Որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց…

Ո՛չ ամերիկացիները գիտեն մայիսի 8-ի, 9-ի խորհուրդը ըստ հարցումների, ո՛չ Վիեննայում են հիշում ըստ Շուշան Բլեյանի. մայիսի 9-ը սովորական աշխատանքային օր է, մայիսի 8-ը՝ սովորական կիրակի Վիեննայում… Իսկ իմ ականջներում միշտ բանուկ Խանջյան փողոցի մեքենաների, հատկապես բեռնատարների ձայները որպես ռազմական երթի ձայներ են հնչում։ Շաբաթ-կիրակի՝ տանկերի, ռազմական տեխնիկայի, շարասյան ձայներ… Հատկապես մայիսի 8-ի 9-ի այս անցումը… Ես անընդհատ դուրս եմ գալիս պատշգամբ. սովորական Խանջյան փողոցն է՝ իր առօրյայով։ Ի՞նչ անեմ այս ականջների, հոգեվիճակի հետ… Այսքան նյարդային օր վաղուց չեմ անցկացրել. ինտերնետն ինձ օգնում է այնքանով, որքանով նրա թաքստոցներում փորփրում-գտնում եմ նոր ուղու իմ հայացքը հաստատող տեղեկություններ… բայց և այնքան զայրանալու աստիճան «իրենից դուրս» խոսքեր կան…

Կադրեր Շուշան Բլեյանի ելույթներից:

Պատշգամբի-հյուրասենյակի-խոհանոցի սեղանները ես մաքրեցի, ինչպես միշտ (օրն իմ սկսում եմ այսպես, մաքուր կլինեն, կեղտոտ՝ մեկ է), բայց առանց ջանասիրության… Համակարգիչը չի կանչում, այլ ուղիներ մտքիս չեն գալիս… Եվ ինձ ոչինչ չի մնում, քան մայիսի 9-ը դարձնել աշխատանքային-շինարարական՝ կառուցումի… Թող ներեն Դավիթն ու Արմինեն. կտրվել չեմ կարողանում, գուցե կորցնեմ-գտնեմ ինձ շինարարական աշխույժի մեջ… Համ էլ՝ միայն քանդելով չէ, մայիսի 10-ը կա, մեր Բանգլադեշում կառուցած Եվրոպան, իր ստեղծումի եռօրյա ընդմիջումը բնական հաղթահարած, թափ առած գալիս է…

Ես վստահ եմ, որ Վրաստանը կդառնա ԵՄ անդամ … Ես Վրաստանի նախագահի համոզվածության և վրաց ժողովրդի համար ուրախ եմ. «Մենք պետք է կառուցենք եվրոպական արժեքներով հասարակություն՝ հենված ազատության իդեալների վրա։ Մեր քաղաքական ղեկավարությունն ու հասարակությունը հստակ ու ամուր քայլերով շարժվում են դեպի եվրոպական ընտանիք։ Այդ մասին վկայում են մեր համաձայնագրերը, քաղաքական գործընթացներն ու դրա հաստատումը կլինին եվրոպական չափանիշներով ընտրությունները, որոնք կանցկացվեն աշնանը։ Ապագայում բազում հաղթանակներ են սպասվում եվրոինտեգրման ճանապարհին»։ Հասարակության ընտրած, հասարակություն ստեղծող ճանապարհ, որ նախ և առաջ վրաց ժողովրդից-իշխանությունից-իշխանության ձգտողից է կախված, հետո նոր՝ Եվրոպական միությունից, Ամերիկայից։ Ձգտումը Եվրոպա վրացական երազանքից դարձա՞վ-դառնո՞ւմ է վրաց բաց հասարակության ընտրություն, հիմա՝ ճանապարհ… Ես չեմ թաքցրել, որ այսպիսի Վրաստանը կարևոր աջակցություն է հայոց համար… 650 ամերիկացի և 150 բրիտանացի զինվորականներ Թբիլիսի են եկել ԱՄՆ ռազմաօդային ուժերի 4 և բրիտանական 1 ինքնաթիռներով: Նրանց հետ զորավարժություններին մասնակցելու է 500 վրացի։

Հավատացեք, հավատում եմ Թուրքիայի՝ Եվրոպայի մաս դառնալու ընդունակությանը. ես ուրիշ ճանապարհ չեմ տեսնում Թուրքիայի և Եվրոպայի ապագայի համար։ Որքան հասկանում եմ, Թուրքիայի ընտրությունը Եվրոպա դառնում է փակուղուց ելք, թուրք հասարակությանը համախմբող ճանապարհ… Այսպիսի Թուրքիան կարող է ու պարտավոր է օգնել հայերիս ու ադրբեջանցիներին մեր ժողովուրդների համար դրամատիկական այս փուլում… Թուրքերը մեզ, մեր նախնիներին, իմ պապերին պարտքեր ունեն, և ուրիշ ի՞նչ կերպ պիտի սկսեն պարտքերի վերադարձը, եթե ոչ այսօր՝ հիմա-վաղը պարտատիրոջ ներկայացուցիչներին աջակցելով ամենաանհրաժեշտում՝ տարածաշրջանում մեր խաղաղ-ստեղծական կյանքին…

