածը սա էր: Պետությունը մեր, որ մեր կյանքի մարմինն է, այսքան սթրեսների պարունակություն ենք դարձել, ո՞նց կսիրվի, ո՞նց կկապվես… Հանրապետության օրն ի՜նչ կանի…
- Որոնք են ճակնդեղի բուժիչ հատկությունները
- Հինգ մթերք, որոնք հակացուցված են դատարկ ստամոքսին
- Բացօթյա տաղավարի և լողավազանի հիբրիդը
- Համեղ ուտելիքը կրճատում է կյանքը
- Սենտ Էկզյուպերիի վրձնի «Փոքրիկ Իշխանը» վաճառվել է 133 հազար եվրոյով
# 689