Բառերս առանց մտքերի ո՛չ երկինք կհասնեն, իմ սիրելի Շեքսպիր Վիլյամ, ո՛չ էլ, առավել ևս, իմ օրագրի ընթերցողներին… Երեկ կլոր սեղանին նստածների բառերը, երկինք հասցնող սեբաստացի խմբագիր-սովորող-ուսուցիչների հավաքը տպավորվել են: Ստանձնե՛ց այս խումբը հունիսյան թարգմանական ամենամյա բաց փառատոնի պատրաստության գործը: Շաբաթ՝ մայիսի յոթին, հավաքվելու է թատերական փառատոնի կազմակերպչական խումբը… Հունիսյան ուսումնական ստուգատեսների փառատոնը՝ ասել է թե փառատոների ստուգատեսը, կրթահամալիրի օրացույցով կսկսվի հունիսի 13-ին, հաջորդելով ամառային ուսումնական-հետազոտական ճամբարներին… իսկ բաց-միջազգային-ամենամյա մեր ճամբարների մեկնարկը կտրվի մայիսի 30-ին: Մինչ այդ՝ մայիսի 28-29-ին «Բարձունքների նվաճում» նախագիծն է. Հանրապետության օրերը մենք այդպես ենք ավանդաբար դիմավորում՝ բարձունքներում, գագաթներ նվաճելով… Այսպիսի հագեցած մայիս-հունիս. ծուլանալուն-ամռան թմբիրին տրվելու տեղ չենք թողել… Մայիսյան հավաքին՝ մայիսի վեցին կհաջորդի «Իննսունինն աստիճան + ֆեյշն» նախագիծը կրթական պարտեզում, որի տենդագին պատրաստության ականատեսը եղա… Ի՜նչ թափ է հավաքել Նոր դպրոցն իր Թոփչյան Հասմիկով, այն էլ՝ նկարիչ. մեծ ու պստիկ՝ վրձիններն առած, ոչի՜նչ չի փրկվի… Էս Թոփչյանները գրոհում են բոլոր միջոցներով՝ Արմինեն, գիտեք, նոր հեծանվով, հա՛մ «կռասավեց», հա՛մ արգելահաղթ, Հասմիկ գրականագետն «Աստվածաշնչով» Արտաշատ ու երկնային թագավորություն էլ կհասնի, Վանիկ հայրիկը շարժական աստիճաններով՝ հեծանվային-արշավախմբային մի կայանից մյուսը՝ հինգ կայան, այնպիսի ազդանշանային համակարգ է հորինել, որ օձն իր պորտով, հավքն իր թևով՝ չգիտե՜մ, համա ոչ մի գող կարա՛լ չի թափանցի…

ՏՏ լաբորատորիայի բացումը:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Գրոհի է և Գեղարվեստը՝ երկուսից չորս տարեկանները՝ իրենց հեծանիվներով-անիվներովԿարինե Մացակյանով, քանդակագործ Աշոտ Երիցյանով… Արևելյան ճառագայթով էլ Կրթական պարտեզը թրատում է Քոլեջը… Արևմուտքից վերգետնյա անցումով, մանկական այգով ընդառաջ է ելել Դպրոց-պարտեզը… Ամենքը սեբաստացիական աշխարհում մայիսի երկուսով ստեղծագործական հավաքի մեկնարկ են տվել. միտքը՝ երկինք, գործը՝ անխնա, դիպուկ՝ գյուլլի պես… Ու այսպես մայիսի վեցին մի ներկայացում-համերգ՝ չտեսնված-չլսված Կրթական պարտեզում… Եվ լավ է, որ թիվ 181 դպրոցի մեր հարևանները շնորհքով-գունեղ տեղավորվում են Կրթական պարտեզի հենց կենտրոնում՝ գլխավոր պուրակում… Առանց սահմանների, պարիսպների, առանց խտրության՝ բոլորին տեղ կա Բանգլադեշի պարտեզում…