Հայրենագետ Տաթև Աբրահամյանի ֆոտոպատումը Թուրքիայից։

Նոր Իրանի հնարավորությունների մասին պատմել եմ. Թուրքիա-Իրան, Իրան-Վրաստան, Իրան-Ադրբեջան սկսված-ծավալվող տնտեսական-քաղաքական հարաբերությունները նույնպես կարևոր աջակցություն կարող են լինել թվում է փակուղում լռված հայ-ադրբեջանական ռազմական առճակատմանը՝ նոր այլընտրանքով շարժվելու համար… Կունենա՞նք դրա համար ժամանակ, հավաքական խոհեմություն, Հայաստանի պետական իշխանությունն ի՞նչ ներուժ ունի այսպիսի այլընտրանքի համար. պիտի գործել ողջ ունեցածով, և հասարակական աջակցությունը չի ուշանա… Հոխորտալը մի կողմ՝ բոլորն ուզում են ապրել…

Շուշան Բլեյանը գոհ է իր մայիսյան համերգ-հաշվետվությունից… Մինչև հուլիսի 7-ը դասեր-պարապմունքներ՝ իր կոնսերվատորիայում, դրանից հետո էլ… գործեր ունի… Շուշանի համար միայն Տաթև Բլեյանի կողքին լինելը գայթակղիչ կլինի… Դավիթը ինչե՞ր արեց Շուշանի ու իմ իրիկնային viber կապի գլխին…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Պիտի անպայման մեր Ռոքսիին տեսնեմ՝ իր չորս քոթոթների հետ… Ինչո՞ւ չխանդավառվեց-անարձագանք մնաց մեր սեբաստացիական եռատոնում այսպիսի ծնունդը… Նեղացա… Չորս ազնվացեղ, կրթահամալիրի տնտեսությունում առողջ լույս աշխարհ եկած շնիկների ծնունդին ես սպասել եմ: Կեցցես Ռոքսի, պահապան դու մեր…

Շարունակությունը իմ երեկվա-այսօրվա պատմության՝ ընթերցարանով։ Իսկ եռատոնին ես դեռ կանդրադառնամ։ Տոնեք՝ ով ինչ ու ինչպես կարող է։

  • Այսպիսի ջրվեժ կա, Իգուասու անունով, որ գտնվում է Բրազիլիայի և Արգենտինայի միջև… Գնացի՞նք…
  • Այսպիսի կապ՝ կամավորականության-բարեգործության և առողջության միջև, սրանց դրական ազդեցությամբ, կարելի էր և ենթադրել… Ես միշտ կամավոր եմ աշխատել, կներեք, բայց ղեկավար-պարտադրանք չեմ ունեցել: Արյան ճնշում՝ վերև-ներքև չեմ ունեցել, չեմ ունենա…
  • Չորս խորհուրդ լավ առողջության համար, չորսն էլ այնքան պարզ ու վստահելի. ինչո՞ւ չկատարել…
  • Տասը ամենախելացի կենդանիները… Զարմանալիորեն այս թվում ձին չկա… Ձիուց ավելի խելացի-հավատարի՞մ… Մենք ձիերով ավելի ու ավելի կոնկրետ կզբաղվենք, ինչպես և շներով… Մեր տարատարիք սաներն ու ուսուցիչները ընկերություն կանեն ձիերի ու շների հետ…

Մայիսյան կադրեր:

#666

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ապրելով-ժպիտով ստեղծումի մասին է իմ գիրը

Թոփիկյան Հարությունին ո՞նց չնախանձեմ՝ ինձանից առաջ է գնում… արի ետևից հասի՝ 65 տարեկան… Գնա՛, ախպեր ջան, միշտ առաջից գնա, քո աղջիկներով՝ սեբաստացի պայծառ ուսուցիչների փոփոխվող-ավելացող խմբով-փնջով շրջապատված, քո ժպիտն ու ոգին, Արմինե Թոփչյանի

Ծծմակագլխից մինչև Սեղանասար

Փորձեցի մի քանի անգամ օրվա իմ գիրը իրիկունն անել՝ 22.00-24.00-ի արանքում, երբ Դավիթը քնած է (պառկած է)… Չստացվեց ու ձեռ քաշեցի. հոգնությունի՞ց, թարմության-զարթնության պակասի՞ց, թե՞ անհրաժեշտ է գիշերվա քնի մեջ

Հանդիպում հերոսին օրվա՝ հոգևոր միայնության մեջ

Սեբաստացի հայրիկի սիրելի գործով եմ սկսում իմ շաբաթ օրը։ Դավիթ Բլեյանին Մեդիակենտրոնից, ստանալով Գևորգից և Սուսանից ճամփորդին ուղղված չարենցյան խորհրդի նման մի բան, առիթ է, կարդացեք, շատ ենք ճամփորդում, Դավթին Հյուսիս-Սարալանջով ուղեկցում եմ