Սեբաստացիներ՝ բոլոր տարիքների, որտեղ և եք.

Մայիսի 21-ի «Գեղարվեստը կրթահամալիրում»  նախագիծը լավ հարթակ է ոչ միայն մեր հեղինակային կրթական ծրագրերը, մեր գեղագիտության մանկավարժությունը-մանկավարժության գեղագիտությունը ներկայացնելու, այլ նաև մեր կազմակերպումը՝ համախմբվածությունը, մոբիլությունը փորձարկելու։ Ծրագիրը բաժանված է կտորների, իրենց պատասխանատուներով.

  • տեխնիկական սպասարկման՝ Կարեն Խաչատրյան, Գնել Հարությունյան
  • ֆոտո-տեսալուսաբանման՝ Անի Սարգսյան, Սուսան Ամուջանյան, Գնել Հարությունյան
  • ձայնագրության՝ Կարեն Խաչատրյան
  • կայքում օրվա օպերատիվ լրատվության՝ Զարուհի Առաքելյան, նախագծի մասնակիցներ
  • ստեղծագործական խմբերի պատասխանատուներ՝ Արմինե Թոփչյան, Սվետա Ճաղարյան, Սյուզի Մարգարյան, Կարինե Մացակյան
  • տրանսպորտային խմբերի պատասխանատուներ՝ Արմինե Թոփչյան, Կարինե Պետրոսյան, Քնարիկ Ներսիսյան, Վարդուհի Հայրյան, Քեշիշյան Լուիզա, Քնարիկ Ներսիսյան, Կարեն Խաչատրյան, Նելլի Փիլոյան, Սոնա Փափազյան
  • լրագրողներին, հյուրերին ընդունելու՝ Քնարիկ Ներսիսյան
  • Անպիմզայի-Երերույքի հատվածի՝ Կարինե Պետրոսյան
  • Մարմաշենի, Սուրբ Հակոբ Մծբնեցու եկեղեցիներում հատվածների՝ Արմինե Թոփչյան
  • Գյումրիում զբոսանքի՝ Կարինե Պետրոսյան
  • դահլիճում համերգի, պրեզենտացիաների՝ Սվետա Ճաղարյան, Անահիտ Հարությունյան
  • հրապարակում համերգի՝ Սյուզի Մարգարյան, Կարեն Խաչատրյան, Ստեփան Թորոյան

Առավոտյան արթնացում։ Պատասխանատու՝ ստեղծագործական խմբերի ղեկավարներ։ Մասնակիցներն ինչպե՛ս են արթնանում ժամանակին, ով ում է ձայն տալիս, ով ում հետ է հասնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ։

Էկոակցիաներ տաճարների տարածքներում, հրապարակում։ Յուրաքանչյուրը պատրա՞ստ է ակցիային, իր խուրջինում ունի՞ իր ձեռնոցներն ու պարկերը աղբահավաքության համար։ Ունեցեք, խնդրեմ։

Ընդհանուր պարապմունք։ Երգերը, կարդալու նչութը հայտնի է, հրապարակված։ Ով անգիր չգիտի, թող հասցնի սովորել, ունենա ձեռքին-կարդա… անպայման կարդա… Մասնակից ենք բոլորս։

Ճանապարհի առանձին հատվածների նկարագրություն։ Ո՞վ իր ավտոբուսում-խմբում ամենալավը կներկայացնի ճանապարհը, մինչ այդ կնկարագրի դրա հատվածները իր բլոգում։

6.50՝ հավաքվել եկեղեցու մոտ, տեղավորվել մեքենաներում։ Մինչև ժամը 7.00  Մեդիակենտրոնը բաց կլինի ճամփորդներին սպասարկելու համար։ Մասնակիցները՝ իրենց խուրջիններով, ամեն մեկը՝ իր բրդուճներով, էկոակցիայի անհատական ձեռնոց-տոպրակներով, նախագծին իր մասնակցության անհրաժեշտ պարագաներով-գործիքներով (ստուգեք՝ ոչինչ չե՞ք մոռացել), արձագանքի անհատական միջոցներով՝ ֆոտոխցիկով-ձայնագրիչով-պլանշետով…