Միջին դպրոցի խումբը պատրաստվում է ռոբոտաշինության միջազգային օլիմպիադայի:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Դավիթ Բլեյանը կիրակի օրն սկսեց Մայիսյան հավաքը՝ Տիարի ժառանգի իրավունքով-պատասխանատվությամբ, ու սկսեց՝ ավազախաղով. իր ընտրությունն է… Պարզվեց՝ մետրոն ընդամենը փոխադրամիջոց է՝ հավեսով-արագ «Սիրահարների զբոսայգու» ավազներին հասնելու համար… Ինձ առնել տվեց աշխարհի ավազախաղի գործիքները, իր գլխին հավաքեց այգու իր հասակակիցներին ու… տեսարա՜ն… կենդանացավ մի ամբո՜ղջ քնած երկիր… Դավթի նախաձեռնությունն անարձագանք չթողնե՛ք, ուրբաթ օրվա առաջին կեսին իմ, Արմինե Թոփչյանի, Աիդա Պետրոսյանի ու Զառա Առաքելյանի կազմակերպելիք ստուգատեսն է. Արմինեն՝ հեծանվավազքի գծով, ես ու Դավիթ Բլեյանը՝ ավազախաղի, թռիչք երկարության-բարձրության ու կառուցումի, տիկին Աիդան՝ գնդակախաղի, Զառա «красатуля»-ն էլ՝ ցատկապարանի ու օղակախաղի… Ժամն ուղիղ 10.00-ից սկսում ենք… Մայիսի 6-ին բան չմնաց:

Հեծանվագլդոր քոլեջում:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Ավազից, ցեխից, կավից, հողից, ընկնելուց չվախենաք՝ օգնում է խուսափել հիվանդություններից… Է՜ս, որ մենք գիտեինք մեր մանկությամբ, հիմա էլ հաստատել են ամերիկացի գիտնականները… Անցյալ տարի հենց այնպես չէր, որ Մայր դպրոցի ռազմա-մարզական դաշտերին զուգահեռ բոլոր կրտսեր դպրոցներում ստեղծեցինք հողի-ավազի դաշտեր, խաղի հրապարակներ՝ առողջությո՜ւն… Այսօր սկսել-շարունակե՞լ ենք կարգի բերել մեր ավազի-խճի տնտեսությունը… Իսկ Հայրենագիտական-արշավախմբային կայանում սկսել են Աշտարակի «Այրուձի»-ի ճամբարի պատրաստությունը. մայիսի 6-ից 9-ը քաղաքում մնաս՝ ի՞նչ անես… Միջին դպրոցը մեկնարկում է «Այրուձի»-ում… Շարքի կանգնե՛ք… Ինչպես կարգապահ Ելենա Սարգսյանը՝ իր Համշենի արշավախմբով, Թամար Ղահրամանյանը՝ Ջավախքի… Առանց ուսապարկի, հայրենագիտական-ճամփորդական ցուպի՝ ի՞նչ սեբաստացի… Մայիսի 2-ին Դպրոց-պարտեզի առավոտյան ընդհանուր պարապմունքին ես հայտարարեցի ճամփորդական ամառային շրջանի մեկնարկի մասին… Լսվե՞ց:

Ծաղկունք գյուղացիական տնտեսությունում:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Ֆոտոխմբագիր՝ Լուսինե Աբրահամյան
# 660

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մենք իրար արդեն ամեն ինչ ասել ենք․․․

«Մենք իրար արդեն ամեն ինչ ասել ենք․․․», -երգում է Լիլիթ Բլեյանը, որը և թող դառնա իմ գրի առաջին տողը․․․ Եթե չենք ասել, գիր է, անընդհատ նոր գրերով, մենք դեռ այնքա՜ն

Ինչո՞ւ աղվեսները չեն հարձակվում կովերի վրա

Շուշան Բլեյանն ավելի ու ավելի է քսան տարեկան դառնում… Հուլիսի 13-ը տեսանելի է որպես կարևոր խորհուրդ իմ կյանքում… Ուրիշ հաճույք է երրորդ անգամ  քսան տարեկան աղջկա իրողության ընկալումը։ Առանձնահատուկ՝ Դավթի

Գաղափարի մարդը գաղափարի ծառայի կյանքով-կյանքում…

Օրվա իմ փոստում Ո՞վ է կնքահայրը… «Մանանա» ռադիոյի ունկնդիրներին և իմ օրագրի ընթերցողներին ներկայացնեմ Աստղիկ Բլեյանի կնքահորը՝ Արթուր Շահնազարյան… Եվ քանի որ մենք միասին ենք մեր կյանքով-գործով 1980-ից, ու ես Արթուրի