17.00՝ համատեղ ընթերցում մեկնումից առաջ «Մեր ուխտը»։

7.05՝ մեկնում Անիպեմզա, Երերույքի Սուրբ Կարապետ տաճար  (98 կմ, 1ժամ 35 րոպե)։

Անձնական հիգիենայի հետ կապված խնդիրները՝ Անիպեմզայի դպրոցում։

9.00՝ էկոակցիա տաճարի տարածքում։ Կայքում հրապարակվում է առաջին նյութը։

9.30-9.45՝ մեր ընդհանուր պարապմունքն է տաճարում. պատասխանատու՝ Սյուզի Մարգարյան, Մերի Առաքելյան, Ստեփան Թորոյան։ Միասին ասում ենք «Տերունական աղոթքը», երգում ենք «Առավոտ լուսոյ», «Տէր, ողորմեա», «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ»։ Երգում-պարում ենք «Ծամ իս թորգի», «Մեր տան իտև»։ Ավարտում ենք «Ազգային օրհներգ»-ով։ Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ ընդհանուր պարապմունքին մասնակցում են բոլորը՝ արտասանում են, երգում են, պարում են, ծափահարում են… Ինչ է պետք անել դրա համար։ Շնորհակալություն Առաքելյան Մերիին, Թոփչյան Արմինեին,  Զարուհուն Առաքելյան. երգերի բառերը հրապարակված են, մատչելի։ Դրանք տպվե՞լ են արդեն նաև Անիպեմզայի սովորողների, ուսուցիչների համար։ Հասցնենք։

2Պարապմունքից հետո միասին ուտում ենք մեր առաջին բրդուճները։ mskh.am-ում պարապմունքից, Անիպեմզայից ու Երերույքից առաջին արձագանքը։

10.30 Ճանապարհ ենք ընկնում դեպի Գյումրի (48 կիլոմետր, 49 րոպե)։ Տեխնիկական սպասարկման խումբը գնում է Մարմաշեն։ Մյուսները Գյումրիում կարող են զբոսնել։ Ո՞ր փողոցով, ի՞նչ երթուղով ենք քայլելու, Կարինե Պետրոսյան, ի՞նչ ենք անելու։

3
12.00 շարժվում ենք դեպի Մարմաշենի եկեղեցի (13.5 կմ, 21 րոպե). պատասխանատու՝ Արմինե Թոփչյան։ Այստեղ էլ նախ՝ էկոակցիա (հիշեք ձեր ձեռնոց-տոպրակների մասին), երգչախումբը պատրաստվում է Մարմաշենում բեմելի։

4Մեզ Մարմաշենում միանալու են Վահրամաբերդի, Կապսի և Մարմաշենի մեր գործընկերները։ Էլ ու՞մ եք հրավիրել համերգի, սեբաստացիներ, ժամը 13.00-ի համերգին։ Համերգից հետո վայելում ենք մեր երկրորդ բրդուճները, կայքում հրապարակում անում ու՝ ճանապարհ դեպի Գյումրու Անի թաղամաս՝ Մ. Նալբանդյանի անվան թ. 11 դպրոց (12.8 կմ, 21 րոպե)։ Կես ժամ ունենք հանգստի, հիգիենայի համար։ Համերգի, ցուցադրության ծրագրերը հրապարակված են, կա՞ն թիվ 11 դպրոցում համապատասխան պայմաններ, պրոյեկտոր, էկրան, ի՞նչ լսարան ենք ունենալու. պատասխանատուները ճշտե՞լ են։

5Ժամը 17.00-ի համերգի համար Կայն արդեն կապվել է Գյումրիի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակցի հետ, ճշտումները արվում են։ Հրապարակում մեր պարային խմբերին միանում է Գյումրիի «Կարին» խումբը, ղեկավար՝ Ստեփան Թորոյան։ Ո՞վ է աջակցել, որ «Կայծերն» ու «Կայծիկները» խնամքով-ֆեյշըն ներկայանան իրենց հրապարակային բեմելին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սուրհանդակ՝ ձյունով 

Ձյան բերած առաջին սուրհանդակը Ձնախառն սուրհանդակ Ուրի՜շ… Ուռա՜, ձյունը ձմեռ է բերել ու նոր հոգսեր, որոնք պիտի դառնան ամենօրյա ուսումնական աշխատանք: Անվտանգ, մաքուր աստիճաններ մեր կրթական աշխարհում, ամենուր. հատկապես՝ դպրոց բերող

Բարի մեկնարկ մեր սեբաստացի ճամբարներին

Պարտավոր էի և անցա կրթահամալիրի բոլոր դպրոցներով, քոլեջով։ Արձանագրում եմ, որ ինչպես հաղորդել էր կրթահամալիրի տնօրենի գրասենյակը, 2017թ. հունվարի 7-ից ամբողջ ծավալով ջեռուցվում են կրթահամալիրի բոլոր դպրոցական շենքերը, մաքրվել են

Արատեսի դպրական կենտրոն

Երեկ, այսօր, վաղը ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծել է ՀՀ կառավարությունը 1989թ.։ Կրթահամալիրի պետական լիազոր մարմինը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը,